Օլգա Բերգգոլց
Օլգա Բերգգոլց | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 16, 1910[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4] |
| Վախճանվել է | նոյեմբերի 13, 1975[5][2][3][…] (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
| Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
| Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, մանկագիր և օրագրի հեղինակ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1930)[1] |
| Ժանրեր | պոեզիա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Բորիս Կորնիլով, Nikolay Molchanov? և Georgij Pantelejmonovič Makogonenko? |
| Կայք | olgaberggolc.ru |
Օլգա Ֆեոդորովնա Բերգհոլց (ռուս.՝ Ольга Фёдоровна Берггольц) մայիսի 16, 1910[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4] - նոյեմբերի 13, 1975[5][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային գրող։
1930 թ.-ին ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տպագրվում է 1924 թ.-ից։ Առաջին երկերը՝ «Ուգլիչ» (1932) վիպակը և «Բանաստեղծություններ» (1934) ժողովածուն, արժանացել են Մ․ Գորկու դրական կարծիքին։ Հրատարակել է «Գիշերը Նոր աշխարհում» (1935) և «Երգերի գիրք» (1936) պատմվածքների ժողովածուները։ Հայրենական պատերազմի տարիներին գտնվելով պաշարված Լենինգրադում՝ քաղաքի պաշտպանությանն է նվիրել «Փետրվարյան օրագիր» (1942), «Լենինգրադյան պոեմ» (1942), «Քո ուղին» (1945) երկերը և «Խոսում է Լենինգրադը» (1946) ժողովածուն։ Սոցիալիզմի առաջին կառուցողներին է նվիրված «Պերվոռոսիյսկ» (1950) պոեմը (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Սևաստոպոլի պաշտպանությանը՝ «Հավատարմություն» (1954) ողբերգությունը։ «Ցերեկային աստղեր» (1959) քնարական ինքնակենսագրական գիրքը էկրանացվել է 1968 թ.-ին։ Բերգգոլցի ստեղծագործություններին հատուկ են խոր քնարականությունն ու դրամատիզմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բերգգոլց» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 418)։ |
- Մայիսի 16 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 1975 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային մանկագիրներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Կոմունիստ կին գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի լրագրողներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ