Ռումբոլովյան լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Ռումբոլովյան լեռ» հուշահամալիր
Liferoad.jpg
«Ռումբոլովյան լեռ» հուշահամալիրը
Map
Map
Կոորդինատներ60°02′04″ հս․ լ. 30°38′12″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Լենինգրադի մարզ
Վսևոլոժսկ
Կառուցվել է1967
Շինության ձևըՀուշահամալիր
Ներկա վիճակըԿանգուն

«Ռումբոլովյան լեռ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Румболовская гора»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում։

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության արվեստի հուշարձան է (գրանցման համար` 471410280300726) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Հուշարձանի հիմնաքարը դրվել է 1965 թվականի մայիսի 7-ին[2]։ Բացումը տեղի է ունեցել 1967 թվականին Լենինգրադի Ֆրունզեի շրջանի աշխատավորների կողմից՝ Ռումբոլովյան լեռան ստորոտում, «Կյանքի ճանապարհ» մայրուղու 10-րդ կիլոմետրին, Վսեվոլոժսկ քաղաքում, Կոլտուշսկոյե խճուղու խաչմերուկի մոտ։ Ճարտարապետներն են Պ. Ֆ. Կոզլովը, Վ. Ն. Պոլուխինը[1][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է մետաղական կաղնու տերևների և դափնու տեսքով, որոնք խորհրդանշում են կյանքն ու փառքը, իսկ նրանց առջևի կաղինը՝ նոր կյանքը[3]։ Նույնպիսի տերևներ են պատկերված նաև Վսեվոլոժսկ քաղաքի դրոշին ու զինանշանին[2]։

Բանաստեղծական տողերով ստելան

Հուշարձանի հարևանությամբ գտնվում է ստելա դեպի շրջափակված Լենինգրադ ընթացող բեռնատար ավտոմեքենաների պատկերներով և հետևյալ բանաստեղծության տեքստով[2][3].

Aquote1.png

Дорогой жизни шёл к нам хлеб,
дорогой дружбы многих к многим.
Ещё не знают на земле

страшней и радостней дороги.
- Ольга Берггольц
Aquote2.png


Aquote1.png

Կյանքի ճանապարհով էր մեզ մոտ գալիս հացը,
շատ-շատերի բարեկամության ճանապարհով։
Երկրագնդում դեռևս չգիտեն

ավելի սարսափելի և ուրախ ճանապարհ։
- Օլգա Բերգգոլց (բառացի թարգմանություն)
Aquote2.png


Հուշահամալիրի տարածքով է անցնում է «Կյանքի ճանապարհ» միջազգային ամենամյա ձմեռային մարաթոնի վազքուղին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.