Աշխարհազորայիններ (հուշահամալիր)
![]() «Աշխարհազորայիններ» հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Պուշկին |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
«Աշխարհազորայիններ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Ополченцы»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում։ 1966 թվականին կառուցել են Լենինգրադի Հոկտեմբերյան շրջանի բնակիչները Պուշկին քաղաքի արևմտյան ծայրամասում, Կուզմինկա գետի ափին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510211820006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուտքի մոտ կանգնեցված է քառանկյուն հորիզոնական բետոնե ստելա, որի վրա փակցված գրանիտե ողորկված տախտակի վրա գրված է. «Բանակի, նավատորմի մարտիկներին` Լենինգրադի աշխատավորներից, նոյեմբեր, 1965» և «Հուշարձանը ստեղծվել է Հոկտեմբերյան շրջանի աշխատավորների միջոցներով»։ Հուշահամալիրի արևմտյան մասում գլխավոր հուշարձանն է` բետոնե ստելան, որի վրա պատկերված են Լենինգրադի պաշտպանները, հնգաթև աստղով դրոշ և «1941-1944» գրություն դիմերեսին։ Հետնամասում արված է նաև հիշատակային գրություն[1]։ Ստելայի կողքին տեղադրված են երկու հրանոթ և բետոնե հակատանկային կոճղապատնեշներ։ Վերջիններիս վրա փակցված են հուշատախտակներ այս սահմանագիծը 1941 թվականին պաշտպանած զորամասերի անվանումներով։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Սիդորովը, Ֆ. Ա. Ենիկեևը, Վ. Ա. Նևերովը, Վ. Պ. Բոյցովը, քանդակագործներ Ե. Վ. Չերկասովը, Ի. Ա. Սիրոեժկինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.