Հաղթական մույթեր
Հաղթական մույթեր | |
---|---|
Հաղթական մույթերը | |
Տեսակ | հուշարձան և ճարտարապետական հուշարձան |
Ստեղծում | 1952 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Krasnogvardeysky District? |
Շինության ձև | Մույթեր |
Ներկա վիճակ | Կանգուն |
Triumph pylons Վիքիպահեստում |
Հաղթական մույթեր (ռուս.՝ Триумфальные пилоны, նաև՝ «Պորոխովիեի մույթեր», անգլ.՝ Пилоны на Пороховых), մույթեր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ստալինյան նեոկլասիցիզմ ոճի ճարտարապետության հուշարձան «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ[1]։ Գտնվում է Կոմունայի փողոցի հյուսիսային մասում, Հայրենական փողոցի հետ նրա հատման վայրում, ճանապարհի երկու կողմերում, երթևեկելի մասին կիպ։
Կառուցվել են 1953 թվականին Հայրենական մեծ պատերազմում Լենինգրադի պաշտպանների պատվին[2]։
Կառուցելու ժամանակ մույթերը նշում էին քաղաքի սահմանը (նաև Պորոխովիե պատմական շրջանի), և մինչ օրս գտնվում են նրա մոտ։
“ | Հաղթական մույթեր Հայրենական մեծ պատերազմում Լենինգրադի պաշտպանների պատվին։ Նախագիծն իրականացրել են ճարտարապետ Վ. Յ. Դուշեչկինան և քանդակագործ Ա. Ե. Գրոմովը Լենքաղգործկոմի ճարտարապետապլանավորման վարչության հանձնարարությամբ 1951 թվականին։ Տեղադրվել են 1952-1953 թվականներին։ Վերականգնվել են որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ 2005-2006 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Ա. Ա. Տիմոֆեևի նախաձեռնությամբ, վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Կրասնոգվարդեյսկի շրջանի վարչակազմի ղեկավար Մ. Դ. Շչերբակովայի, քաղաքային կրթության ղեկավար - Ռժևկա օկրուգի տեղական վարչակազմի ղեկավար Վ. Գ. Չերևկոյի օժանդակությամբ։ | ” |
- (հուշատախտակ արևմտյան մույթին) |
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մույթերը կառուցվել են վարդագույն գրանիտից և ունեն մոտ 8 մետր բարձրություն և 1,5 մետր լայնություն։ Մույթերի վերին մասերը զարդարված են Լենինի և Ստալինի խորաքանդակներով, իսկ ավարտվում են պսակների մեջ հնգաթև աստղերով։
Դրանք Սանկտ Պետերբուրգում Ստալինի մինչև մեր օրերը պահպանված չորս պատկերներից երկուսն են (երրորդը գտնվում է գետնի տակ՝ մետրոպոլիտենի «Ապստամբության հրապարակ» կայարանի նախասրահում, իսկ չորրորդը՝ Եկատերինգոֆում գտնվող «Կրասնոդոնի հերոսներին» հուշարձանի դրոշին)[3], բայց միայն մույթերի վրա են Ստալինի դիմանկարները զբաղեցնում կենտրոնական տեղ[2]։
Հարավային և հյուսիսային կողմերից դիտելիս ձախից գտնվում է Լենինի խորաքանդակը, իսկ աջից՝ Ստալինի, ընդ որում՝ նրանք նայում են իրար։ Ճանապարհին հակադիր կողմերից դիտելիս մույթերի վրա երևում են հուշատախտակները, որոնք խորաքանդակների և աստղերի հետ միատոն են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին Ստալինի խորաքանդակները ծածկել էին թիթեղյա օվալներով։ 1990-ական թվականներին այնտեղից անհետացան նաև աստղերը[4], սակայն Հաղթանակի 60-ամյակին (2005 թվականին) մույթերը վերականգնվեցին, ժանգոտած թիթեղյա օվալները հեռացվեցին Ստալինի խորաքանդակներից, աստղերը վերադարձվեցին, և մույթերը կրկին ստացան իրենց պատմական տեսքը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Зелёный пояс Славы»: Триумфальные пилоны в честь защитников Ленинграда в годы ВОВ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 Ржевка-Пороховые Արխիվացված 2014-08-08 Wayback Machine (газета «Санкт-Петербургские ведомости»)
- ↑ 3,0 3,1 Пилоны на Пороховых (citywalls.ru)
- ↑ «Бродячая Камера» — альбом № 238