Jump to content

Կատալոնիայի հանրապետական ձախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի հանրապետական ձախեր
Esquerra Republicana de Catalunya
պատկերանիշ
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրԿատալոնիա Կատալոնիա
ԱռաջնորդՕրիոլ Ժունկերաս
Հիմնադրվածմարտի 19, 1931
ԳաղափարախոսությունԿատալոնիայի անկախացման համար շարժում[1][2][3][4]
դեմոկրատական սոցիալիզմ[5][6][7]
հանրապետականություն[8][9]
Քաղաքական հայացքձախաողմյան[10][11] կենտրոնամետ[12][13]
Պաշտոնական գույն(եր)նարնջագույն և beige?
ՇտաբC/Calàbria, 166 08015 Բարսելոնա, Իսպանիա
Միջազգային պատկանելությունEuropean Free Alliance?[14]
Իսպանիայի պատգամավորների կոնգրես
9 / 47
Իսպանիայի սենատ
12 / 23
Եվրոպական խորհրդարան
2 / 54
Կատալոնիայի խորհրդարան
31 / 135
Տեղական ինքնակառավարում
2384 / 9077
Բալեարյան կղզիների համայնքային խորհուրդ
16 / 925
Կայքesquerra.cat
 Esquerra Republicana de Catalunya Վիքիպահեստում

Կատալոնիայի հանրապետական ձախեր (կատ.՝ Esquerra Republicana de Catalunya), ազգայնական և սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցություն, որը գործունեություն է ծավալում Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքում։ Համարվում է Կատալոնիայի անկախության համար մղվող պայքարի գլխավոր հովանավորը, որի հիմնական գաղափարախոսություններն են դեմոկրատական սոցիալիզմը, ձախակողմյան հանրապետականությունը, եվրոպական ֆեդերալիզմը և եվրոպական լիբերալիզմը։ «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցությունը համարվում է Կատալոնիայի ինքնավար համայնքի գլխավոր քաղաքական ուժը։

Կուսակցությունը մանդատներ ունի Իսպանիայի պատգամավորների կոնգրեսոււմ, սենատում, Եվրոպական խորհրդարանում, Կատալոնիայի բարձրագույն օրենսդիրում և Բալեարյան կղզիների համայնքային խորհրդում։ Ներկայումս կուսակցությունը Եվրոպական ազատ դաշինքի անդամ է։

Կուսակցությանը ղեկավարը Օրիոլ Ժունկերասն է, իսկ խոսնակը՝ Մարտա Ռովիրան։

Կուսակցությունը հիմնադրվել է 1931 թվականի մարտին որպես Կատալոնական պետության ինդեպենտիստական միություն, որը ղեկավարվում էր Ֆրանսեսկ Մարսիայի, Հանրապետական կուսակցության, Լուիս Կոմպանիսի և Խուան Յուիի կողմից։ Կուսակցությունը բավականին լավ արդյունք է ցուցաբերում 1931 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում։ Երկու օր անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդում Իսպանիայի Հանրապետության անկախության հռչակումից մի քանի ժամ առաջ[15], Ֆրանսեսկ Մարսիան հրապարակային կերպով հայտարարվում է որ Կատալոնիան դառնալու է Իբերիայի ֆեդերացիայի կազմում գտնվող անկախ և սուվերեն պետություն։ Այս հայտարարությունը հակասում էր Սան Սեբաստիանի ունիտարիստական պայմանագրի դրույթներին, թեպետ երեք օր անց ինքնահռչակ Բարսելոնան բանակցություններ է սկսում Մադրիդի կառավարության հետ։ Բանակցությունների հիմնական օրակարգում քննարկվում է Կատալոնիայի ժեներալիտետին ինքնավարություն շնորհելու և Ֆրանսեսկ Մարսիային ժեներալիտետի նախագահի պաշտոնում ճանաչելու հարցը։ 1932 թվականի սեպտեմբերին Իսպանիայի հանրապետության կորտեսը հավանություն է տալիս Կատալոնիայի ինքնավարության կանոնադրությանը, որը, ի թիվս այլ դրույթների, Կատալոնիայի խորհրդարանին շնորհում էր լիակատար օրենսդրական լիազորություններ։

Ֆրանսեսկ Մարսիայի մահից հետո՝ 1934 թվականի հոկտեմբերի 6-ին, Կատալոնիայի խորհրդարանը Լուիս Կոմպանիսին ճանաչում է ժեներալիտետի նոր նախագահ։ 1933 թվականի դեկտեմբերին՝ նախագահի մահից անմիջապես հետո, խորհրդարանը Կատալոնիան հռչակել էր անկախ հանրապետություն՝ Իսպանիայի կազմից դուրս։ Այս քայլի համար պաշտոնական Մադրիդը դատապարտում և բանտարկում է Կատալոնիայի կառավարության գրեթե բոլոր պաշտոնյաներին և առ ոչինչ հայտարարում կատալոնական օրենսդիրի որոշումը։

1936 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկզբին, Կատալոնիայի հանրապետական ձախերը որոշում են դառնալ ժողովրդական ճակատի մի մասը։ Այդ տարում Էսկերան դառնում է Կատալոնիայի ժողովրդական ճակատի առաջատար ուժը և պատերազմի ընթացքում փորձում պահպանել ճակատի միասնությունը՝ Մարքսիստական միասնության գործիչների և Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության հետ գերակշռությամբ։ 1939 թվականին Իսպանիայում հաստատվում է գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգը։ Քաղաքացիական պատերազմից հետո՝ 1939 թվականի փետրվարին, Ֆրանսիա մեկնած Լուիս Կոմպանիսը 1940 թվականի օգոստոսի 13-ին Նանտի մոտ գտնվող Լա Բոլ լե Պենում ձերբակալվում է։ Այնուհետև Կոմպանիսը արտաքսվում է Իսպանիա, 1940 թվականի սեպտեմբերին հանձնվում Մադրիդի ազգայնական կառավարությանը և բանտարկվում պետական անվտանգության ծառայության շտաբակայանի նկուղում։ Անաչառությամբ աչքի չընկնող դատավարությունից հետո կատալոնացի գործիչը «զինված ապստամբության» մեղադրանքով դատապարտվում է մահվան և Մոնժուիկի ամրոցում գնդակահարվում։ Նրա մահվանից հետո ևս Կատալոնիայի հանրապետական ձախերը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ Կատալանիան անկախ պետության կարգավիճակով տեսնելու նպատակով։ Բացի Կատալոնիայից, կուսակցությունը գործունեություն է ծավալում նաև իսպանահպատակ Բալեարյան կղզիների խորհրդարանում[16] և Վալենսիայում։

Ընտրական գործընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Չափ Նշումներ
# % ±pp # ±
1932 224,800 47.1%
56 / 85
կառավարություն *
1980 240,871 8.9%
14 / 135
ընդդիմություն 5-րդ
1984 126,943 4.4% –4.5
5 / 135
9 կառավարություն 5-րդ կառավարություն 1984–87
1988 111,647 4.1% –0.3
6 / 135
1 ընդդիմություն 5-րդ
1992 210,366 8.0% +3.9
11 / 135
5 ընդդիմություն 3rd
1995 305,867 9.5% +1.5
13 / 135
2 ընդդիմություն 5-րդ
1999 271,173 8.7% –0.8
12 / 135
1 ընդդիմություն 4-րդ
2003 544,324 16.4% +7.7
23 / 135
11 կառավարություն 3-րդ կառավարություն 2003–06
2006 416,355 14.0% –2.4
21 / 135
2 կառավարություն 3-րդ
2010 219,173 7.0% –7.0
10 / 135
11 ընդդիմություն 5-րդ
2012 498,124 13.7% +6.7
19 / 135
9 ընդդիմություն ** կառավարամետ
2015 1,628,714 39.6% n/a
20 / 135
1 կառավարություն ***
2017 935,861 21.4% n/a
32 / 135
12 կառավարություն **


Բալեարյան կղզիների խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Տեղ
# % ±pp # ±
1995 2,082 0.6%
0 / 59
N/A 7-րդ
1999 1,106 0.3% –0.6
0 / 59
0 N/A 8-րդ
2003 1,667 0.4% +0.1
0 / 59
0 N/A 9-րդ
2007* 37,572 9.0% +8.6
1 / 59
1 կառավարություն **
2011*** 5,325 1.3% –7.7
0 / 59
1 N/A 8-րդ
2015 766 0.2% –1.1
0 / 59
0 N/A 17-րդ
  • * Տեղի է ունեցել Իբիսայում։
  • ** Մախորկայի բլոկի hետ միասին։

Կորտես խեներալես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատգամավորական խորհուրդ
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Տեղ Նշումներ
# % ±pp # ±
1977 143,954 0.8%
1 / 350
ընդդիմություն *
1979 123,452 0.7% –0.1
1 / 350
0 ընդդիմություն 13-րդ
1982 138,118 0.7% ±0.0
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
1986 84,628 0.4% –0.2
0 / 350
1 ընդդիմություն 12-րդ
1989 84,756 0.4% ±0.0
0 / 350
0 ընդդիմություն 16-րդ
1993 189,632 0.8% +0.4
1 / 350
1 ընդդիմություն 9-րդ
1996 167,641 0.7% −0.1
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
2000 194,715 0.8% +0.1
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
2004 652,196 2.5% +1.7
8 / 350
7 ընդդիմություն 5-րդ կառավարություն support
2008 298,139 1.2% −1.3
3 / 350
5 ընդդիմություն 7-րդ
2011 256,985 1.1% −0.1
3 / 350
0 ընդդիմություն 8-րդ
2015 604,285 2.4% +1.3
9 / 350
6 ընդդիմություն 6-րդ
2016 639,652 2.7% +0.3
9 / 350
0 ընդդիմություն 5-րդ
 
Սենատ
Տարի Մանդատներ Տեղ
# ±
1977
1 / 208
*
1979
2 / 208
1 **
1982
2 / 208
0 ***
1986
0 / 208
2 12-րդ
1989
0 / 208
0 16-րդ
1993
0 / 208
0 9-րդ
1996
0 / 208
0 9-րդ
2000
1 / 208
1 ****
2004
3 / 208
2 ****
2008
3 / 208
0 ****
2011
0 / 208
3 8-րդ
2015
6 / 208
6 4-րդ
2016
10 / 208
4 3rd
  • * Կատալոնիայի ձախակողմյան դեմոկրատական ընտրական ճակատի հետ միասին։
  • ** Նովա էնտեսայի հետ միասին։
  • *** Կատալոնիա ալ Սենատի հետ միասին։
  • **** Կատալոնիայի առաջընթացի համաձայնագրի հետ միասին։
Պատգամավորական կոնգրես
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1977 143,954 4.7%
1 / 47
*
1979 123,452 4.2% –0.5
1 / 47
0 5-րդ
1982 138,118 4.0% –0.2
1 / 47
0 5-րդ
1986 84,628 2.7% –1.3
0 / 47
1 6-րդ
1989 84,756 2.7% ±0.0
0 / 46
0 6-րդ
1993 186,784 5.1% +2.4
1 / 47
1 5-րդ
1996 162,545 4.2% −0.9
1 / 46
0 5-րդ
2000 190,292 5.6% +1.4
1 / 46
0 4-րդ
2004 638,902 15.9% +10.3
8 / 47
7 3-րդ
2008 291,532 7.8% –8.1
3 / 47
5 4-րդ
2011 244,854 7.1% –0.7
3 / 47
0 5-րդ
2015 601,782 16.0% +8.9
9 / 47
6 2-րդ
2016 632,234 18.2% +2.2
9 / 47
0 2-րդ
 
Սենատ
Տարի Ձայներ Տեղ
# ±
1977
1 / 16
*
1979
2 / 16
1 **
1982
2 / 16
0 ***
1986
0 / 16
2 6-րդ
1989
0 / 16
0 6-րդ
1993
0 / 16
0 5-րդ
1996
0 / 16
0 5-րդ
2000
1 / 16
1 ****
2004
3 / 16
2 ****
2008
3 / 16
0 ****
2011
0 / 16
3 4-րդ
2015
6 / 16
6 1-ին
2016
10 / 16
4 1-ին
  • * Կատալոնիայի ձախակողմյան դեմոկրատական ընտրական ճակատի հետ միասին։
  • ** Նովո Էնտեսայի հետ միասին։
  • *** Կատալոնիա ալ Սենատի հետ միասին։
  • **** Կատալոնիայի առաջընթացի համաձայնագրի հետ միասին։

Բալեարյան կղզիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատգամավորական կոնգրես
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1993 2,848 0.7%
0 / 7
8-րդ
1996 1,802 0.4% −0.3
0 / 7
0 7-րդ
2000 1,340 0.3% –0.1
0 / 7
0 7-րդ
2004 40,289 8.6% +8.3
0 / 8
0 *
2008 25,454 5.4% –3.2
0 / 8
0 **
2011 4,681 1.1% –4.3
0 / 8
0 6-րդ
2015 Չկա տվյալ
2016 7,418 1.6%
0 / 8
***
 
Սենատ
Տարի Մանդատներ Տեղ
# ±
1993
0 / 5
8-րդ
1996
0 / 5
0 8-րդ
2000
0 / 5
0 11-րդ
2004
0 / 5
0 *
2008
0 / 5
0 **
2011
0 / 5
0 7-րդ
2015 Չկա տվյալ
2016
0 / 5
***

Եվրոպական խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1987 326,911 1.7%
0 / 60
*
1989 238,909 1.5% –0.2
0 / 60
0 *
1994 239,339 1.3% –0.2
0 / 64
0 *
1999 613,968 2.9% +1.6
0 / 64
0 *
2004 380,709 2.5% –0.4
1 / 54
1 *
2009 394,938 2.5% ±0.0
1 / 54
0 *
2014 630,072 4.0% +1.5
1 / 54
0 **
 
Կատալոնիա
Տարի Ձայներ Տեղ
# % ±pp
1987 112,107 3.7% 6-րդ
1989 78,408 3.3% –0.4 6-րդ
1994 141,285 5.5% +2.2 5-րդ
1999 174,374 6.1% +0.6 4-րդ
2004 249,757 11.8% +5.7 4-րդ
2009 181,213 9.2% –2.6 4-րդ
2014 595,493 23.7% +14.5 1st
 
Բալեարյան կղզիներ
Տարի Ձայներ Տեղ
# % ±pp
1987 533 0.2% 16-րդ
1989 458 0.2% ±0.0 *
1994 2,350 0.8% +0.6 8-րդ
1999 20,155 5.6% +4.8 *
2004 7,498 2.9% –2.7 5-րդ
2009 7,651 3.0% +0.1 4-րդ
2014 19,602 7.3% +4.3 5-րդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alonso, Sonia (2012), Challenging the State: Devolution and the Battle for Partisan Credibility, Oxford University Press, էջ 77
  2. Ramiro, Luis; Morales, Laura (2007), «European integration and Spanish parties: Elite empowerment amidst limited adaptation», The Europeanization of National Political Parties: Power and organizational adaptation, Routledge, էջ 146
  3. Moreno, Luis; Colino, César (2010), «Kingdom of Spain», Diversity and Unity in Federal Countries, McGill-Queen's University Press, էջ 299
  4. Face to Face - Interview with Oriol Junqueras (leader of Catalan Republican Left). PressTV News Videos. YouTube. Timestamp 5:45 - 5:52. Published 18 December 2015. Retrieved 4 August 2017.
  5. Wolfram Nordsieck. «Parties and Elections in Europe». www.parties-and-elections.eu. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. Guibernau, Montserrat (2004), Catalan Nationalism: Francoism, transition and democracy, Routledge, էջ 82
  7. Hargreaves, John (2000), Freedom for Catalonia?: Catalan Nationalism, Spanish Identity and the Barcelona Olympic Games, Cambridge University Press, էջ 84
  8. «ERC diferencia el seu republicanisme del del PDC». El Món. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «PONÈNCIA POLÍTICA 27è Congrés Nacional» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Jaume Ribas Vilanova. «En un país normal, una socialdemocràcia normal». LaColumna.cat. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. jaume. «Junqueras dice que CiU y PSC son "la vieja política" rendida al poder». El Periódico.
  12. Catalan trial turns into pro-independence show of force. Politico. Author - Diego Torres. Published 2 February 2017. Updated 9 February 2017. Retrieved 4 August 2017.
  13. Catalan separatists projected to win snap election. Al Jazeera. Published 21 December 2017. Retrieved 16 May 2018.
  14. https://www.appf.europa.eu/appf/en/european-free-alliance-/products-details/20201022CPU32637
  15. "The Battle for Spain" Beevor (2006) p.25
  16. Dades electorals detallades de les Eleccions Locals 2011, arxiu històric electora, accessed 28 November 2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]