Գոստիլիցկի (հուշակոթող)
«Գոստիլիցկի» հուշակոթող | |
---|---|
«Գոստիլիցկի» հուշակոթողը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Gostilitsy? |
Բնակավայր | Gostilitsy? |
Շինության ձև | Հուշակոթող |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Gostilitsky Memorial Վիքիպահեստում |
«Գոստիլիցկի» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Гостилицкий»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Գոստիլիցի գյուղում Գոստիլիցկի խճուղու 23-րդ կիլոմետրի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի սեպտեմբերին Գոստիլիցի գյուղը գրավել էին գերմանացիները։ Նրանք գյուղը վերածել էին պաշտպանության ուժեղ հանգույցի. կառուցել էին ամրակառույց կրակակետեր, բլինդաժներ, գետնահյուղեր։ Սակայն երբ 1944 թվականի հունվարի 14-ին մոտակայքում գտնվող Օրանիենբաումի հենակետից սկսվեց գեներալ Ի. Ի. Ֆեդյունինսկու 2-րդ հարվածային բանակի հաղթական գրոհը, ֆաշիստական ամրոցները ճեղքվեցին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանիտե 8-մետրանոց կոթողը տեղադրվել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զինվորների սխրանքների։ Հուշարձանը տեղադրվել է 3185 խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի տեղում։ Այդ զինվորներից չորսը՝
- Սերգեյ Պրոկոֆևիչ Պալչիկովը,
- Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռիտովը,
- Իվան Կուպրիանովիչ Սկուրիդինը,
- Ալեքսանդր Իվանովիչ Սպիրինը,
Խորհրդային Միության հերոսներ են։
Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Կուբիշևի շրջանի աշխատավորների կողմից՝ Գոստիլիցի գյուղում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ա. Ի. Լապիրովը, քանդակագործ Գ. Պ. Յակիմովը[1]։
Հուշարձանի վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակի 70-ամյա հոբելյանի առթիվ 2015 թվականին հուշակոթողը լիովին կվերակառուցվել է, վերականգնվել են զոհված հերոսների անուններով հիշատակային գրառումները։ Վերականգնողական աշխատանքները կատարել է պետերբուրգյան հայտնի «Սոյուզստրոյռեստավրացիա գիտաարտադրական և նախագծային միավորում» ՍՊԸ-ն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Д. В. Осипов «Стоят обелиски и памятники на земле ораниенбаумской» Санкт-Петербургский университет, № 9 10 июля 2008 Արխիվացված 2017-04-22 Wayback Machine
- Гришина Л.И., Файнштейн Л.А., Великанова Г.Я. Памятные Места Ленинградской Области. Л.: Лениздат, 1973.