Vietnam Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Vietnam Airlines
Vietnam Airlines Double Airbus A350 in Narita International Airport 2.jpg
ՕՏՄԱ
VN
ՔԱՄԿ
HVN
Պայմանականչ
VIETNAM AIRLINES
Հիմնադրվել է1956
ԿենտրոններNoi Bai International Airport?, Թանշոննյաթ օդանավակայան, Հոշիմին օդանավակայան և Da Nang International Airport?
ՄիությունSkyTeam[1]
ՄասնաճյուղերCambodia Angkor Air?
ԻնքնաթիռներAirbus A320, Airbus A330, Airbus A350, ATR 72, Բոինգ 777, Բոինգ 787 և Fokker 70?
Նավատորմ74
ԳլխամասLong Biên, Հանոյ, Վիետնամ
ՂեկավարությունՆգուեն Շի Խինգ
(գլխավոր տնօրեն)
vietnamairlines.com

Vietnam Airlines, խոշորագույն ավիաընկերություններից է Վիետնամում։ Ավիաընկերությունը դարձել է խոշորագույն ավիաընկերություն 1989 թվականի օգոստոսին։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Հանոյ քաղաքում[2]։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել SkyTeam-ի հետ 2010 թվականի հունիսին։

Ավիաընկերության երթուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին չվերթներ

  • Բինդին
  • Դալատ
  • Դանանգ
  • Պլեյկու
  • Ֆուկոկ
  • Խայֆոն
  • Շոնլա
  • Խանոյ

Չվերթներ դեպի ԱՊՀ երկրներ

Միջազգային չվերթներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Vietnam Airlines-ը հիմնվել է 1956 թվականի հունվարին, երբ Վիետնամի կառավարությունը ստեղծեց քաղաքացիական ավիացիա։ Այդ ժամանակ, ավիաընկերության չվերթը փոքր էր, և բաղկացած էր հինգ օդանավից։ Առաջին երթուղին բացվել է 1956 թվականի սեպտեմբերին։ 2010 թվականի հունիսին ավիաընկերությունը պաշտոնական ձևով դաշինք կնքեց SkyTeam-ի հետ։

Չվերթը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին ավիաընկերությունը բաղկացած էր հետևյալ օդանավերից՝

Ինքնաթիռ Լուսանկար Գումար Պատվերված Ուղևորներ
(Բիզնես/Էկոնոմիկա)
Ուղղություններ Նշումներ
Airbus A320-200 Phucatairport3.jpg 10 0 160 (0/162) Միջազգային չվերթ
Վիետնամ և Չինաստան
Airbus A321-231 Hanoi Noibai7.jpg 22 28 184 (16/168) Ներքին և տարածաշրջանային չվերթ Առաքման տարեթիվը։ 2008—2011
Airbus A330-200 VN A330-223 VN-A370 1.jpg 9 0 266 (24/242) Տարածաշրջանային և երկարաժամկետ չվերթներ
Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիաя
Սինգապուր և Թաիլանդ
Airbus A350-900 0 12 Նախատեսվում է օգտագործել հետևյալ ուղղություններով՝ Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա. Առաքման տարեթիվը։ 2015
ATR 72-202 15 11 66 (-/66) Ներքին չվերթներ
ATR 72-500 CamauAirport3.jpg 5 15 68 (-/68) Ներքին չվերթներ, Կամբոջան, Լաոս
Boeing 777-200ER Vietnam Airlines Boeing 777-200ER SYD Smith.jpg 10 0 282 (54/228)
295 (12/283)
325 (35/290)
338 (32/306)
Ներքին թռիչքներ և երկարաժամկետ չվերթներ
Տոկիո, Ֆրանկֆուրտ, ՄՈսկվա, Մելբուռն, Փարիզ, Սիդնեյ
Boeing 787-9 0 16 Նախատեսվում է օգտագործել թռիչքները դեպի՝ Ամերիկա և Եվրոպա. Առաքման տարեթիվը։ 2015
Fokker 70 Vietnam Airlines Fokker 70.jpg 2 0 79 (-/79) Ներքին և տարածաշրջանային թռիչքներ

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականի նոյեմբերի 14-ին վթարի է ենթարկվել Յակ-40 օդանավը, երբ վայրէջքի ժամանակ օդանավակայանում տեղի ունեցավ փոթորիկ։ Օդանավում գտնվում էր 32 մարդ, իր անձնակազմով, 31 մահացել են, միայն ուղևորներից մեկն է փրկվել։
  • 1997 թվականի սեպտեմբերի 3-ին վթարի է ենթարկվել Տու-134Բ-3 օդանավը, ինքնաթիռը թռչում էր Կամբոջայից։ Օդանավը թռչել էր 2000 մ, այնուհետև բախվել էր ծառին։ Օդաչուները փորձել են ևս մի քանի մետր բարձրանալ, սակայն, շարժիչներից մեկը չի աշխատել, և ինքնաթիռը հարվածել է գետնին 300 մետր հեռավորության վրա, այնուհետև սկսել է այրվել։ Օդանավաում գտնվում էր 68 մարդ, իր անձնակազմով, 66 մահացել են, միայն ուղևորներից երկու տղաներ են փրկվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]