Jump to content

Ճեղքում (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ճեղքում» հուշահամալիր
«Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-տրամանկարը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1941
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿիրովսկի շրջան
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
59°54′32″N 30°59′40″E / 59.90889°N 30.99444°E / 59.90889; 30.99444
 Reserve museum «The Breakthrough of the Siege of Leningrad» Վիքիպահեստում

«Ճեղքում» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Прорыв»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում։ Կառուցվել է 1969-1973 թվականներին։

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300546) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Ներառում է T-34 հուշարձան-տանկը Մարյինո գյուղի մոտ` Նևայի ձախ ափին (Լադոգայի կամրջի մոտ), կոթողը Սինյավինո գյուղում (Պետրոզավոդսկոյե խճուղու 66-րդ կիլոմետր) և «Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-դիորամա։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

T-34 հուշարձան-տանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հուշարձան ծառայում է Т-34-85 տանկը, որն այստեղ տեղադրվել է 1967 թվականին։ Թեև այս տանկերը չեն մասնակցել Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական գործողություններին, քանի որ նրանց թողարկումը սկսվել է միայն 1944 թվականի հունվարին, այնուամենայնիվ հենց այս տեսակն է ճանաչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն միջին տանկ[2]։

«Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-տրամանկար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1985 թվականի մայիսի 7-ին։ Այն գտնվում է Լադոգայի կամրջի թեքահարթակում։ Լենինգրադցի նկարիչներ Յ. Գարիկովը, Կ. Մոլտենինովը, Լ. Կաբաչեկը, Բ. Կոտիկը, Ն. Կուտուզովը, Ֆ. Սավոստյանովը և Վ. Սելեզնյովը երեք տարուց ավելի աշխատել են թանգարանի ներսում կիսախավարի մեջ երևացող «Իսկրա» գործողությունը վերարտադրող ժապավենաձև հսկա պատկերի վրա։ Դա շրջադարձային պահ էր. 1943 թվականի հունվարի կեսերին երկու ռազմաճակատները` Լենինգրադինը և Վոլխովինը, կռվով անցան Նևան և յոթ օրում հաղթեցին Շլիսելբուրգ-Սինյավինսկի ելուստը պահող գերմանացիներին։ Տրամագիրը պատկերում է տանկերի գետանցը, որը տեղի է ունեցել հենց այստեղ։ Տանկերը փայտե չորսուներով անցնում են դեպի Նևայի մյուս կողմը, ջոկերը վազում են սառույցի վրայով, պայթում են ռումբերը, թռչում են կործանիչները, ոմանք մոտենում են գետին, ոմանք զոհվել են[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Памятник «Прорыв»
  2. «"Прорыв". Мемориал в память обороны города в 1941-1944 гг. "Зеленый пояс славы Ленинграда"».
  3. «Музей Музей-диорама «Прорыв блокады Ленинграда»». Վերցված է 2018 Մայիս 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. СПб.: Паритет, 2010. — 400 с. ISBN 978-5-93437-363-5.