Կյանքի ծաղիկ (հուշահամալիր)
![]() «Կյանքի ծաղիկ» հուշահամալիրի մաս կազմող «Տանյա Սավիչևայի օրագիր» սգո բլուրը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°59′44″ հս․ լ. 30°32′27″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Վսևոլոժսկի շրջան |
Կառուցվել է | 1968 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Կյանքի ծաղիկ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Цветок жизни»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։ Ստեղծվել է շրջափակված Լենինգրադում զոհված երեխաների հիշատակին։
Գտնվում է Կյանքի ճանապարհի 3 կիլոմետրին։ Բացվել է 1968 թվականի հոկտեմբերի 28-ին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471420280300646) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի կազմի մեջ մտնում են «Կյանքի ծաղիկ» հուշարձանը (1968, բարձրությունը` 15 մ, ճարտարապետ` Պ. Ի. Մելնիկով), Բարեկամության ծառուղին (1970, ճարտարապետ` Ա. Դ. Լևենկով) և «Տանյա Սավիչևայի օրագիր» սգո բլուրը, որը բաղկացած է ութ ստելայից` շրջափակման օրագրի էջերի քանակով (1975, ճարտարապետներ` Ա. Դ. Լևենկով, Գ. Գ. Ֆետիսով, ինժեներ` Մ. Վ. Կոման)։
Ծաղկի թերթիկներին պատկերված է ժպտացող տղայի դեմք և երգահան Արկադի Օստրովսկու ու բանաստեղծ Լև Օշանինի հանրահայտ երգի «Թող լինի միշտ արևը» բառերը։
Հարևանության տեղադրված է սալիկ, որի վրա հետևյալ մակագրությունն է. «Հանուն կյանքի և ընդդեմ պատերազմի։ Երեխաներին` Լենինգրադի 1941-1944 թվականների պատանի հերոսներին»։
Հուշահամալիրի մոտ է գտնվում միջազգային ամենամյա ձմեռային «Կյանքի ճանապարհ» մարաթոնի վերջնագիծը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник ленинградским детям «Цветок жизни» на «Дороге жизни»»։ Վերցված է 2018 Մայիս 10
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сферическая панорама мемориала «Цветок жизни» Archived 2012-09-12 at the Wayback Machine.