Պողպատե ուղի (հուշարձան)
![]() «Պողպատե ուղի» հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | war memorial? և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1970 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Իմենի Մորոզովա |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
«Պողպատե ուղի» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Стальной путь»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300706) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին Լենինգրադի շրջափակման ճեղքումը հնարավորություն տվեց քաղաք հասցնել անհրաժեշտ մթերքները և տարհանել բնակիչներին։ Շինարարները սեղմ ժամկետներում` 12 օրում, կառուցեցին առաջին երկաթուղին։ 36-կիլոմետրանոց ուղին միացնում էր Պոլյանա կայարանը և Մորոզովի անվան ավանը։ Կառուցվել էր նաև 1300 մետր երկարությամբ ցցաշեն կամուրջ[2]։
Կառուցվել է 1973 թվականին Պետրոկրեպոստ երկաթուղային կայարանում` Մորոզովի անվան քաղաքատիպ ավանի մոտ։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ի. Գ. Յավեյնը և քանդակագործ Գ. Դ. Գլիկմանը[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը բաղկացած է 8 մետր բարձրությամբ ստելայից, որի վրա գտնվում են երկաթուղայինների խորաքանդակներ և հիշատակային գրություն, որը պատմում է 1941-1944 թվականներին Լենինգրադի շրջափակման տարիներին նրանց գործած սխրանքի մասին. «Հերոս երկաթուղայիններին` Լենինգրադի պաշտպանության խստաշունչ տարիներին անձնվեր աշխատանքի և Կյանքի ճանապարհին գործած սխրանքի համար»։ Ստելայի կողքին մշտական կայանատեղում տեղադրված է 1933 թվականի թողարկման ЭМ-721-83 շոգեքարշը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ստելան
-
ЭМ-721-83 շոգեքարշը
-
Հիշատակային գրություն շոգեքարշի վրա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник железнодорожникам, обеспечивавшим перевозку грузов для осажденного Ленинграда по «Дороге жизни»»
- ↑ 2,0 2,1 «Мемориал «Стальной путь»»
- ↑ «Уцелевшие паровозы на железных дорогах СНГ, Прибалтики и Монголии»։ Паровоз ИС։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2011-12-31
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.