Հունվարյան որոտ (հուշահամալիր)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | war memorial? և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1968 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Պետրովսկոե |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
«Հունվարյան որոտ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Январский гром»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանում։ Տեղադրվել է 1968 թվականին, Գոստիլիցկոյե խճուղու 19 կիլոմետրին, այն տեղում, որտեղ 1941 թվականին անցել է Օրանիենբամի հենակետի սահմանը, իսկ 1944 թվականի հունվարի 14-ին սկսվել է խորհրդային հարձակողական «Հունվարյան որոտ» գործողությունը։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300626) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Գ. Վ. Բելյաևը, ճարտարապետներ Ն. Վ. Ուստինովիչը և Ա. Ե. Ռիվկինը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
8 մետր բարձրությամբ, հուշատախտակով և Լենինգրադի պաշտպանների խորաքանդակներով բետոնե մույթը տեղադրվել է բնական բլրի վրա, որից տևական հրետանային պատրաստությունից հետո 131-րդ դիվիզիայի զորքերը գնդապետ Ռոմանենկոյի հրամանատարությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը և գրավեցին Պորոժկին՝ դրանով իսկ 90-րդ դիվիզիային հնարավորություն ընձեռելով շարժվելու դեպի Գոստիլիցի։
Թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը՝ հունիսի 22-ին, ամեն տարի հուշահամալիրի մոտ անցկացվում է որոնողական ջոկատների հայտնաբերած զինվորների մասունքների հանդիսավոր վերաթաղում։
- 2006 թվական՝ 106 զինվոր[2],
- 2007 թվական՝ 45 զինվոր[3],
- 2008 թվական՝ 54 զինվոր[4],
- 2012 թվական՝ 54 զինվոր[5],
- 2014 թվական՝ 37 զինվոր[6],
- 2015 թվական՝ 12 զինվոր[7],
- 2017 թվական՝ 29 զինվոր[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник «Январский гром» на «Ораниенбаумском пятачке»»
- ↑ Балтийское информационное агентство, 21 июня 2006(չաշխատող հղում)
- ↑ Погибшие в Великой Отечественной войне обретут покой в Ломоносовском районе(չաշխատող հղում)
- ↑ «ГУ «Дом молодёжи Санкт-Петербурга». Вахта памяти 2007.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-02-ին։ Վերցված է 2018-05-11
- ↑ «День памяти и скорби…»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2018-05-11
- ↑ У мемориала «Январский гром» состоялась траурная церемония перезахоронения останков советских воинов
- ↑ Митинг, посвященный траурной церемонии перезахоронения останков советских воинов.(չաշխատող հղում)
- ↑ Пали у Порожков
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Январский гром», мемориал в составе «Зелёного пояса Славы» : Санкт-Петербург, История Петербурга Archived 2010-11-28 at the Wayback Machine.
- Е. Archived 2008-12-28 at the Wayback Machine. Орешкова «По кольцу обороны ораниенбаумского плацдарма.» Газета Вести, Ленинградская область Archived 2008-12-28 at the Wayback Machine.