Հեռավոր սահմանագիծ (հուշակոթող)
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթողը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°46′27″ հս․ լ. 29°24′47″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Օրանիենբաումի հենակետ |
Կառուցվել է | 1966 |
Շինության ձևը | Հուշակոթող |
Կառուցել է | Տ. Կոզիրևա |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Дальний рубеж»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, Օրանիենբաումի հենակետի տարածքում։ Հուշակոթողը 1966 թվականին տեղադրվել է պատերազմի ժամանակ ոչնչացված Տերենտևո գյուղի շրջանում (Լոպուխինկա գյուղից 6 կմ դեպի հյուսիս), Լոպուխինկա գետի ափին (նախկինում գետը կոչվել է Ռուդիցա, հետևաբար որոշ աղբյուրներ հուշակոթողի գտնվելու վայրը նշում են գետի հին անվանումով)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է 1966 թվականին ՀամԼԿԵՄ Սմոլնինսկու շրջկոմի հասարակական հիմունքներով` ճարտարապետ Տ. Կոզիրևայի մասնակցությամբ։ Գրանիտե ուղղանկյուն քարի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Այստեղ 1941 թվականին բալթիացի նավաստիները կանգնեցրել են ֆաշիստական զորքերը»։
Հուշարձանի գտնվելու վայրը մի շարք աղբյուրներ սխալմամբ նշվում են նախկին Շերեմետևո գյուղի մոտակայքում[1] (որը, ըստ երևույթին, այնտեղ երբեք գոյություն չի ունեցել) կամ նախկին Ուստ-Ռուդիցի գյուղում[2]։
Հուշարձանի վիճակը 2006 թվականին գնահատվել է ընդունելի[3]։
2009 թվականի հունվարի 25-ին Լենինգրադը գերմանա-ֆաշիստական շրջափակումից ազատագրելու 65-րդ տարեդարձի առթիվ հուշարձանի մոտ տեղադրվել են ծաղկեպսակներ և ծաղիկներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.