Փառքի կանաչ գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 540-036
ռուս..անգլ..ֆր.
«Ճեղքված օղակ» հուշահամալիր
«Հարձակում» հուշահամալիր
«Անանուն բարձունք» («Փառքի բլուր») հուշարձան
«Գետանց» հուշակոթող
«Ռումբոլովյան լեռ» հուշահամալիր
«Սեստրա» հուշահամալիր
«Պողպատե ուղի» հուշահամալիր
«Աշխարհազորայիններ» հուշահամալիր

«Փառքի կանաչ գոտի» հիշատակային կառույցների համալիր (ռուս.՝ Комплекс мемориальных сооружений «Зелёный пояс Славы»), հիշատակային կառույցների համալիր Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում՝ 1941-1944 թվականներին Լենինգրադի համար պայքարի սահմանագծում։ Ստեղծվել է 1965-1968 թվականներին՝ հերոսական պաշտպանների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Այդ համալիրը ստեղծելու նախաձեռնողը եղել է բանաստեղծ Միխայիլ Դուդինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փառքի կանաչ գոտի» համալիրի հատակագծման հիմք է Լենինգրադի պաշտպանության սահմանագիծը, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կանգնեցվել են թշնամու զորքերը[1]։ Ռազմաճակատի գծի և զորքերի տեղակայման տեղերի ճշգրտման աշխատանքներն իրականացրել է Լենինգրադի ռազմական օկրուգի շտաբը։ Հուշահամալիրը կառուցվել է  «ժողովրդական շինարարության մեթոդով», նրա ստեղծմանը մասնակցել են Լենինգրադի բնակիչները և խոշորագույն կազմակերպությունները։ Հաղթանակի 20-րդ տարեդարձի նախօրեին ապագա հուշահամալիրների տեղերում տեղադրվել են հիմնաքարեր, տնկվել են առաջին ծառերը։ Ինչպես հաղորդում են փաստաթղթերն ու հոդվածները, «Փառքի կանաչ գոտու» ընդհանուր մտահղացումն իրականացնելու համար Լենինգրադի քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները որոշել են, որ քաղաքի և մարզի շրջանային խորհուրդների գործկոմները շեֆություն պիտի ստանձնեն նրա առանձին տեղամասերի նկատմամբ։ Աշխատանքներին ներգրավվել են արդյունաբերական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ, զորամասերի անձնակազմեր[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փառքի կանաչ գոտու» ընդհանուր  երկարությունը ավելի քան 200 կմ է և ներառում է կանաչապատ տարածքներ, որոնց ներսում գտնվում է 26 կոթող։ Լրացուցիչ ինը հուշարձաններ տեղադրված է Օրանիենբամյան հենակետում, ևս յոթը՝ Կյանքի ճանապարհին։

Նախագիծը հասարակական հիմունքներով մշակել է ճարտարապետների կոլեկտիվը (ղեկավար՝ Գ. Ն. Բուլդակով, անդամներ՝ Մ. Ա. Սեմենտովսկայա և Վ. Լ. Գայկովիչ) 1958-1964 թվականներին։

«Փառքի կանաչ գոտին» կազմված է Մեծ և Փոքր շրջափակման օղակներից։ Մեծ օղակն սկսվում է Ուրիցկից, անցնում Պուլկովյան բարձունքներով, Կոլպինոյով, Կիրովսկով, Լադոգա լճի արևմտյան ափով, Վասկելովոյով, Լեմբոլովոյով, Բելոոստրովով և Ֆիննական ծոցի հյուսիսային ափի երկայնքով հասնում Սանկտ Պետերբուրգ։ Փոքր օղակը ներառում է Ֆիննական ծոցի հարավային ափը՝ Պետերֆոգից Լոմոնոսովով, Մեծ Իժորայով մինչև Կեռնովո գյուղ[3], այնուհետև Պորոժկիով դեպի Պետերգոֆ։ Ռազմաճակատի նախկին գծում տեղակայված է ավելի քան 80 հուշարձան, կոթող, ստելա և այլ կառույցներ, որոնք միավորված են հուշահամալիրներում։ «Փառքի կանաչ գոտու» խորհրդանշական կենտրոնն է «Քո սխրանքին, Լենինգրադ» հուշարձանը Հաղթանակի հրապարակում։

«Փառքի կանաչ գոտու» շատ համալիրներ մինչ օրս Հայրենիքի պաշտպանների պատվին անցկացվող հանդիսությունների և սգո արարողությունների ավանդական վայր են։ Դրանց մի մասը, սակայն, գտնվում է անմխիթար վիճակում և վերանորոգման կարիք ունի։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юлли Улетова։ «Зелёный пояс Славы» (ռուսերեն)։ «Помните нас!»։ Վերցված է 2009-12-14 
  2. Раков Ю. Энциклопедические заметки о Петербурге. — СПб., 2003. — С. 246—247
  3. Ансамбль «Зеленый пояс Славы Ленинграда»: «Памятник «Берег мужественных» на «Ораниенбаумском пятачке»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]