Օսմանյան կայսրության սուլթանների մայրերի ցուցակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օսմանյան կայսրության սուլթանների մայրերի ցուցակ՝ 1299-1924 թվականներին իշխած Օսմանյան դինաստիայի գլխավոր կառավարիչների մայրերի ժամանակագրական ցանկ։

Թոփքափըի պալատի հարեմի սենյակներից մեկի վերակետվածքը․ այստեղ տեղավորվել է վալիդե սուլթանը՝ սուլթանների մայրերը, ովքեր ապրել են մինչև իրենց որդիների կառավարումը։

Սուլթանի մահով կամ գահից նրա հեռացմամբ նրա ողջ հարեմը մեկնում Էր Հին պալատ, որտեղից նրա իրավահաջորդի գահ բարձրանալուց հետո կանչվում էր վերջինիս մայրը, ով վալիդե ալայի շքեղ արարողության ժամանակ ստանում էր «վալիդե սուլթան» տիտղոսը, ղեկավարում էր որդու հարեմը և համարվում էր «պետության առաջին կինը»[1]։ Նախքան սելջուկյան ավանդույթի համաձայն վալիդե սուլթանի տիտղոսի ներդրումը օգտագործվել է «վալիդե խաթուն» տիտղոսը։ Ավելի ուշ վալիդե սուլթանի տիտղոսի հետ միասին օգտագործվել են մեհդ-ի ուլյա-յի սալթանատի [2]՝ «մեծ սուլթանի օրրան»[3], վալիդե-ի փադիշահ[2] «թագավորի մայր»[4] և վալիդե-ի սաադեթպենահ[2]՝ «երջանիկ ապավենի մայր» տիտղոսները[5]։

Որդու կառավարման ողջ ընթացքում սուլթանի մայրը հարեմի ամենաազդեցիկ դեմքն էր։ Նա վայելում էր մեծ հարգանք և ազդեցություն ինչպես պալատում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հաճախ ակտիվորեն միջամտելով պետական գործերին։ Այն դեպքում, երբ մայրը չէր ապրում մինչև որդու կառավարումը կամ մեռնում էր կառավարման ժամանակ, նրա արտոնությունների, պարտականությունների մի մասը և երբեմն վալիդեի տիտղոսը, դրվում էր սուլթանի դայակին, հազնեդար-ուստայի (հարեմի կառավարիչ) կամ տիրակալի խնամատար մոր վրա[1]։ Քաղաքականության մեջ ամենամեծ ազդեցությունը սուլթանների մայրերը ձեռք են բերել XVI-XVII դարերում՝ «Կանանց Սուլթանատի» դարաշրջանում։ Այս ժամանակաշրջանի առավել նշանակալի դեմքերն էին Նուրբանու Սուլթանը (Մուրադ III-ի մայրը), Սաֆիե Սուլթանը (Մեհմեդ III-ի մայրը), Քյոսեմ սուլթանը (Մուրադ IV-ի և Իբրահիմ I-ի մայրը) և Թուրհան Սուլթանը (Մեհմեդ IV-ի մայրը)։

Օսմանյան կայսրության պատմությունն ունեցել երեսունվեց սուլթան և մեկ խալիֆ։ Հայտնի են սուլթանների քսաներեք մայրեր, որոնք ապրել են մինչև նրանց կառավարումը[2]։ Երկու դեպքերում սուլթաններ են դարձել հարազատ եղբայրները (Մուրադ IV և Իբրահիմ I / Մուստաֆա II և Ահմեդ III), իսկ նրանց մայրերը՝ Մահփեյքեր Քյոսեմ սուլթանը և Էմեթուլլահ Ռաբիա Գյուլնուշ Սուլթանը, երկու անգամ վալիդեի տիտղոս են ստացել[1]։ Մեկ դեպքում սուլթանի մոր պարտականությունները պալատում կատարել է նրա խորթ մայրը՝ Պիրիստու Կադին էֆենդին[6][7]։

Օսմանյան բեյլիկի տիրակալների մայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան պետության գոյության առաջին տարիներին նրա կառավարիչներ Օսման I-ը և Օրհան I-ը կրում էին բեյի կամ էմիրի տիտղոսը, ավելի ուշ Օրհանի որդին՝ Մուրադ I-ը, ընդունեց սուլթանի տիտղոսը[8][9] և Օսմանյան բեյլիկը վերափոխեց Օսմանյան Կայսրության։

Անուն
(կյանքի տարիներ)
Որդի–բեյը
(կառավարման տարիներ)
Ծագում Ծանոթություն
1. Հալիմե խաթուն[10] Օսման I
(1281—1326)
Ենթադրաբար՝ թրքուհի[11]
2. Մալ խաթուն[11]
(մահացել է 1324 թվականից հետո[12])
Օրհան I
(1326—1359)
թրքուհի[11][13], Օմեր բեյի դուստրը[12][14]. Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։

Օսմանյան կայսրության սուլթանների մայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն
(կյանքի տարիներ)
Սուլթան որդին
(կառավարման տարիներ)
Ծագում Ծանոթություն
3. Նյուլիֆեր խաթուն[11][15][16] Մուրադ I
(1359—1389)
Հույնուհի[11], հավանաբար, թեքֆուր Յարխիսարի դուստրը[17][13]։ Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2][16]։
4. Գյուլչիչեկ խաթուն[11][18] Բայազիդ I
(1389—1402)
Հույնուհի[11][13]. Մահացել է ենթադրաբար մինչև որդու գահ բարձրանալը[19]։
5. Դևլեթ խաթուն[20][18][13] Մեհմեդ I
(1413—1421)
Ստրկուհի կամ տեղացի քրիստոնեուհի, որը կրոնափոխ էր եղել[13]։ Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսի[2]։
6. Էմինե խաթուն[11] Մուրադ II
(1421—1444
1446—1451)
Զուլկադար բեյլիկի կառավարիչ Սուլի Շաբան-բեկի դուստրը կամ, որը ավելի քիչ հավանական է, նրա հայրը Մուհամմեդ Նասիր ադ-դինն է եղել[21]։ Մահացել է ենթադրաբար մինչև որդու գահ բարձրանալը[19]։
7. Հյումա խաթուն[11][18]
(մահացել է 1449 թվականի սեպտեմբերին[22])
Մեհմեդ II
(1444—1446
1451—1481)
Ենթադրաբար, հունական կամ սլավոնական ծագման ստրկուհի[13]։ Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։
8. Գյուլբախար խաթուն[11][18]
(մահացել է մինչև 1492 թվականը[23])
Բայազիդ II
(1481—1512)
Պոնտացի հույն Տրապիզոնից[13], թրքուհի[11], ալբանուհի կամ սլավոնուհի[24]։ Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[25][26][2]։
9. Գյուլբախար խաթուն[27][28][29] կամ Այշե խաթուն[11][30]
(մահացել է 1512 թվականից հետո[31])
Սելիմ I
(1512—1520)
? / Այշե՝ Զուլկադար բեյլիկի կառավարիչ Բուզկուրդ Ալա ադ-դին-դաուլայի դուստրը[31] ? / Այշեն մահացել է, ենթադրաբար, մինչև Սելիմի գահ բարձրանալը[19]։
10. Այշե[32] Հաֆսա Սուլթան[11][33][18]
(մոտ 1478/1479 թվական — մարտի 19 1534[34]/1539 թվական[32])
Սուլեյման I
(1520—1566)
Եվրոպացի[35], թրքուհի կամ չերքեզուհի[11]։ Վալիդե սուլթան[19][26][32][2]։
11. Հյուրեմ Սուլթան[11][18]
(մոտ 1500 — 15 ապրիլի 1558 թվական[26][36])
Սելիմ II
(1566—1574)
Ենթադրաբար, սլավոնուհի[11]։ Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19]։
12. Նուրբանու Սուլթան[11][16]
(մոտ 1525 թվական[37]/մոտ 1530 թվական[38] — 6 դեկտեմբերի 1583 թվական[16])
Մուրադ III
(1574—1595)
Վենետիկցի[39][40], հրեա[41][42][43] կամ հույնուհի Կորֆու կղզուց[38]։ Վալիդե սուլթան[19][16][2]։
13. Սաֆիե սուլթան[11][44]
(1550 — 10 նոյեմբերի 1605[45][44]/1618 թվականի վերջ — 1619 թվականի սկիզբ[46])
Մեհմեդ III
(1595—1603)
ալբանուհի Դուկագինի լեռնաշխարհի Ռեզի գյուղից[47][48]։ Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19])[44][2]։
14. Հանդան սուլթան[11][49]
(մոտ 1574 թվական[50] — 12[51]/26 նոյեմբերի 1605 թվական[52][49])
Ահմեդ I
(1603—1617)
Ենթադրաբար, հույնուհի կամ բոսնիացի[53]։ Վալիդե սուլթան[19][49][2]։
15. Հալիմե սուլթան[54]
(մոտ 1571 թվական[50] — 1623 թվականի սեպտեմբերի 10–ից հետո)
Մուստաֆա I
(1617—1618
1622—1623)
Եղել է աբխազական ծագման[55]։ Վալիդե սուլթան[56][57][2]։
16. Մահֆիրուզ Հադիջե Սուլթան[11][58]
(մոտ 1590 թվական — մինչև 1614 թվական[59] կամ 1620[60][61]/1621 թվական[62])
Օսման II
(1618—1622)
Կան վարկածներ իր հունական[11] և սերբական ծագման երաբերյալ[63]։ Ժամանակակից պատմաբանների վարկածի համաձայն ՝ Օսման II-ի՝ 1618 թվականին գահին բարձրանալու պահին Մահֆիրուզը ողջ է եղել, սակայն ավանդույթների հակառակ Հին պալատից չի տեղափոխվել Թոփքափըի պալատ և չի ստացել վալիդեի տիտղոսը[64][61]։ Իսկ սուլթանի մոր պարտականությունները պալատում կատարել է Օսման II-ի դայակը[65]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Մահֆիրուզը մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[59][19]։
17. Մահպեյկեր Քյոսեմ սուլթան[11][66]
(1585 — 2 սեպտեմբերի 1651 թվական[62][66])
Մուրադ IV
(1623—1640)
Իբրահիմ I
(1640—1648)
Հույնուհի[11]։ Վալիդե սուլթան երկու որդիների օրոք[19][62][66][2], Օսմանյան կայսրության ռեգենտը Մուրադ IV-ի կառավարման առաջին տարիներին։ Իբրահիմ I-ի տապալումից և մահվանից հետո իշխանությունից հեռացրել է Թուրհան Սուլթանին՝ սուլթան Մեհմեդ IV-ի մորը[67]։ Խեղդամահ է արվել Թուրհանի կողմնակիցների կողմից[68]։
18. Հադիջե Թուրհան Սուլթան[11][69]
(1627[70]/1628[71] — 5 июля 1682[72]/1683[69])
Մեհմեդ IV
(1648—1687)
Ռուս[70][73][74][75][76][11]. Վալիդե սուլթան[19][69][2]։
19. Սալիհա Դիլաշուբ Սուլթան[11][44]
(մահացել է 1689 թվականի նոյեմբերի 5–ին [72][44])
Սուլեյման II
(1687—1691)
Վալիդե սուլթան[19][44][2]։
20. Հադիջե Մուազզեզ Սուլթան[77][11][49]
(մահացել է 1687 թվականի սեպտեմբերի12–ին [72])
Ահմեդ II
(1691—1695)
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][49]։
21. Էմեթուլլահ Ռաբիա Գյուլնուշ Սուլթան[11][29]
(1642[78] — 5[78]/6 նոյեմբերի, 1715[29])
Մուստաֆա II
(1695—1703)
Ահմեդ III
(1703—1730)
Սերել է Վերցիցցի ընտանիքից Կրետե կղզուց[79]։ Վալիդե սուլթան երկու որդիների օրոք[19][29][2]։
22. Սալիհա Սեբկատի Սուլթան[11][80]
(1680[81] — 21 սեպտեմբերի, 1739[82][80])
Մահմուդ I
(1730—1754)
Հույնուհի[81] Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19][82])[80][2]։
23. Շահսուվար Սուլթան[11][83]
(1676 թվականից հետո — 27 ապրիլի, 1756[82][83])
Օսման III
(1754—1757)
Ռուս[11]. Մեհդ–ի ուլյա (վալիդե սուլթան[19][82])[83][2]։
24. Միհրիշահ Կադին էֆենդի[11][84]
(մահացել է 1731[84]/1732[82])
Մուստաֆա III
(1757—1774)
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][84]։
25. Ռաբիա Շերմի Սուլթան[11][85]
(մահացել է 1722/1723[85] կամ 1732[82])
Աբդուլ–Համիդ I
(1774—1789)
Մահացել է մինչև որդու գահի բարձրանալը[19][85]։
26. Միհրիշահ Սուլթան[11][84]
(մահացել է հոկտեմբերի 16–ին, 1805[86][84])
Սելիմ III
(1789—1807)
Վրացուհի[11]։ Վալիդե սուլթան[19][84][2]։
27. Այշե Սենիեպերվեր Սուլթան[11][32]
(մահացել է դեկտեմբերի 11–ին, 1828[87][32])
Մուստաֆա IV
(1807—1808)
Ենթադրաբար, վրացուհի կամ չերքեզուհի[88]. Վալիդե սուլթան[19][89][32][2]։
28. Նակշիդիլ Սուլթան[11][90][91]
(1766 — 22 օգոստոսի, 1817[87][91])
Մահմուդ II
(1808—1839)
Ենթադրաբար, վրացուհի կամ չերքեզուհի[92]. Վալիդե սուլթան[19][91][2]։
29. Բեզմիալեմ Սուլթան[11]
(1808 — 2 մայիսի, 1853[93][94])
Աբդուլ-Մեջիդ I
(1839—1861)
Վալիդե սուլթան[19][94][2]։
30. Պերտևնիյալ Սուլթան[11][85]
(1810 — 5 փետրվարի, 1883[93][85])
Աբդուլ Ազիզ
(1861—1876)
Չերքեզուհի[95]. Վալիդե սուլթան[19][85][2]։
31. Շևկեֆզա Սուլթան[11]
(12 դեկտեմբերի, 1820 — 20 սեպտեմբերի, 1889[96])
Մուրադ V
(1876)
Չերքեզուհի Վալիդե սուլթան[19][2]։
32. Տիրիմյուժգան Կադին Էֆենդի[11][97][98]
(16 օգոստոսի, 1819 — 26 ապրիլի, 1853[96][98])
Աբդուլ Համիդ II
(1876—1909)
Չերքեզուհի[11] из субэтноса шапсугов[99]. Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19][98]։ Սուլթանի մոր պարտականությունները կատարել է ուբիխներից մի չերքեզուհի[100]՝ Պիրիստու Կադին էֆենդին, ով դաստիարակել է Աբդուլ Համիդ II–ին Տիրիմյուժգանի մահից հետո[6][7]։ Պիրիստուն պաշտոնապես կրել է սուլթանի մոր տիտղոսը[101][2] և դարձել է Օսմանյան կայսրության վերջին վալիդե սուլթանը[2]։
33. Գյուլջեմալ Կադին Էֆենդի[11][102][29]
(1826 — 29 ноябрь 1851[96][29])
Մեհմեդ V
(1909—1918)
Ենթադրաբար, չերքեզուհի[7]։ Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19]։ Գյուլջեմալի մահից հետո նրա որդուն դաստիարակել է Սերվեթսեզ Կադին էֆենդիին, սակայն նա էլ մահացել է մինչև Մեհմեդ V-ի գահակալությունը[103]։
34. Գյուլյուստու Կադին Էֆենդի[11]
(մահացել է 1861 թվականի մայիսին[96])
Մեհմեդ VI
(1918—1922)
Չերքեզուհի[11][7]։ Մահացել է մինչև որդու գահ բարձրանալը[19]։ Գյուլյուստուի մահից հետո նրա որդուն դաստիարակել է Շաեստե Խանում էֆենդին, սակայն նա էլ է մահացել մինչև Մեհմեդ VI-ի գահը բարձրանալը[104].
Հայրանիդիլ Կադին Էֆենդի[11]
(2 նոյեմբերի,1846 — 9 սեպտեմբերի, 1898[96])
Աբդուլ Մեջիդ II
Օսմանների տոհմի վերջին խալիֆը (1922[105]—1924)
Չերքեզուհի[106]։ Հայրանիդիլի որդին սուլթան չէր և կրել է միայն Օսմանյան պետության խալիֆի տիտղոսը[105]։ Ինքը՝ Հայրանիդիլը, մինչև որդու կողմից տիտղոս ստանալու պահը չի ապրել[107]։

Օսմանյան միջթագավորության տիրակալների մայրեր (1402—1413)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Բայազիդ I-ի գերությունից և մահից հետո, 1402 թվականին, նրա երեք որդիները բաժանեցին կայսրության բեկորները. Էդիրնեում իրեն Ռումելիայի սուլթան հռչակեց ավագ որդին՝ Սուլեյման–չելեբին[108], ով զավթել էր իշխանությունը և թուրքական տիրապետության տակ էր առել Բալկանյան թերակղզին, Բուրսայում (արևմտյան Անատոլիա)՝ Իսա–չելեբին[109], իսկ արևելյան Անատոլիայում՝ կրտսեր որդի Մեհմեդը։ Մեհմեդը 1405-1406 թվականներին պատերազմ է վարել Իսայի դեմ, ջարդել է եղբորը և իր իշխանության տակ միավորել Անատոլիան, որից հետո ավագ եղբորը՝ Մուսային, ուղարկել է Ռումելիա՝ Սուլեյմանի դեմ պայքարելու։ Մուսան հաջողել է, բայց ինքն իրեն է սուլթան հայտարարել և զավթել օսմանների եվրոպական կալվածքները[110]։ 1411 թվականին Մեհմեդը միացել է Ռումելիայի համար մղվող պայքարին և 1413 թվականին ջախջախել է Մուսայի բանակը, որը փախել է Վալախիա և շուտով զոհվել։ Օսմանյան բոլոր տիրապետությունները կրկին միավորվել են մեկ սուլթանի՝ Մեհմեդ I-ի իշխանության ներքո[111]։

Անուն
(կյանքի տարիներ)
Որդի–սուլթանը
(կառավարման տարիներ)
Ծագում Ծանոթություն
Դևլեթշահ խաթուն[112]
(մահացել է 1411 թվականին[110])
Իսա չելեբի
Անատոլիայի Սուլթան (արևմտյան)
(1403—1406)
Գերմիյանի տիրակալ Սուլեյման Շահի և Մութահհարի խաթունի դուստրը, Ջալալադդին Ռումիի թոռնուհին[113]։
Ֆյուլանե խաթուն[114] Սուլեյման չելեբի
Ռումելիայի առաջին սուլթանը
(1402—1411)
Կյուստենդիլի տիրակալ Կոնստանտին Դրագաշի դուստրը[114]։
Դևլեթ խաթուն[20][18][13] Մեհմեդ I
Անատոլիայի (արևելյան) սուլթան
(1403—1406)

Անատոլիայի սուլթան
(1406—1413)

Օսմանյան կայսրության սուլթան
(1413—1421)
Իսլամ դավանած ստրկուհի կամ տեղացի քրիստոնյա կինը[13]։ Կրում էր տիտղոս, որը հավասարազոր էր ավելի ուշ ի հայտ եկած վալիդե սուլթանի տիտղոսին[2]։
Ենթադրաբար
Դևլեթշահ խաթուն[114]
Մուսա չելեբի
Ռումելիայի երկրորդ սուլթանը
(1411—1413)
Գերմիյանի տիրակալ Սուլեյման Շահի և Մութահհարի խաթունի դուստրը, Ջալալադդին Ռումիի թոռնուհին[113]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Alderson, 1956, էջ 81
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 Akyıldız, 2012, էջ 494
  3. Alderson, 1956, էջ 117
  4. Alderson, 1956, էջեր 118—119
  5. Alderson, 1956, էջ 119
  6. 6,0 6,1 Bahadıroğlu, 2007, էջ 519
  7. 7,0 7,1 7,2 7,3 Brookes, 2010, էջ 128
  8. Тверитинова, 1953, էջ 13
  9. Lowry, 2012, էջ 37
  10. Söğüt, 1988, էջ 130
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 11,43 11,44 11,45 Alderson, 1956, էջ 83
  12. 12,0 12,1 Alderson, 1956, էջ 163
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Lowry, 2012, էջ 153
  14. Sakaoğlu, 2008, էջ 34
  15. Peirce, 1993, էջ 51
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Süreyya, 1 Cild, 1996, s. 32
  17. Alderson, 1956, էջ 165
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Peirce, 1993, էջ 52
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 Alderson, 1956, էջ 83 (прим.)
  20. 20,0 20,1 Alderson, 1956, XXIV (прим. 9)
  21. Alderson, 1956, table XXV (прим. 4)
  22. Alderson, 1956, table XXVI
  23. Alderson, 1956, table XXVII
  24. Alderson, 1956, table XXVII (прим. 9)
  25. Bahadıroğlu, 2007, էջ 129
  26. 26,0 26,1 26,2 Alderson, 1956, table XXX
  27. Uluçay, 2011, էջ 45
  28. Bahadıroğlu, 2007, էջ 157
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 15
  30. Emecen, 2009, s. 407
  31. 31,0 31,1 Alderson, 1956, table XXVIII
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 7
  33. Bahadıroğlu, 2007, էջ 186
  34. Alderson, 1956, table XXIX
  35. Sakaoğlu, 2008, s. 148
  36. Süreyya, 1 Cild, 1996, s. 18
  37. Goodwin, 2006, էջ 128
  38. 38,0 38,1 Arbel, Benjamin Nur Banu (c. 1530—1583): A Venetian Sultana?(անգլ.) // Turcica. — 1992. — Т. 24. — С. 241—259.
  39. Alderson, 1956, table XXXI
  40. Peirce, 1993, էջ 92
  41. Shaw & Shaw, 1976, էջ 178
  42. Altınay, 2013, էջ 95
  43. Uluçay, 2011, էջ 68
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 37
  45. Alderson, 1956, table XXXII
  46. Peirce, 1993, էջ 127
  47. Peirce, 1993, էջ 94
  48. Lisa Jardine Gloriana Rules the Waves: Or, the Advantage of Being Excommunicated (And a Woman)(անգլ.) // Transactions of the Royal Historical Society. — 2004. — Т. 14. — № 6. — С. 218. — ISSN 0080-4401. — doi:10.1017/S0080440104000234
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 Süreyya, 1 Cild, 1996, s. 17
  50. 50,0 50,1 Öztuna, 2005, s. 176
  51. Sakaoğlu, 2008, էջ 219
  52. Alderson, 1956, table XXXIII
  53. Börekçi, Günhan Factions and favorites at the courts of sultan Ahmed I (r. 1603—17) and his immidiate predessors(անգլ.) : Dissertation for the Degree Doctor of Philosophy. — The Ohio State University, 2010. — С. 92.
  54. Börekçi, Günhan Factions and favorites at the courts of sultan Ahmed I (r. 1603—17) and his immidiate predessors(անգլ.) : Dissertation for the Degree Doctor of Philosophy. — The Ohio State University, 2010. — С. 65.
  55. Börekçi, 2009, էջ 409
  56. Bahadıroğlu, 2007, էջ 245
  57. Süreyya, 1 Cild, 1996, s. 45
  58. Süreyya, 1 Cild, 1996, s. 20
  59. 59,0 59,1 Della Valle, 1843, էջեր 53—54
  60. Peirce, 1993, էջ 233
  61. 61,0 61,1 Piterberg, 2003, էջ 15
  62. 62,0 62,1 62,2 Alderson, 1956, table XXXIV
  63. Iyigun, 2015, էջ 119
  64. Peirce, 1993, էջեր 232—233
  65. Piterberg, 2003, էջ 18
  66. 66,0 66,1 66,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 22
  67. Peirce, 1993, էջ 250
  68. Peirce, 1993, էջ 252
  69. 69,0 69,1 69,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 44
  70. 70,0 70,1 Sakaoğlu, 2008, էջ 245
  71. Adıvar, Hasan, 2009, էջ 227
  72. 72,0 72,1 72,2 Alderson, 1956, table XXXVII
  73. Barzilai-Lumbroso, 2008, էջ 206
  74. Baer, 2011, էջ 35
  75. Cooke, Göknar, Parker, 2008, էջ 214
  76. Carsten, 1961, էջ 505
  77. Bahadıroğlu, 2007, էջ 307
  78. 78,0 78,1 Alderson, 1956, table XXXVIII
  79. Alderson, 1956, table XXXVIII (прим. 2)
  80. 80,0 80,1 80,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 38
  81. 81,0 81,1 Akyıldız, 2009, s. 45
  82. 82,0 82,1 82,2 82,3 82,4 82,5 Alderson, 1956, table XL
  83. 83,0 83,1 83,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 43
  84. 84,0 84,1 84,2 84,3 84,4 84,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 26
  85. 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 Süreyya, 1 Cild, 1996, s. 35
  86. Alderson, 1956, table XLIII
  87. 87,0 87,1 Alderson, 1956, table XLIV
  88. Sakaoğlu, 2008, էջ 354
  89. Alderson, 1956, table XLIV (прим. 2)
  90. Bahadıroğlu, 2007, էջ 410
  91. 91,0 91,1 91,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 31
  92. Sakaoğlu, 2008, s. 255—356
  93. 93,0 93,1 Alderson, 1956, table XLVI
  94. 94,0 94,1 Süreyya, 1 Cild, 1996, s. 9
  95. Akyıldız, 2007, s. 239
  96. 96,0 96,1 96,2 96,3 96,4 Alderson, 1956, table XLVII
  97. Bahadıroğlu, 2007, էջ 505
  98. 98,0 98,1 98,2 Süreyya, 1 Cild, 1996, s. 43—44
  99. Brookes, 2010, էջ 127
  100. Brookes, 2010, էջեր 128, 130
  101. Davis, 1986, էջ 6
  102. Bahadıroğlu, 2007, էջ 535
  103. Uluçay, 2011, s. 139
  104. Uluçay, 2011, s. 150
  105. 105,0 105,1 Alderson, 1956, էջ 116
  106. Sakaoğlu, 2008, էջ 641
  107. Uluçay, 2011, s. 159
  108. Süreyya, 1 Cild, 1996, էջ 42
  109. Süreyya, 1 Cild, 1996, էջ 19
  110. 110,0 110,1 Alderson, 1956, table XXIV
  111. Alderson, 1956, table XXV
  112. Sakaoğlu, 2008, էջ 63
  113. 113,0 113,1 Alderson, 1956, table XXIV (прим. 8)
  114. 114,0 114,1 114,2 Öztuna, 2005, s. 114

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]