Խարիսխ (հուշահամալիր)
![]() Ազգանունների ցանկով հուշատախտակը, որը սկզբնական ստելայի հատվածն է | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°50′10″ հս․ լ. 29°44′48″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Լոմոնոսովսկի շրջան |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Խարիսխ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Якорь»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանում։ Տեղադրվել է 1967 թվականին, Գոստիլիցկոյե խճուղու 10 կիլոմետրին։
Դա այն սահմանագիծն է, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին Ռազմածովային նավատորմի ռազմածովային տնտեսական համբարակային ուսումնարանի կուրսանտների գումարտակը կանգնեցրել է գերմանական զորքերի հարձակումը։ Հուշարձանը վերակառուցվել է 1970 թվականին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300536) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի նախնական նախագիծը մշակվել է ուսումնարանի վետերաններ, գնդապետ Ի. Տ. Իոնիխինի և առաջին կարգի նավապետ Ա. Ֆ. Տոլոչկոյի կողմից[2]։ Հուշարձանը, որը կառուցվել էր ուսումնարանի շրջանավարտների հավաքած միջոցներով, ուներ վարդագույն կարելական գրանիտից պատրաստված ստելայի տեսք, որի վրա ոսկեգույն տառերով գրված էր զոհված մարտիկների և հրամանատարների ազգանունների ցանկը։ Ստելայի վերևում տեղադրված էր «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալի պատկերը և հետևյալ մակագրությունը[2].
Ստելայի հիմքում պատկերված էր խարիսխ։ Ստելան շրջապատված էր շղթայով միացված նավային չորս խարիսխներից կազմված ցանկապատով[2]։
Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին հուշարձանը վերակառուցվել է ճարտարապետ Վ. Ն. Ցիցինի[3] և նկարիչ Օ. Գ. Կուկուշկինի նախագծով՝ ուսումնարանի նախկին կուրսանտ փոխգնդապետ Մ. Ե. Կոմարովսկու մասնակցությամբ։ Աշխատանքներն իրականացրել է «Լենդորստրոյ» կազմակերպությունը[4]։ Հուշարձանի շեֆեր են դարձել մոտակայքում՝ Պետրոդվորեցում, գտնվող Ա. Ս. Պոպովի անվան ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի կուրսանտները[4]։
Ժամանակակից տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերակառուցումից հետո հուշարձանը, որն ընդգրկված է «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ, վերածվել է երկու պահպանման համատեղված բետոնե սալերի տեսքով տպավորիչ շինության։ Այդ սալերի մեջ բացված են հրակնատներ և ասես նմանակում են քանդված ծովային ամրոցի պատի մի մասը[5]։ Միաձույլ սալերի բետոնե մակերևույթին նշմարվում են հնգաթև աստղի, մուրճի ու մանգաղի ռելիեֆային մեծանկարները[5]։ Ձախ սալիկին փակցված է հուշատախտակ այս սահմանագծին զոհված կուրսանտների և սպաների ազգանունների ցանկով (սա սկզբնական ստելայի հատվածն է)։ Երկրորդ սալիկին փակցված է հուշատախտակ հուշարձանի պատմության, նախագծի հեղինակների և շինարարների մասին համառոտ տեղեկություններով[6]։ Հուշահամալիրի առջև տեղադրված են գրանիտե գլաքարերին հենված նավային խարիսխներ (միայն թե արդեն ոչ թե չորս, այլ երկու), որոնցից էլ հուշարձանը ստացել է անվանումը[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник «Якорь»»
- ↑ 2,0 2,1 2,2 Военно-морское хозяйственное-интендантское училище ВМФ (ВMХ-ИнтУ ВМФ) // ГВВУТ — история батальона ВМФ, gvvut.ru
- ↑ «Когда вернешься в Ленинград...» // Мир Петербурга, 23.01.2012
- ↑ 4,0 4,1 Ганшин В. И., Сердобольский, О. М. Кольцо памяти, кольцо славы. — Л.: Лениздат, 1988. — С. 96—97. — (Библиотека молодого рабочего). — ISBN 5-289-00122-0.
- ↑ 5,0 5,1 5,2 Приложение № 5 к приказу комитета по культуре Ленинградской области от 04.03.2015 № 01-03/15-2 «Предмет охраны объекта культурного наследия федерального значения „Ансамбль «Зеленый пояс славы Ленинграда»: памятник «Якорь»“, расположенного на 10 км Гостилицкого шоссе, Пениковское СП Ломоносовского района Ленинградской области»
- ↑ Մի շարք տեղեկատուներում բացակայում են ճարտարապետ Վ. Ն. Ցիցինի և նկարիչ Օ. Գ. Կուկուշկինի անունները։ Այդ սխալն առկա է նաև «Санкт-Петербург. Петроград. Ленинград.» (М: БРЭ, 1992) հանրագիտարանային տեղեկատուում, և հետագայում կրկնվել է բազմաթիվ հրատարակություններում և կայքերում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фильм "Открытие мемориала «Якорь»", 1967 год(չաշխատող հղում)
- Морская газета. 9 июня 2007. «Помним и гордимся»
- Морская газета. 17 мая 2008. «Здесь „Якорь“ павших помнит и скорбит…»