Քաջերի ափ (հուշակոթող)
«Քաջերի ափ» հուշակոթող | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Սոսնովիյ Բոր |
Բնակավայր | Սոսնովիյ Բոր |
Շինության ձև | Հուշակոթող |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Leningrad Oblast Վիքիպահեստում |
«Քաջերի ափ» հուշակոթող (ռուս.՝ Берег мужественных), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Կեռնովո գյուղի մոտ[1]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակներն են ճարտարապետներ Ա. Գ. Կամալդինովը, Ա. Ե. Ռիվկինy, Ն. Վ. Ուստինովիչը, քանդակագործներ Պ. Ա. Յակիմովիչը, Մ. Ռ. Գաբեն, ինժեներներ Ն. Ն. Իլյինը և Վ. Կ. Սամուլևիչը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշակոթողը բացվել է 1967 թվականի հոկտեմբերի 28-ին Լենինգրադի Սմոլնինսկի շրջանի և Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանի բնակիչների միջոցներով՝ Կեռնովո գյուղի մոտ, Վորոնկա գետի արևելյան ափին[1]։ Այստեղ, Լենինգրադ - Ուստ-Լուգա խճուղու 103-րդ կիլոմետրին, 1941-1944 թվականներին անցնում էր Օրանիենբաումի հենակետի պաշտպանության սահմանագիծը։ Հիշատակային գրությունը պատմում է 8-րդ բանակի մարտիկների և Բալթյան նավատորմի նավաստիների սխրանքի մասին, որոնք 1941 թվականի սեպտեմբերին այս սահմանագծին կանգնեցրել են գերմանական զորքերի հարձակումը[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
30 մետր երկարությամբ բետոնե ստելային պատկերված են Լենինգրադի պաշտպանների արույրե խորաքանդակները, հարևանությամբ տեղադրված են բետոնե հակատանկային իրական կոճղապատնեշներ, որոնք հուշակոթողի մոտ են բերվել պաշտպանության սահմանագծից։ Ստելայի կողքին 16 դրոշաձող է[1]։
2008 թվականից սկսած հուշահամալիրի մոտ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Դաժան մարտերի տեղում պետք է կառուցվեր «Էդելվեյս» քոթեջային ավանը։ 2009 թվականին այն վերանվանվեց «Նոր Կեռնովո»[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Берег мужественных [TR/3953]».
- ↑ «На месте строительства коттеджного поселка "Новое Керново" могут быть снаряды со времен войны». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.