Գետանց (հուշակոթող)
![]() «Գետանց» հուշակոթողը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°57′02″ հս․ լ. 31°01′19″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Մորոզովի անվան քաղաքատիպ ավան |
Կառուցվել է | 1970 |
Շինության ձևը | Հուշակոթող |
Կառուցել է | Լ. Մ. Դրեկսլեր |
Ներկա վիճակը | Ոչ բարվոք |
«Գետանց» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Переправа»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Մորոզովի անվան քաղաքատիպ ավանում։
Հուշակոթողը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300496) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշման[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գետանց» հուշակոթողը կառուցվել է 1970 թվականին՝ Մորոզովի անվան քաղաքատիպ ավանում, Նևա գետի աջ ափին, Շերեմետևկա գյուղից 200 մետր դեպի հարավ-արևելք, այն տեղում, որտեղ Լենինգրադի շրջափակումը ճեղքելուց հետո Կարմիր բանակի ինժեներական զորքերի կամրջանավային-կամրջային 3-րդ բրիգադի ուժերով կառուցվել են գետանց և երկաթուղային գիծ Նևա գետի վրայով, որոնք պաշարված Լենինգրադը կապել են երկրի հետ[2]։
Կամրջանավի (պոնտոն) տեսքով կառուցված բետոնե հիմքի վրա 20 մետր բարձրությամբ բետոնե ստելա է[2]։
Հուշակոթողին փակցված են հուշատախտակներ։
Հյուսիսարևմտյան կողմում արված է հետևյալ մակագրությունը[2]. «Կամրջանավաշինարար զինվորներին, որոնք այստեղ Նևայի վրայով կամուրջներ են կառուցել պաշարված Լենինգրադից դեպի «Մեծ երկիր» 1943 թվականին»։
Հարավարևմտյան կողմում արված է հետևյալ մակագրությունը[2]. «Հուշակոթողը նվիրված է Գլխավոր հրամանատարության պահեստազորի կամրջանավային-կամրջային 3-րդ բրիգադի զինվորներին՝ համագնդեցիների մարտական սխրագործությունների պատվին»։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշակոթողի հեղինակն է ճարտարապետ Լ. Մ. Դրեկսլերը, ինժեներն է Ե. Ն. Լուցկոն[2]։
Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի ներկայիս վիճակը բարվոք չէ[2]։