Լեմբոլովյան ամրություն
![]() 44-րդ գնդի օդաչուների հուշարձան | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 60°19′51″ հս․ լ. 30°16′44″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Կառուցել է | Բ. Ա. Սվինին |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Լեմբոլովյան ամրություն» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Лемболовская твердыня»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին 23-րդ բանակի զորամիավորումները կանգնեցրել են ֆիննական զորքերի գրոհը։ Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար` 471420280300686) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշման[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Վասիլիի կղզու շրջանում, Մուրատովկա գետի հյուսիսային ափին, Վսևոլոժսկի շրջանի Լեմբոլովո նախկին գյուղի մոտակայքում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղահայաց «Մայր Հայրենիք» ստելային պատկերված են մոր և մանկան խորաքանդակներ, երկու մույթերին` Լենինգրադի պաշտպանության տարեթվերը` «1941-44» և «Ճակատամարտի դրվագ» խորաքանդակը[2]։
Հուշահամալիրի մաս է 44-րդ գնդի օդաչուների հուշարձանը։ 1942 թվականի հուլիսի 11-ին Կարմիր դրոշի շքանշանակիր 44-րդ արագաթռիչ ռմբակոծիչ գնդի անձնակազմը այրվող ինքնաթիռով գրոհել է թշնամու դիրքերը, ռումբեր նետել և կատարել հրե խոյահարում։ Անձնակազմի վերջին ռադիոհաղորդագրությունն է եղել. «Ինքնաթիռն այրվում է։ Գնում ենք դեպի նպատակակետը։ Առաջադրանքը կկատարվի։ Ալյոշին»։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1943 թվականի փետրվարի 10-ի հրամանագիրով Ս. Մ. Ալյոշինը, Վ. Ա. Գոնչարուկը և Ն. Ա. Բոբրովը հետմահու պարգևատրվել են Խորհրդային Միության հերոսի կոչումով[2]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Ա. Ի. Գուտովը, Յ. Մ. Ցարիկովսկին, քանդակագործ Բ. Ա. Սվինինը, ինժեներ Ն. Ի. Սեդովը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.