Air Seychelles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Air Seychelles
Изображение логотипа
ՕՏՄԱ
HM
ՔԱՄԿ
SEY
Պայմանականչ
SEYCHELLES
Հիմնադրվել է1977
ԿենտրոններՍեյշելյան միջազգային օդանավակայան
ՄիությունAlliance Vanille[1]
ԳլխամասՄաե, Սեյշելյան կղզիներ
Աշխատակիցներ650 (2014)
airseychelles.com

Air Seychelles Սեյշելյան կղզիների ազգային պետական ավիաընկերություն, որի գրասենյակը գտնվում է Սեյշելյան կղզիներում։ Ընկերությունը իրականացնում է կանոնավոր առևտրային փոխադրումներ աշխարհի երեք մայրցամաքների 9 ուղղություններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Մաեյում, Սեյշելների կղզեխմբի կենտրոնական կղզում, միջազգային օդանավակայան է բացվում։ 1971-1981 թվականներին կտրուկ ավելացած ուղևորափոխադրումների պատճառով Պրասլին և Ֆրեգատ կղզիներում բացվել է ևս 2 օդանավակայան, որը գտնվում է Մաե կղզուց 29 մղոն հեռավորության վրա։ Այդ ժամանակ կղզիներում գործում էին մի քանի փոքր մասնավոր ավիափոխադրողներ։ 1978 թվականին Սեյշելյան կղզիների կառավարությունը հիմնադրում է ընկերություն` Air Seychelles անվանվամբ։ 1983 թվականի հոկտեմբերին բացվում է առաջին շաբաթական թռիչք դեպի Լոնդոն։ 1989 թվականին ընկերությունը ձեռք է բերում Boeing 767-200ER օդանավը։ ԱՄՆ«Գրանդ Ռապիդս»-ից ինքնաթիռ տեղափոխելու գործընթացում սահմանվեց հեռավորության ռեկորդ (14311 կմ)։ Boeing 767-200ER օդանավը իրականացրել է չվերթներ դեպի Լոնդոն, Փարիզ և Ֆրանկֆուրտ։ 1993 թվականին ընկերությունը ձեռք է բերում Boeing 757 օդանավը, և իրականացնում է կանոնավոր չվերթներ հետևյալ ուղղություններով` Մադրիդ, Նայրոբի, Յոհանեսբուրգ, Դուբայ, Մումբայ և Սինգապուր։

Չվերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[2]`

Ավիաընկերության նավատորմը Air Seychelles
Ինքնաթիռի տեսակը Գործող Պատվերված Տեղերի քանակը Նշումներ
J Y Ընդհանուր
Airbus A320-200 2 16 120 132
Airbus A330-200 2 18 236 254
DHC-6 Series 400 Twin Otter 6 0 19 19
Ընդամենը 10

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Air Seychelles ավիաընկերությունը ստացել է բազմաթիվ մրցանակներ և հավաստագրեր, որոնք ցույց են տալիս ավիացիայի բարձր չափանիշները։

  • 2015 թվական - Հնդկական օվկիանոսի լավագույն ավիաընկերություն[3]
  • 2015 թվական - Հնդկական օվկիանոսի լավագույն ավիաընկերություն - բիզնես դաս[4]
  • 2015 թվական - Լավագույն ավիաընկերությունը Հնդկական օվկիանոսի նահանգների համար — բորտուղեկցորդուհիներ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ch-aviation.com/portal/news/40422-vanilla-alliance-agreements-signed-in-antananarivo
  2. Global Airliner Guide 2017 (Part Two)(անգլ.) // Airliner World : magazine. — Key Publishing. — № November 2017. — С. 31.
  3. «Indian Ocean's Leading Airline 2015». World Travel Awards. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Indian Ocean's Leading Airline - Business Class 2015». World Travel Awards. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Indian Ocean's Leading Cabin Crew 2015». World Travel Awards. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]