Չնվաճվածները (հուշահամալիր)
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°43′52″ հս․ լ. 30°27′56″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ |
Կառուցվել է | 1966 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Կառուցել է | Ն. Ն. Կարասյով Ե. Դ. Բիչկով |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Չնվաճվածները» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Непокорённые»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում։ Կառուցվել է 1966 թվականին Պուշկին - Կոլպինո - «Դետսկոսելսկի» խորհրդային տնտեսություն ճանապարհաբաժանին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510211750006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրադիր հարթակում գտնվում է հարձակման նետվող զինվորի պատկերով բետոնե ստելան, կողքին՝ «Այստեղով է անցել խորհրդային զորքերի պաշտպանության առաջնագիծը։ 1941-1944» գրությամբ ստելան և երկու հրետանային հրանոթ[1]։
Ստելաներից արևելք, հարթակի սահմանագծին, բետոնե ուղղանկյունաձև հիմքի վրա տեղադրված է ուղղանկյունաձև մարմարե հուշաքար հետևյալ տեքստով. «237-րդ հրաձգային դիվիզիային և Կրասնոգվարդեյսկի ամրացված շրջանին, որոնք 1941 թվականի սեպտեմբերին դիմակայեցին ֆաշիստական զավթիչների հարձակմանը»։ Հարթակի հետևի՝ արևելյան սահմանագիծը և հարավարևմտյան հատվածը առանձնացված են դեկորատիվ մետաղական ներկված ցանկապատով, որի հետևում տնկված են կապույտ եղևնիներ։ Պարիսպի դիմաց՝ հյուսիսարևմտյան մասում, տեղադրված է երեք մետաղական ձևավոր դրոշաձող[1]։
Համալիրի հեղինակներն են ճարտարապետներ Ն. Ն. Կարասյովը և Ե. Դ. Բիչկովը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.