SkyTeam

SkyTeam՝ ավիացիոն ալյանսում՝ հեղինակությամբ երկրորդը Star Alliance-ից հետո, այն ստեղծվել է 2000 թվականի հունիսի 22-ին։ Ալյանսում բաժանված են 20 ավիաընկերություններ, 4 մայրցամաքներից։
2006 թվականի ապրիլի 14-ին SkyTeam է ընդգրկվում նաև Աերոֆլոտ ընկերությունը։ Դրանից հետո, SkyTeam-ը ճանաչվեց աշխարհում առաջին ալյանսը, որն իր ցանկում ընդգրկեց նաև ռուսական ավիաընկերություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականի հունիսի 22-ին՝ Aeroméxico-ն, Air France-ը, Delta Air Lines-ը, և Korean Air-ը ընդգրկվում են SkyTeam alliance:
- 2001 թվականի՝ CSA Czech Airlines-ը (մարտի 25-ին) և Alitalia-ն (հուլիսի 27-ին) միանում են ալիանսին։
- 2004 թվականի սեպտեմբերի 13-ին ալյանսին միանում է Continental Airlines-ը, KLM Royal Dutch Airlines-ը և Northwest Airlines-ը։ Դրանց միաժամանակյա միացումը ալյանսին հանդիսացան պատմական իրողություն ալյանսի համար։ Այս դեպքից հետո SkyTeam-ը առաջ է անցնում Oneworld-ից և հանդիսանում է երկրորդ հեղինակավոր ալյանսն աշխարհում։
- 2005 թվականին՝ չնայած նրան, որ CSA-ն խոստացավ օգնել Malév Hungarian Airlines-ին դառնալ ալյանսի անդամ, Malév-ը որոշեց միանալ Oneworld-ին։
- 2006 թվականին՝ Աերոֆլոտ ավիաընկերությունը միացավ ալյանսին։ Middle East Airlines ավիաընկերությանը առաջարկվեց միանալ ալյանսին։
- 2007 թվականին՝ Air Europa-ն, Copa Airlines-ը, Kenya Airways-ը սեպտեմբերի 1-ին դառնում են ալյանսի գործընկերները։ Նոյեմբերի 15-ին China Southern Airlines-ը ընդգրկվում է SkyTeam և դառնում է տասնմեկերորդ լիիրավ անդամը և չինական մայրցամաքից առաջին փոխադրողը ալյանսում։
- 2008 թվականին՝ Continental Airlines-ը հայտարարում է Alliance տեղափոխվելու մտադրությունը։
- 2009 թվականին՝ Continental Airlines-ը և Copa Airlines-ը հոկտեմբերի 25-ին պաշտոնապես լքում են SkyTeam ալյանսը։
- 2010 թվականին՝ Vietnam Airlines-ը (հունիսի 10-ին) և TAROM-ը (հունիսի 25-ին) ընդգրկվում են ալյանս[1][2]։
- 2010 թվականին՝ հայտարարվում է China Airlines-ի ընդգրկումը ալյանս (Թայվան)[3]։
- 2011 թվականին՝ China Eastern Airlines-ը և նրա քույր ավիաընկերություն Shanghai Airlines-ը 2011 թվականի հունիսի 21-ին ընդգրկվեցին SkyTeam ալյանս։
- 2011 թվականի սեպտեմբերի 28-ին՝ China Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս։
- 2012 թվականի մայիսի 29-ին՝ Saudi Arabian Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս[4]։
- 2012 թվականի մայիսի 28-ին՝ Middle East Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս[5]։
- 2012 թվականին՝ Aerolíneas Argentinas-ը սեպտեմբերի 3-ին ընդգրկվում է SkyTeam ալյանս։
- 2014 թվականին՝ Garuda Indonesia-ն մարտի 5-ին ընդգրկվում է SkyTeam ալյանս և հանդիսանում է քսաներորդ լիիրավ անդամը։
Ալյանսի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիիրավ և փոխկապակցված անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականից SkyTeam ալյանսի անդամներն են հանդիսանում՝
SkyTeam ալյանսի անդամներ
Boeing 777-2Q8(ER), Aeroméxico ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը
Airbus A330-200 F-GZCP, Air France ընկերությանը պատկանող ինքնաթիռը
Boeing 767-332/ER, Delta Air Lines-ին պատկանող ինքնաթիռը
Airbus A380-861, Korean Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը
Ավիաընկերություն | Ընդգրկման տարեթիվ | Փոխկապակցված անդամներ |
---|---|---|
![]() |
Ապրիլի 14, 2006 | - |
![]() |
Օգոստոսի 29, 2012 | ![]() |
![]() |
Հունիսի 22, 2000 | ![]() |
![]() |
Սեպտեմբերի 4, 2007 | - |
![]() |
Հունիսի 22, 2000 | ![]() |
![]() |
Հուլիսի 27, 2001 | - |
![]() |
Սեպտեմբերի 28, 2011 | ![]() |
![]() |
Հունիսի 21, 2011 | ![]() |
![]() |
Նոյեմբերի 15, 2007 | - |
![]() |
Մարտի 25, 2001 | - |
![]() |
Հունիսի 22, 2000 | ![]() ![]() |
![]() |
Մարտի 5, 2014 | - |
![]() |
Սեպտեմբերի 4, 2007 | - |
![]() |
Սեպտեմբերի 13, 2004 | ![]() |
![]() |
Հունիսի 22, 2000 | - |
![]() |
Հունիսի 28, 2012 | - |
![]() |
Մայիսի 29, 2012 | - |
![]() |
Հունիսի 25, 2010 | - |
![]() |
Հունիսի 10, 2010 | - |
![]() |
Նոյեմբերի 21, 2012 | - |
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն | Ընդգրկման տարեթիվ | Ելքի տարեթիվ | Փոխկապակցված անդամներ |
---|---|---|---|
![]() |
Հուլիսի 27, 2001 | Հունվարի 12, 2009 | ![]() ![]() |
![]() |
Սեպտեմբերի 13, 2004 | Հոկտեմբերի 24, 2009 | ![]() → ![]() → ![]() → ![]() → ![]() ![]() → ![]() → ![]() ![]() |
![]() |
Սեպտեմբերի 13, 2004 | Հունվարի 31, 2010 | ![]() |
Ընդգրկման պոտենցիոնալ թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Uzbekistan Airways՝ ընդգրկման բանակցությունները պլանավորվում է ավարտել 2017 թվականի վերջին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Vietnam Airlines-ը ընդգրկվում է SkyTeam» (Press release)։ SkyTeam։ 10/6/10։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 25 2010 թվականի հունիսին։
- ↑ «TAROM 2010 թվականի հունիսի 25-ին ընդգրկվում է SkyTeam» (Press release)։ SkyTeam։ 25/6/10։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-30-ին։ Վերցված է 1 2010 թվականի հուլիսն։
- ↑ «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թվականի նոյեմբերի 24-ին։-ին։ Վերցված է 2010 թվականի նոյեմբերի 17-ին։
- ↑ Saudi Arabian Airlines, now known as Saudia, joins SkyTeam and adds 35 destinations | CAPA — Centre for Aviation
- ↑ Argentinas ավիաընկերությունը ընդգրկվում է SkyTeam ալյանս։(չաշխատող հղում)
- ↑ «Uzbekistan Air-ը մինչև տարեվերջ կմիանա SkyTeam-ին»։ 12news.uz։ 2014-05-10։ Վերցված է 2014 թվականի հուլիսի 7-ին։