Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]
Ցրտնոտ (ադրբեջանական անունը՝ Սոյուղբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «սառը աղբյուր»), պատմական բնակավայր, ներկայումս իրար հարևան գյուղատեղիներ Արցախի ՀանրապետությանՇահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառ քաղաքից 9- 11 կմ հարավ, Թարթառ գետի
աջակողմյան փոքրիկ վտակների ափին, ձորերի մեջ, իրարից ընդամենը 2․2 կմ հեռու։ Գյուղատեղիներից մեկը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1950-2070 մ բարձրության վրա, անտառազուրկ տեղանքում ԽՍՀՄ ժամանակ այնտեղ բնակվող քուրդ վերաբնակիչներն անվանել էին Սոյուղբուլաղ[2][3]։
Ցրտնոտ տեղանունը հիշվում է Դոփյան տոհմի ներկայացուցիչների՝ գավառի վանքերին իբրև սեփականություն տալու մասին մի վավերագրում, որը թվագրվում է 14-րդ դարում[2][4]
Երկու գյուղատեղիներն էլ խիտ կառուցապատում են ունեցել։ Հայաթափ գյուղատեղիներում հաստատված քրդերը հարմարվել էին արդեն գոյություն ունեցող գյուղի կառուցապատման առանձնահատկություններին և նույնիսկ ԽՍՀՄ տարիներին այն գրեթե որևէ փոփոխության չեն ենթարկել։ Նույնիսկ նոր կառուցված բնակարաններն էլ հին տների հիմքերի վրա են կառուցել[2]։