Կատյուշա (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Կատյուշա» հուշահամալիր
Kornevo.jpg
«Կատյուշա» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակwar memorial? և պատմության հուշարձան
Ստեղծում1966
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՔաղաքՌոմանովկա
ԲնակավայրՌոմանովկա
Շինության ձևՀուշակոթող
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
Commons-logo.svg Katyusha monument Վիքիպահեստում

«Կատյուշա» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Катюша»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Կոռնևո գյուղի մոտայակքում։ Կառուցվել է 1966 թվականին` Կոռնևո գյուղի մոտ գտնվող բարձունքի վրա, որտեղ 1941-1943 թվականներին տեղակայված են եղել Կյանքի ճանապարհը պաշտպանող զենիթային զորամամասերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սա միակ տրանսպորտային ուղին էր, որն անցնում էր Լադոգա լճով։ Նավարկման շրջանում ճանապարհը ջրային էր, ձմռանը` սառույցի վրայով։ 1941 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 1943 թվականի մարտի 19-ը սա շրջափակված Լենինգրադը երկրի հետ կապող միակ ճանապարհն էր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետներ Լ. Վ. Չուլկևիչը, Պ. Ի. Մելնիկովը, Ա. Դ. Լևենկովը, ինժեներներ Լ. Վ. Իզյուրովը, Գ. Պ. Իվանովը։ 1967 թվականին հուշահամալիրի հեղինակներն արժանացել են ՀամԼԿԵՄ մրցանակի։

1995 թվականից Կոռնևո գյուղը Ռոմանովկա գյուղի մասն է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-մետրանոց պողպատե հինգ հեծանները տեղադրված են բետոնե հիմքի վրա` դեպի հորիզոնի գիծը անկյան տակ և խորհրդանշում են համազարկային կրակի ռեակտիվ հայտնի «Կատյուշա» համակարգը։

Գրանիտե պատին արված է հետևյալ մակագրությունը.

Aquote1.png 1941-1943
Այս դաժան տարիները հիշի՛ր
Այստեղով էր անցնում Կյանքի ճանապարհը
Քաջերի խիզախությունը փրկեց Լենինգրադը
Զոհված հերոսներին հավերժ փա՛ռք
Aquote2.png


Հուշահամալիրի միջով է անցնում միջազգային ամենամյա ձմեռային «Կյանքի Ճանապարհ» մարաթոնի վազքուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.