Պերե Արագոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերե Արագոնես
Pere Aragonès
Pere Aragonès retrat oficial 2018.jpg
Դրոշ
Կատալոնիայի փոխնախագահ
 հունիսի 2, 2018
Նախորդող Օրիոլ Խունկերաս
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի հանրապետական ձախեր
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Ազգություն կատալոնացի
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1982(1982-11-16) (36 տարեկան)
Ծննդավայր Պինեդա դե Մար, Մարեսմե
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ամուսին Janina Juli Pujol?

Պերե Արագոնես (կատ.՝ Pere Aragonès, նոյեմբերի 16, 1982(1982-11-16), Պինեդա դե Մար, Մարեսմե), կատալոնացի պետական և քաղաքական գործիչ, ակադեմիկոս, մասնագիտությամբ՝ իրավաբան, Կատալոնիայի ներկայիս փոխնախագահն ու նախկին էկոնոմիկայի նախարարը։

2006-2016 թվականներին եղել է Կատալոնիայի խորհրդարանի անդամ։ 2016 թվականին Կատալոնիայի նախագահ հրամանագրով նշանակվել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ 2011-2018 թվականներին եղել է Պինեդա դե Մարի քաղաքային խորհրդի անդամ։ 2018 թվականի հունիսի 2-ից զբաղեցնում է Կատալոնիայի առաջին փոխնախագահի պաշտոնը։

Վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 16-ին Կատալոնիայի ինքնավար համայնքի Պինեդա դե Մարի շրջանում[1][2]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կատալոնիայի բաց համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո ստացել է Բարսելոնայի համալսարանի տնտեսական պատմության մագիստրոսի աստիճան։ Նա նաև ուսումնասիրել է պետական քաղաքականություն և տնտեսական զարգացում Հարվարդի համալսարանին կից գործող Քենեդիի կառավարական դպրոցում[3]։ Ներկայումս սովորում է փի-էյջ-դի՝ որպես տնտեսական գիտությունների թեկնածու[4]։

1998 թվականին Արագոնեսը միանում է Կատալոնիայի հանրապետական ձախերի կուսակցության երիտասարդական թևին։ 2000 թվականին դառնում է կատալոնական կուսակցության լիիրավ անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսը Յուրիի օրվա տոնակատարության ժամանակ։

Արագոնեսը սկզբնական շրջանում աշխատել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հանրային կառավարման հիման վրա մասնագիտացված իրավաբանական ընկերությունում։ Աշխատել է նաև Պարպինյանի համալսարանում և Իգնասի Վիյալոնգա դե Էկոնոմիա ինստիտուտում որպես հետազոտող։ 2016 թվականի հունվարին նշանակվել է Կատալոնիայի ժեներալիտետի էկոնոմիկայի վարչության քարտուղարը։

2003 թվականին մասնակցում է շրջանային ընտրություններին և Բարսելոնայի թեկնածուների ընտրացուցակներում զբաղեցնում է 38-րդ տեղը՝ որպես «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցության թեկնածու[5][6]։ 2006 թվականին տեղի ունեցած հերթական ընտրություններում նա զբաղեցնում է 12-րդ տեղը, սակայն կուսակցությունը կարողանում է ձեռք բերել միայն 11 մանդատ և այդ պատճառով Պերե Արագոնեսը չի անցնում[7][8]։ Այնուամենայնիվ, 2006 թվականի դեկտեմբերին Ժոսեպ Ուգետի հրաժարականից հետո Պերե Արագոնեսը ձեռք է բերում մանդատ և դառնում Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր[9]։

2010-ի ընտրություններում Արագոնեսը զբաղեցնում է 7-րդ տեղը և չնայած այն հանգամանքին, որ կուսակցության համար նախատեսված էր ընդամենը 6 մանդատ, նա կարողանում է վերընտրվել պատգամավորի պաշտոնում։ Բանն այն էր, որ ընտրվելուց անմիջապես հետո Էռնեստ Բենաչը հրաժարական էր տվել, որն էլ տեղ էր ազատել Արագոնեսի համար[10][11]։ Հետագայում կատալոնացի գործիչը հաջորդաբար վերընտրվում է 2012 և 2015 թվականների տարածաշրջանային ընտրություններում[12][13][14][15]։ 2016 թվականին նա հրաժարվում է Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից և հրաժարական տալիս։ Նույն տարում նա ժեներալիտետի նախագահի հրամանագրով նշանակվում է Կատալոնիայի էկոնոմիկայի քարտուղար[16][17]։

2018 թվականի մայիսի 19-ին Կատալոնիայի ժեներալիտետի նորընտիր նախագահ Կիմ Տոռան ձևավորում է նոր կառավարություն, որի կազմում Պերե Արագոնեսը հանդես է գալիս միաժամանակ երկու պաշտոնով՝ առաջին փոխնախագահ ու էկոնոմիկայի և ֆինանսների նախարար[18]։ Պաշտոնյայի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում 2018 թվականի հունիսի 2-ին[19]:

Ընտրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերե Արագոնեսի ընտրման պատմություն
Ընտրություն Ընտրատարածք Կուսակցություն Դաշինք Համ․ Արդյունք
2003 ռոգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 38 Չընտրված
2006 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 12 Չընտրված
2010 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական 7 Ընտրված
2011 տեղական Պինեդա դե Մար Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, ժունտ պեր Պինեդա-Ակորդ Մունիցիպալ 1 Ընտրված
2012 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, Կատալոնիա՝ այո 8 Ընտրված
2015 տեղական Պինեդա դե Մար Ձախ․ Հանրապետական Ձախակողմյան Հանրապետականներ, ժունտ պեր Պինեդա-Ակորդ Մունիցիպալ 1 Ընտրված
2015 ռեգիոնալ Բարսելոնա Ձախ․ Հանրապետական Ժունտս պել սի 21 Ընտրված

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pere Aragonès és nomenat secretari d'Economia i Lluís Salvadó, secretari d'Hisenda»։ La Vanguardia (Catalan) (Barcelona, Spain)։ Catalan News Agency։ 19 January 2016։ Վերցված է 16 June 2018 
  2. «Lluís Salvadó i Pere Aragonès, els homes forts de Junqueras a Economia»։ Nació Digital (Catalan) (Barcelona, Spain)։ 13 January 2016։ Վերցված է 16 June 2018 
  3. «Perfil: Pere Aragonès, l’alter ego de Junqueras al Govern»։ La Vanguardia (Catalan) (Barcelona, Spain)։ Catalan News Agency։ 19 May 2018։ Վերցված է 16 June 2018 
  4. Baquero Camilo S. (28 April 2018)։ «L’alumne aplicat de Junqueras»։ El País (Catalan) (Mardid, Spain)։ Վերցված է 16 June 2018 
  5. «Eleccions al Parlament de Catalunya 2003: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 2։ Վերցված է 7 June 2018 
  6. Administració de Justícia: Juntes Electorals։ Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan) (3988) (Barcelona, Spain: Generalitat de Catalunya)։ 15 October 2003: 19858։ Վերցված է 12 June 2018 
  7. Administració de Justícia: Juntes Electorals։ Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan) (4730) (Barcelona, Spain: Generalitat de Catalunya)։ 30 September 2006: 40764։ Վերցված է 12 June 2018 
  8. «Eleccions al Parlament de Catalunya 2006: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 2։ Վերցված է 6 June 2018 
  9. BOPC 009/08: Tramitacions generals։ Butlletí Oficial del Parlament de Catalunya (9) (Parliament of Catalonia)։ 18 December 2006: 14։ Վերցված է 16 June 2018 
  10. Administració de Justícia: Administració Electoral։ Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan) (5746) (Barcelona, Spain: Generalitat de Catalunya)։ 2 November 2010: 80090։ Վերցված է 12 June 2018 
  11. «Eleccions al Parlament de Catalunya 2010: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 2։ Վերցված է 6 June 2018 
  12. «Administració Electoral - Juntes Electorals Provincials»։ Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan) (Barcelona, Spain: Generalitat de Catalunya) (6239): 51639։ 24 October 2012։ Վերցված է 14 June 2018 
  13. «Eleccions al Parlament de Catalunya 2012: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 2։ Վերցված է 26 December 2017 
  14. «Anuncis Diversos: Administració Electoral - Juntes Electorals Provincials»։ Diari Oficial de la Generalitat de Catalunya (Catalan) (Barcelona, Spain: Generalitat de Catalunya) (6947): 10։ 1 September 2015։ Վերցված է 10 June 2018 
  15. «Eleccions al Parlament de Catalunya 2015: Candidats electes» (Catalan)։ Departament de Governació, Administracions Públiques i Habitatge, Generalitat de Catalunya։ էջ 1։ Վերցված է 17 January 2018 
  16. «Administració Electoral: Junta Electoral de Zona de Arenys de Mar»։ Butlletí Oficial de la Província de Barcelona (Catalan)։ Barcelona, Spain: Diputació de Barcelona։ 28 April 2015։ էջ 23։ Վերցված է 16 June 2018 
  17. «Consulta de Resultados Electorales: Municipales / Mayo 2015 - Mun. Pineda de Mar» (Spanish)։ Madrid, Spain: Ministry of the Interior։ Վերցված է 16 June 2018 
  18. «Pere Aragonès renuncia a l’acta de regidor a l’Ajuntament de Pineda per centrar-se “en les noves responabilitats a ERC”»։ VilaWeb (Catalan)։ Catalan News Agency։ 10 April 2018։ Վերցված է 16 June 2018 
  19. «Pere Aragonès renuncia a l’acta de regidor a l’Ajuntament de Pineda per centrar-se “en les noves responabilitats a ERC”»։ VilaWeb (Catalan)։ Catalan News Agency։ 10 April 2018։ Վերցված է 16 June 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]