Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշկինի շրջան
Пушкинский район
Զինանշան
Tsarskoye Selo COA (Saint Petersburg Governorate) (1831).jpg

PAA2525.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարՆիկոլայ Բոնդարենկո
Հիմնադրված է1938 թ.
Մակերես239,95 կմ²
Բնակչություն135973 [1] մարդ
Փոստային ինդեքս196xxx
Փոստային ինդեքսներ196000–196999
Պաշտոնական կայքpushkin.ru
##Պուշկինի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)
Red pog.png

Պուշկինի շրջան, վարչատարածքային միավոր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը տեղակայված է քաղաքի հարավային մասում։

Շրջանի անունը կապված է այն բանի հետ, որ վարչական կառավարությունը գտնվում է Պուշկին քաղաքում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի կազմի մեջ մտնում են 5 քաղաքային կառույց՝

  • Պավլովսկ քաղաք
  • Պուշկին քաղաք
  • Ալեքսանդրովսկայա գյուղ
  • Տյարլևո գյուղ
  • Շուշարի գյուղ

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 135 973 մարդ[1], որից 68%-ը բնակվում է Պուշկին քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի շրջանը կազմավորվել է 1938 թվականի հունիսի 5-ին Պուշկինի քաղաքային խորհրդի վերակազմավորման արդյունքում՝ շրջանային խորհուրդ, որը գտնվում է Լենքաղխորհի անմիջական ենթակայության ներքո։

1953 թվականի հուլիսի 25-ին Կուզմինսկի, Մոսկովսկո-Սլավյանսկի, Տյարլևսկի գյուղխորհները փոխանցվեցին Պուշկինի շրջխորհին։

1958 թվականի հունիսի 21-ին ձևավորվեց Շուշարի գյուղը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ, իսկ Մոսկովսկո-Սլավյանսկի գյուղխորհը ցրվեց։

1959 թվականի մարտի 26-ին Պավլովսկ քաղաքն անցավ Պուշկինի շրջխորհի ենթակայություն։

1959 թվականի ապրիլի 2-ին կազմավորվեցին Ալեքսանդրովսկայա և Տյարլևո գյուղերը՝ Պուշկինի շրջխորհի ենթակայության տակ[2]։

1995 թվականին Պավլովսկ քաղաքի տարածքում ձևավորվեց Սանկտ Պետերբուրգի ինքնուրույն Պավլովի շրջանը։

2005 թվականին Պավլովի շրջանի տարածքը կրկին ներառվեց Պուշկինի շրջանի կազմի մեջ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի գլխավոր տեսարժան վայրերն են պետական թանգարան-արգելոցները՝ Ցարսկոյե սելոն և Պավլովսկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]