Alitalia Express՝ տարածաշրջանային ավիաընկերություն Իտալիայում, ընկերության գրասենյակը գտնվում է Հռոմում[1]։ Ավիաընկերությունը հիմնականում իրականացնում է ուղևորատար չվերթներ։ Ավիաընկերությունը դադարեցրել է չվերթներ իրականացնել 2008 թվականի դեկտեմբերի 31-ից[2]։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և սկսել է իր գործունեությունը նույն թվականի հոկտեմբերի 1-ին։ 2007 թվականի տվյալներով ընկերությունում աշխատում էր 710 մարդ։