Օրիոն Ժունկերաս
Օրիոլ Ժունկերաս Oriol Junqueras | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Նախորդող | Նեուս Մունտե | ||
Հաջորդող | Պերե Արագոնես | ||
Կուսակցություն՝ | Կատալոնիայի հանրապետական ձախեր[1][2] | ||
Կրթություն՝ | Բարսելոնայի ինքնավար համալսարան (2002)[2] և Բարսելոնայի համալսարան[2] | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և սցենարիստ | ||
Դավանանք | կաթոլիկություն[3] | ||
Ծննդյան օր | ապրիլի 11, 1969[4][5][2] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտ Անդրեու դե Պալոմար[6][4] | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | կատ.՝ Oriol Junqueras i Vies | ||
Ամուսին | Neus Bramona?[8] | ||
Կայք՝ | junqueras.cat | ||
Ինքնագիր | ![]() | ||
Օրիոլ Ժունկերաս (կատ.՝ Oriol Junqueras, ապրիլի 11, 1969[4][5][2], Սանտ Անդրեու դե Պալոմար[6][4]), կատալոնացի պետական և քաղաքական գործիչ, ակադեմիկոս, բուն մասնագիտությամբ՝ պատմաբան[9]։ Եղել է Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքապետը, իսկ 2016-2017 թվականներին՝ Կատալոնիայի առաջին փոխնախագահը։ Պաշտոնից ազատվել է Կատալոնիայի անկախության հռչակումից հետո, որին հաջորդել է պաշտոնական Մադրիդի կողմից կատալոնական կառավարության լուծարումն ու նոր կառավարության ձևավորումը։ Ներկայումս ղեկավարում է Կատալոնիայի քաղաքական դաշտում մեծ ազդեցություն ունեցող «Կատալոնիայի հանրապետական ձախերի» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Օրիոլ Ժունկերասը ծնվել է 1969 թվականին Բարսելոնայում։ Ավարտել է Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատմության ֆակուլտետը։ Որպես Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից, Ժունկարեսը միացել է Կատալոնիայի հանրապետական ձախերի կուսակցությանը։ 2007 թվականին ընտրվել է Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքապետ, իսկ 2011-ին՝ վերընտրվել նույն պաշտոնում։ 2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և այդ պաշտոնում հանդես է եկել մինչև 2012 թվականի հունվարը։ 2016 թվականի հունվարին ընտրվել է Կատալոնիայի ժեներալիտետի փոխնախագահ։
Դեմ գնալով ԻԹ սահմանադրական դատարանի որոշմանը՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվում է հանրաքվե և երկիրը հռչակվում է Մադրիդի կառավարությունից անկախ։ Արդյունքում՝ իսպանացի իրավապահները կիրառում են սահմանադրության 51-րդ հոդվածը և ցրում ժեներալիտետը։ Հաջորդիվ բազում կատալոնացի գործիչներ՝ այդ թվում և Օրիոն Ժունկերասը, ձերբակալվում են[10]։
Վաղ տարիների կյանք և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիոն Ժունկերասը ծնվել է 1969 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի Սանտ Անդրեու դե Պալոմար արվարձանում[11][12][13]։ Նրա հայրը եղել է ավագ դպրոցի ուսուցիչ, իսկ մայրը՝ բուժքույր[14]։ Երկու տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ տեղափոխվում է Սան Վիսենտե դելս Օրտս։ Դպրոցն ավարտելուց հետո Օրիոնի ծնողները վերջինիս ուղարկում են Բարսելոնայի իտալական լիցեյում ուսանելու, որտեղ էլ ապագա քաղաքական գործիչը սովորում է իտալերեն։ Փոքր տարիքում նա աշխատել է փոքրիկ բնակավայրի նուշի և ձիթապտղի այգիներում։ Ինչպես Ժունկերասների ընտանիքի մյուս անդամները, այնպես էլ Օրիոնը, դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։
Օրիոն Ժունկերասը սկսել է աջակցել Կատալոնիայի անկախության շարժմանը դեռևս ութ տարեկան հասակում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա ընդունվում է Բարսելոնայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ դառնում է ուսանողական միության ակտիվիստ։ Շուտով որոշ հանգամանքներից ելնելով Օրիոնը ստիպված է լինում շարունակել կրթությունը մեկ այլ ուսումնական հաստատությունում՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանում։ Այստեղ ուսանելուց հետո նա ստանում է պատմագիտության բակալավրի աստիճան։ 2002 թվականին պաշտպանում է գիտական թեզ՝ «Կատալոնիայի տնտեսական մտածողություն» թեմայով[15]։
Ակադեմիական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիոն Ժունկերասը ծավալել է նաև ակադեմիական գործունեություն։ Բարձրագույն և մագիստրոսական կրթություն ստանալուց հետո նա սկսել է դասավանդել Բարսելոնայի ինքնավար համալսարանի ժամանակակից շրջանի պատմության ամբիոնում։ Նա դասավանդել է երկու առարկաներ՝ «Արևելյան Ասիայի ժամանակակից պատմություն» և «ժամանակակից աշխարհահամակարգերի հիմքեր»։ Ըստ Ժունկերասի՝ նա դեռևս նախահամալսարանական տարիներից հետաքրքրված է եղել Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի պատմությամբ։
Հաջորդիվ աշխատել է Կատալոնիայի ռադիոյի և հեռուստատեսության տարբեր ծրագրերում, տվել բազմաթիվ հարցազրույցեր ժամանակակից քաղաքականության և պատմության վերաբերյալ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքային համայնքի թեկնածու, Ժունկերը 2003 թվականին մասնակցում է տեղական ընտրություններին՝ Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ կուսակցության ընտրացուցակներից, սակայն չի հավաքում բավականաչափ քվեներ[16]։ 2007 թվականին ևս առաջադրվում է ձախակողմյան հանրապետականների կողմից Սան Վիսենտե դելս Օրտսի քաղաքային համայնքից[17], սակայն այս անգամ հավաքում եմ բավարար քվեներ և ստանում Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորական մանդատ[18]։ 2011 թվականին Ժունկերասը վերընտրվում է խորհդարանի պատգամավորի պաշտոնում[19]։ Ընտրություններին մասնակցելու նպատակով Ժունկերասը միանում է ընդդիմադիր շարժմանը, մասնավորապես՝ «Կոնվերգենցիա և միություն» (CiU) և «Կատալոնիա կանաչների» միասնական և այլընտրանքային ձախակողմյան քաղաքական ուժերի ստեղծած կոալիցիային[20][21][22]։ Այսպիսով՝ Օրիոնը վերընտրվում էէ 2015 թվականին ևս և ամրապնդում իր դիրքերը Կատալոնիայի բարձրագույն օրենսդիր մարմնում[23]։
2009 թվականի եվրոպական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ժունկերասը առաջադրվում է որպես կանաչների կուսակցության թեկնածու և ստանում Եվրոպական խորհրդարանի պատգամավորական մանդատ[24]։ 2011 թվականին առաջնորդել է նաև Կատալոնիայի ձախակողմյան շարժումը։ 2012 թվականին վերընտրվելուց մեկ տարի անց՝ 2013-ին[25][26], Օրիոնը նշանակվում է Կատալոնիայի խորհրդարանի ընդդիմության շարժման ղեկավար[27][28][29]։ Օրիոն Ժունկերասը 2015 թվականի տարածաշրջանային ընտրություններին մասնակցում է որպես «Ժուն պել սի» դաշինքի թեկնածու[30]։ Այդ տարում Օրիոնը նշանակվում է Կատալոնիայի առաջին փոխնախագահ, ինչպես նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար[31][32][33][34]։
Իսպանիայի սահմանադրական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսին Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարում է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-ին[35][36]։ Կատալոնիայի խորհրդարանն այդ կապակցությամբ ընդունում է համապատասխան օրինագիծ, առ այն, որ հանրաքվեն հիմնված կլինի Կատալոնիայի բնակչության ազատ դիրքորոշման և կամահայտնության վրա[37][38]։ Հաջորդ օրը Իսպանիայի Թագավորության Սահմանադրական դատարանը կասեցնում է գործընթացը, օրենսդրությունը ճանաչում առ ոչինչ և սառեցնում հանրաքվեի ծրագրերը[39][40]։ Իսպանիայի հատուկ մարմինները՝ առաջնորդվելով բացառիկ սահմանադրական իրավունքներով, խափանում են հանրաքվեի կազմակերպումը և կալանավորում համապատասխան գործողությունների մեջ ներքաշված պաշտոնյաներին[41][42]։ Չնայած դրան, հանրաքվեն այնուամենայնիվ անցկացվում է և որոշվում է Կատալոնիան հռչակել Մադրիդի կենտրոնական կառավարությունից անկախ (անկախացմանը կողմ է քվեարկել բնակչության 92%-ը)[43][44][45][46]։ Քվեարկությունների ընթացքում վիրավորվել է շուրջ 900 մարդ, քանզի իսպանական ոստիկանությունը բռնույթուն է կիրառել՝ փորձելով կանխել քվեարկության գործընթացը[47][48][49]։
Հանրաքվեի արդյունքում 2017 թվականի հոկտոմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հանդիսավոր կերպով Կատալոնիան հռչակում է հանրապետական կառավարմամբ անկախ, սոցիալական, ժողովրդավարական, իրավական և ինքնիշխան պետություն՝ Իսպանիայի Թագավորության կազմից դուրս[50][51]։ Իսպանիայում սկսվում է սահմանադրական ճգնաժամ։ Իսպանիայի սենատը գրեթե անմիջապես դիմում է երկրի «Սահմանադրություն» մայր օրենքի 155-րդ հոդվածին[52][53], որը բովանդակված է նախատեսում է հետևյալը․
![]() |
Կառավարությունն իրավունք ունի երկրի Սենատից ստանալ թույլտվություն՝ բոլոր 17 ինքնավար մարզերի օրենսդիր իշխանության մարմինների կողմից ընդունված ազգային օրենսդրությունների նկատմամբ վետո կիրառելու իրավունք - Իսպանիայի Թագավորության Սահմանադրություն, հոդված 155
|
![]() |
Այսպիսով՝ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը Կատալոնիային զրկում է ինքնավարությունից[54][55]։ Մարիանո Ռախոյը իսկ երկրամասի ղեկավարումը հանձնում Իսպանիայի փոխվարչապետին։ Այնուհետև, նա ձեռնամուխ է լինում Կատալոնիայի խորհրդարանի ցրմանն ու տարածաշրջանային նոր ընտրությունների անցկացմանը[56][57]։ Կատալոնիայի նախկին կառավարության մի մասը՝ այդ թվում և Օրիոն Ժունկերասը, ձերբակալվում է։ Ժունկերասի դեմ առաջադրվում է անօրինական ապստամբության, խռովությունների և պետական միջոցների ու լծակների չարաշահման մեղադրանք, որը քննվում է հատուկ դատական վարույթում[58]։
Կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերի 2-ին Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Կարմեն Լամելան ընդունում է Ժունկերասին և յոթ այլ կատալոնացի նախարարներին կալանավորելու մասին վճիռ[59][60][61]։ Կալանավորված նախարարները բաժանվում և ուղարկվում են հինգ տարբեր բանտեր[62]։ Նախարարներից Սանտի Վիլան Էստեմերայի բանտում մեկ օր անցկացնելուց հետո ազատ է արձակվում։ Դա պայմանավորված էր նախ և առաջ 50 հազար եվրո գրավով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Կատալոնիայի անկախության հռչակման նախորդ գիշերը վերջինս հրաժարակն էր տվել[63][64]։ Ժունկերասը բանտում լինելով հանդերձ մասնակցում է 2017 թվականի տարածաշրջանային ընտրություններին և վերընտրվում խորհրդարանում։ Կուսակցական ընտրություններում ևս Օրիոնը պահպանում է իր խիստ մեծամասնությունը[65]։
Մարտի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իսպանական իշխանություններին հիշեցնում է, որ «նախնական կալանքի տակ պահելը պետք է համարվի վերջին միջոց»` անդրադառնալով հանրաքվեի անցկացումից հետո ձերբակալված կատալոնական քաղաքական գործիչներին և ակտիվիստներին[66]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Ժունկերան ամուսնացել է դպրոցի ուսուցչուհի Նեուս Բրամոնայի հետ[67][68]։ Նրանք ունեն երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր[69][70]։
Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Els Catalans i Cuba (1998, Proa)[71]
- Catalunya, Espanya, Cuba: Centres i Perifèries (1999, Graó)[72]
- Manel Girona, el Banc de Barcelona i el Canal d'Urgell: Pagesos i Burgesos en l'Articulació del Territori (2003, Pagès Maria Antònia Martí Escayol)[73]
- Guerres dels Catalans (2005, Mina, co-author Enric Calpena i Ollé)[74]
- Guerra, Economia i Política a la Catalunya de l'Alta Edat Moderna (2005, Farell)[75]
- Economia i Pensament Econòmic a la Catalunya de l'Alta Edat Moderna: 1520-1630 (2006, Autonomous University of Barcelona)[76]
- Camí de Sicília: l'Expansió Mediterrània de Catalunya (2008, Cossetània Edicions)[77]
- Les Proclames de Sobirania de Catalunya (1640-1939) (2009, Farell Editors, co-authors Adrià Cases & Albert Botran)[78]
- Converses amb Oriol Junqueras: Una Actitud per fer Avançar el País (2011, Viena, co-author Bernat Ferrer i Frigola)[79]
- Història del Japó (2011, Editorial UOC, co-authors Dani Madrid i Morales, Guillermo Martínez Taberner & Pau Pitarch Fernández)[80]
- Revoltats (2015, Ara Llibres, co-author Justo Molinero Calero)[81]
- Sublevados (2015, Ara Llibres, co-author Justo Molinero Calero)[82]
Ընտրությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություն անվանում | Ընտրատարածք | Կուսակցություն | Կոալիցիոն դաշնակից | Հ․ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2003 տեղական | Սան Վիսենտե դելս Օրտս | Հանրապետական ձախեր | Հանրապետական ձախեր-ակորդ մունիցիպալ | ընտրված | |
2007 տեղական | Սան Վիսենտե դելս Օրտս | Հանրապետական ձախեր | Հանրապետական ձախեր-ակորդ մունիցիպալ | 1 | ընտրված |
2009 եվրոպական | Իսպանիա | Հանրապետական ձախեր | Եվրոպայի կանաչներ | 1 | ընտրված |
2011 տեղական | Սան Վիսենտե դելս Օրտս | Հանրապետական ձախեր | Ժունտ պեր Սանտ Վիսենս | 1 | ընտրված |
2012 ռեգիոնալ | Բարսելոնա | Հանրապետական ձախեր | Հանրապետական ձախեր-Կատալոնիա՝ այո | 1 | ընտրված |
2015 տեղական | Սան Վիսենտե դելս Օրտս | Հանրապետական ձախեր | Ժունտ պեր Սանտ Վիսենս | 1 | ընտրված |
2015 ռեգիոնալ | Բարսելոնա | Հանրապետական ձախեր | Ժունտ պել սի | 5 | ընտրված |
2017 ռեգիոնալ | Բարսելոնա | Հանրապետական ձախեր | Հանրապետական ձախեր-Կատալոնիա՝ այո | 1 | ընտրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.esquerra.cat/ca/oriol-junqueras
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 H. Sr. Oriol Junqueras i Vies — Parliament of Catalonia.
- ↑ Junqueras: "Dedico mi tiempo a la reflexión y, como católico, a la oración" / El Español
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.europarl.europa.eu/meps/en/96708/ORIOL_JUNQUERAS+VIES_home.html
- ↑ 5,0 5,1 https://memopol.lqdn.fr/europe/parliament/deputy/OriolJunquerasVies/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.vilaweb.cat/noticia/4197083/20140610/alfred-bosch-id-rather-build-in-barcelona-than-resist-in-madrid.pdf
- ↑ https://web.archive.org/web/20190428121322/https://www.parlament.cat/web/composicio/diputats-fitxa/index.html?p_codi=1604
- ↑ https://twitter.com/junqueras/status/1076219198580363265
- ↑ Junqueras Oriol, Mejide Risto։ «Oriol Junqueras, a Risto: "Me veo como presidente de Cataluña"» (իսպաներեն)։ Cuatro։ Վերցված է հոկտեմբերի 25, 2017։ «In my ID it says I'm Spanish, At this time I'm a Spanish citizen from a legal point of view»
- ↑ Llarena cierra el sumario del ‘procés’ y suspende como diputados a Puigdemont y Junqueras Published by El País, 10 July, 2018, retrieved 10 July 2018
- ↑ «MEPs: Oriol JUNQUERAS VIES»։ Strasbourg, France: European Parliament։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Ruiz Valdivia Antonio (սեպտեմբերի 16, 2014)։ «13 cosas que no sabías de Oriol Junqueras»։ HuffPost (Spanish) (Madrid, Spain)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Espartero Marta (դեկտեմբերի 12, 2017)։ «Tal como eran de niños: la cara desconocida de los candidatos a la Generalitat»։ El Español (Catalan) (Madrid, Spain)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Oriol Junqueras, un historiador y ferviente católico al frente de las cuentas catalanas»։ El Economista (Spanish) (Madrid, Spain)։ EFE։ հունվարի 14, 2016։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Oriol Junqueras: De las aulas al ruedo político»։ La Vanguardia (Spanish) (Barcelona, Spain)։ հունիսի 7, 2009։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2003 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2007 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Minder Raphael (դեկտեմբերի 19, 2012)։ «Spain: Separatist Parties in Accord»։ The New York Times (New York, U.S.A.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2011 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Tremlett Giles (դեկտեմբերի 13, 2012)։ «Catalonia joins Scotland in push for 2014 independence vote»։ The Guardian (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Buck Tobias (դեկտեմբերի 19, 2012)։ «Catalonia referendum set for 2014»։ Financial Times (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Nualart Casulleras Josep, Castro Liz (դեկտեմբերի 18, 2012)։ «CiU and ERC come to an agreement in Catalonia: Referendum in 2014»։ VilaWeb։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2015 - Mun. Sant Vicenç dels Horts» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Consulta de Resultados Electorales: Municipales / Parlament Europeo Junio 2009 - Candidatos Electos» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Oriol Junqueras, nomenat cap de l'oposició malgrat crítiques del PSC i ICV ("Oriol Junqueres named Leader of the Opposition despite the criticism of the PSC and ICV"» (Catalan)։ El Punt-Avui։ հունվարի 9, 2013
- ↑ Phillips Braden (դեկտեմբերի 19, 2012)։ «Catalan separatists push referendum, Madrid will try to block»։ Reuters (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Eleccions al Parlament de Catalunya 2012: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 1։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalan Independence Leader Vows Never to Quit Fight»։ NDTV (New Delhi, India)։ Agence France-Presse։ հուլիսի 2, 2014։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Hedgecoe Guy (նոյեմբերի 1, 2014)։ «Junqueras skilfully surfs Catalan independence wave»։ The Irish Times (Dublin, Ireland)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Eleccions al Parlament de Catalunya 2015: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 1։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalan separatists to form regional government after president steps aside»։ The Guardian (London, U.K.)։ Agence France-Presse։ հունվարի 10, 2016։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Pro-independence forces reach an agreement and Artur Mas won’t be president»։ Catalan News Agency (Barcelona, Spain)։ հունվարի 9, 2016։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «New Catalan leader takes office but won't swear loyalty to King or Spain»։ The Local (Stockholm, Sweden)։ Agence France-Presse։ հունվարի 13, 2016։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «New Catalan Government set to work»։ Catalan News Agency (Barcelona, Spain)։ հունվարի 14, 2016։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Dowsett Sonya (հունիսի 9, 2017)։ «Catalonia calls October referendum on independence from Spain»։ Reuters (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Tensions grow in Spain as Catalonia independence referendum confirmed»։ The Daily Telegraph (London, U.K.)։ հունիսի 9, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia's lawmakers give nod to independence referendum»։ Deutsche Welle (Bonn, Germany)։ սեպտեմբերի 6, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Mortimer Caroline (հոկտեմբերի 1, 2017)։ «Catalan independence referendum: ‘844 injured in clashes with police’, says regional government»։ The Independent (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Spain's constitutional court suspends Catalan referendum law: court source»։ Reuters (London, U.K.)։ սեպտեմբերի 7, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Strange Hannah (սեպտեմբերի 7, 2017)։ «Spain's constitutional court suspends Catalan referendum law»։ The Daily Telegraph (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Jones Sam, Burgen Stephen (սեպտեմբերի 21, 2017)։ «Spain crisis: 'stop this radicalism and disobedience,' PM tells Catalan leaders»։ The Guardian (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Castillo Raquel, Edwards Sam (սեպտեմբերի 20, 2017)։ «Spanish police raid Catalan government to halt banned referendum»։ Reuters (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia's bid for independence from Spain explained»։ BBC News (London, U.K.)։ դեկտեմբերի 22, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Jones Sam, Burgen Stephen (հոկտեմբերի 2, 2017)։ «Catalan leader calls for mediation with Spain over independence»։ The Guardian (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalan crisis: Spain's Rajoy vows to end 'separatist havoc'»։ BBC News (London, U.K.)։ նոյեմբերի 12, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ McGuinness Alan (հոկտեմբերի 11, 2017)։ «Spain calls emergency meeting after Catalonia declares independence»։ Sky News (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia referendum: Madrid representative apologises for police violence during vote»։ ABC News (Sydney, Australia)։ Reuters։ հոկտեմբերի 6, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Child David (հոկտեմբերի 3, 2017)։ «Catalan vote: Claims of Spanish police brutality probed»։ Al Jazeera (Doah, Qatar)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalan referendum: Catalonia has 'won right to statehood'»։ BBC News (London, U.K.)։ հոկտեմբերի 2, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalans declare independence as Madrid imposes direct rule»։ BBC News (London, U.K.)։ հոկտեմբերի 27, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia declares independence as Spain prepares to impose direct rule»։ The Independent (London, U.K.)։ հոկտեմբերի 27, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Jones Sam, Burgen Stephen, Graham-Harrison Emma (հոկտեմբերի 28, 2017)։ «Spain dissolves Catalan parliament and calls fresh elections»։ The Guardian (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Burgess Sanya (հոկտեմբերի 27, 2017)։ «Catalan votes for independence as Madrid approves direct rule»։ The National (Abu Dhabi, U.A.E.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia independence: Rajoy dissolves Catalan parliament»։ BBC News (London, U.K.)։ հոկտեմբերի 28, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Smith-Spark Laura, Rebaza Claudia (հոկտեմբերի 28, 2017)։ «Catalonia government dissolved after declaring independence from Spain»։ CNN (Atlanta, U.S.A.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Charges of rebellion and sedition called for by Spain's attorney general against Puigdemont and other Catalan officials»։ The Local (Stockholm, Sweden)։ նոյեմբերի 1, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Newton Creede (հոկտեմբերի 30, 2017)։ «Spain prosecutor files charges against Catalan leaders»։ Al Jazeera (Doha, Qatar)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Baynes Chris (հոկտեմբերի 30, 2017)։ «Catalonia independence: Spanish state prosecutor says Catalan leaders will be charged with rebellion, sedition and misuse of public funds»։ The Independent (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Catalonia crisis: Protests as ex-ministers held in Spanish custody»։ BBC News (London, U.K.)։ նոյեմբերի 2, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Jones Sam (նոյեմբերի 2, 2017)։ «Spanish judge jails eight members of deposed Catalan government»։ The Guardian (London, U.K.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Minder Raphael (նոյեմբերի 2, 2017)։ «Spanish Judge Jails 8 Catalan Separatists Before Trial»։ The New York Times (New York, U.S.A.)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Eight deposed Catalan ministers sent to prison without bail»։ Catalan News Agency (Barcelona, Spain)։ նոյեմբերի 2, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Jailed Catalonia leader Santi Vila to leave jail after paying bail»։ Reuters (London, U.K.)։ նոյեմբերի 3, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ Liñán Gemma (նոյեմբերի 3, 2017)։ «Former Catalan minister Santi Vila leaves prison on 50,000 euro bail»։ El Nacional (Barcelona, Spain)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «Supreme Court postpones decision over whether to release jailed Catalan leaders until Monday»։ Catalan News Agency (Barcelona, Spain)։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է դեկտեմբերի 31, 2017
- ↑ «High Commissioner’s global update of human rights concerns»։ OHCHR։ 2018-03-07։ Վերցված է 2018-03-08
- ↑ «Arrimadas, Junqueras, Albiol, Riera y Puigdemont: su vida familiar, a examen»։ El Mundo (Spanish) (Madrid, Spain)։ դեկտեմբերի 17, 2017։ Վերցված է հունվարի 21, 2018
- ↑ Pina Marina (նոյեմբերի 17, 2014)։ «El anhelo «ilegal» de Junqueras para su segundo hijo»։ ABC (Spanish) (Madrid, Spain)։ Վերցված է հունվարի 21, 2018
- ↑ Taules Silvia (ապրիլի 20, 2015)։ «Nace Joana, la segunda hija de Oriol Junqueras»։ El Mundo (Spanish) (Madrid, Spain)։ Վերցված է հունվարի 21, 2018
- ↑ «Oriol Junqueras repeteix paternitat amb el naixement de Joana»։ El Periódico de Catalunya (Catalan) (Barcelona, Spain)։ ապրիլի 18, 2015։ Վերցված է հունվարի 21, 2018
- ↑ «Els catalans i Cuba»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Catalunya, Espanya, Cuba: centres i perifèries»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Manel Girona, el Banc de Barcelona i el Canal d'Urgell: pagesos i burgesos en l'articulació del territori»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Guerres dels catalans»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Guerra, economia i política a la Catalunya de l'alta Edat Moderna»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Economia i pensament econòmic a la Catalunya de l'alta edat moderna: 1520-1630»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Camí de Sicília: l'expansió mediterrània de Catalunya»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Les Proclames de Sobirania de Catalunya (1640-1939)»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Converses amb Oriol Junqueras: una actitud per fer avançar el país»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Història del Japó»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Revoltats»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
- ↑ «Sublevados»։ Google Books։ Վերցված է հունվարի 1, 2018
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրիոն Ժունկերաս կատեգորիայում։ |