Հարձակում (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Հարձակում» հուշահամալիր
Атака - Зеленый Пояс Славы - Ораниенбаумский плацдарм - 1.jpg
«Հարձակում» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակwar memorial? և պատմության հուշարձան
Ստեղծում1969
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԲնակավայրՆիզինո
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
Commons-logo.svg T-34-85 in Nizino Վիքիպահեստում

«Հարձակում» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Атака»), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Մտնում է «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Գոստիլիցկոյե խճուղու 8-րդ կիլոմետրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարձակում» հուշահամալիրը կառուցվել է 1969 թվականին Օրանիենբաումի հենակետի 1941-1944 թվականների պաշտպանության սահմանագծի տեղում (ճարտարապետ՝ Ա. Ի. Ալիմով, քանդակագործներ՝ Է. Մ. Աղայան, Բ. Ա. Սվինին, ինժեներ՝ Վ. Մ. Իոֆֆե)[1]։

1944 թվականի հունվարյան մարտերին մասնակցած Տ-34 տանկը կանգնեցված է 6-մետրանոց բետոնե պատվանդանի վրա։ Հուշատախտակին նշված են այն զորամասերն ու ստորաբաժանումները, որոնք 1941 թվականի սեպտեմբերին կանգնեցրին գերմանացիների առաջխաղացումը և սահմանը պահեցին մինչև Լեոնիդ Գովորովի բանակի ժամանումը[1]։

Պատվանդանին կանգնած Տ-34 տանկը մեկն է այն 204 տանկերից, որոնք պայքարում էին ֆաշիստների դեմ։ Պատվանդանի վրա գրված է. «1941-1944։ Այստեղով է անցել Օրանիենբաումի հենակետի պաշտպանական գիծը Լենինգրադի հերոսական պաշտպանության ժամանակ»[1]։

«Հարձակում» հուշահամալիրը «Փառքի կանաչ գոտի» համալիրի մի մասն է։ Ըստ հուշահամալիրի հեղինակների մտահղացման՝ դեպի վեր սլացող տանկը դարձել է թշնամու վրա պատրաստվող Հարձակումի խորհրդանիշը։ Ու թեև իրադարձություններից անցել են տասնամյակներ, այսօր էլ «Հարձակում» հուշահամալիրը բավական արտահայտիչ փոխանցում է Օրանիենբաումի հենակետի պաշտպանների լարվածությունն ու թշնամուն Լենինգրադի պատերի տակից քշելու հույսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]