Գրոհ (հուշահամալիր)
«Գրոհ» հուշահամալիրի մաս կազմող կոթողը | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
| Ստեղծում | 1944 |
| Երկիր | |
| Բնակավայր | Տոսնենսկի շրջան և Ցամ-Իժորա |
| Շինության ձև | Հուշահամալիր |
| Մասն է | Փառքի կանաչ գոտի |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| 59°42′13.090″N 30°34′48.803″E / 59.70363611°N 30.58022306°E | |
«Գրոհ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Штурм»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում։ Հուշահամալիրը ներառում է Յամ-Իժորա գյուղում գտնվող ստելան (տեղադրվել է 1944 թվականին, ճարտարապետ` Յ. Մ. Զելյոնի) և Մոսկովյան խճուղու 29-րդ կիլոմետրին գտնվող կոթողը (տեղադրվել է 1957 թվականին, ճարտարապետ` Մ. Կ. Մելիկովա)։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300746) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստելան կառուցվել է 268-րդ հրաձգային դիվիզիայի 55-րդ բանակի կազմի մեջ մտնող մարտիկների սխրանքի հիշատակին (դիվիզիայի հրամանատար` գնդապետ Ս. Ի. Դոնսկով), որոնք 1942 թվականի հուլիսին մարտնչել են Լենինգրադյան ճակատում` Կոլպինոյի և Յամ-Իժորայի միջև։
Հուշարձանի վրա արված է հետևյալ գրությունը. «Այստեղ 1942 թվականի հուլիսի 23-ին Լենինգրադյան ճակատի քաջարի մարտիկները գրոհով նվաճեցին թշնամու հզոր ամրությունները»։ Գրությունից վերև պատկերված է Հայրենական պատերազմի շքանշանը[2]։
Կոթողը տեղադրվել է այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կասեցվել է գերմանական զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ։ Կոթողի վրա արված է հետևյալ գրությունը. «Լենինգրադի պաշտպանության առաջնագիծ, 1941-1944 թվականներ»։ Համալիրը ներառում է նաև խորհրդային զինվորների եղբայրական գերեզման[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.


