Jump to content

Եղևնի կեռիկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևնի արծաթագույն
Եղևնի արծաթագույն
Եղևնի արծաթագույն
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Piceoideae
Ցեղ Եղևնի (Picea)
Տեսակ Եղևնի արծաթագույն (P. pungens)
Միջազգային անվանում
Picea pungens
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևնի կեռիկավոր (լատիներեն՝ Picea pungens), չափազանց գեղազարդ, 20-30 մ բարձրությամբ, բրգանման պսակով մշտադալար ծառ է։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, մշտադալար, փշատերև հզոր ծառ է, մինչև 50 մ բարձրությամբ և 100-120 սմ բնի տրամագծով։ Սաղարթը գեղեցիկ բրգաձև է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևները քառակողմ են, կոշտ, սուր, 2-3 սմ երկարությամբ, աչքի են ընկնում կապտկանաչավուն կամ արծաթավուն գունավորմամբ։ Կոները գլանաձև են, գեղազարդ, ունեն 5-10 սմ երկարություն։ Կեռիկավոր եղևնին ցրտադիմացկուն է, խոնավասեր, հաջողությամբ դիմանում է օդի չորությանը և ամառային բարձր ջերմաստիճանին, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, լավ է դիմանում քաղաքային փոշուն, վնասակար գազերին և ուժեղ քամիներին։

Լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Կարող է աճել աղքատ, հողերում, միայն թե այս դեպքում աճը խիստ դանդաղում է։ Ստվերատար է, բայց լավ Է աճում նաև առատ լուսավորվածության պայմաններում[1]։

Հաջողությամբ բազմանում է սերմերով և կտրոններով, հատկապես խոնավ շրջաններում։ Մեր հանրապետության գրեթե բոլոր շրջաններում հաջողությամբ կլիմայավարժվել է և ունի լայն կիրառություն կանաչապատման մեջ։

Կեռիկավոր եղևնին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր՝ արծաթափայլ, Էնգելմանի, կարճահասակ, կապտավուն, դեղնավուն, որոնք սաղարթի ձևի ու գույների բազմազանությամբ կարող են զարդարել ցանկացած կանաչ տնկարկ։ Կեռիկավոր եղևնին և նրա պարտիզային ձևերը խորհուրդ է տրվում օգտագործել սոլիտերներում, խմբերում և փողոցային տնկարկներում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ․ Վ․ Հարությունյան,Քո շրջապատի ծառերը, 1983, 64 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի կեռիկավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի կեռիկավոր» հոդվածին։