Տափաստանային արտույտ
Տափաստանային արտույտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Melanocorypha calandra | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|

Տափաստանային արտույտ կամ սովորական տափաստանային արտույտ կամ ջուրբայ կամ կալանդրա[1] (լատին․՝ Melanocorypha calandra) ճնճղուկանմանների ընտանիքի արտույտների տեսակի թռչուն (Alaudidae)[2]:
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն խոշոր արտույտ է 17,5-20 սմ երկարությամբ խղճուկ տեսքով[3]։ Արտույտների մարմինը վերևից շագանակագույն է ներկված, իսկ մարմնի ներքին հատվածը՝ սպիտակ, կրծքավանդակի վրա երկու մեծ սև կետերով[4]։ Թևի հետևի լուսանցքում կա սպիտակ շերտ (նկատելի է միայն թռիչքի ժամանակ), արտաքին պոչի փետուրները նույնպես սպիտակ են[5]։
Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնացվում է չորս ենթատեսակ[6].
- Արևմտյան տափաստանային արտույտ (M. c. calandra) - (Linnaeus, 1766): Հայտնաբերվել է հարավային Եվրոպայում և հյուսիս-արևմտյան Աֆրիկայում մինչև Թուրքիա (բացառությամբ հարավ-կենտրոնական և հարավ-արևելյան Թուրքիայից), Անդրկովկասում և հյուսիս-արևմտյան Իրանում[7]
- Արևելյան տափաստանային արտույտ (M. c. psammochroa) - Hartert, 1904: Հայտնաբերվել է հյուսիսային Իրաքից և հյուսիսային Իրանից մինչև Թուրքմենստան և Ղազախստան[4]
- M. c. gaza - Meinertzhagen, R, 1919: Հայտնաբերվել է Սիրիայի արևելքից և հարավ-արևելյան Թուրքիայից մինչև հարավ-արևմտյան Իրան
- Լևանտ տափաստանային արտույտ (M. c. hebraica) - Meinertzhagen, R, 1920: Գտնվել է հարավ-կենտրոնական Թուրքիայից և Սիրիայի հյուսիս-արևմուտքից մինչև Իսրայել և արևմտյան Հորդանան
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տափաստանային արտույտները ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Ալբանիան, Ալժիրը, Հայաստանը, Աֆղանստանը, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունաստանը, Վրաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Իրաքը, Իրանը, Իսպանիան, Իտալիան, Ղազախստանը, Կիպրոսը, Ղրղզստանը, Լիբանանը, Լիբիան, Մակեդոնիան, Մարոկկոն, Մոլդովան, Պաղեստինը, Պորտուգալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Սիրիան, Սլովենիան, Տաջիկստանը, Թունիսը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեռնոգորիան[8]։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույնի տեղավորման համար այս թռչունները նախընտրում են բաց տարածքներ, ինչպիսիք են տափաստանները[9]։ Տաափաստանային արտույտը բույնը կառուցում է գետնի վրա, բնում դնում է 4-5 ձու։ Այս թռչունների հիմնական սնունդը հացահատիկն է[10]։ Զուգավորման շրջանում նրանց «սննդակարգը» լրացնում են նաև միջատները[11]։ Երգը հիշեցնում է դաշտային արտույտի երգ, բայց ավելի բարձր[12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
-
-
-
Տափաստանային արտույտների տարածման արեալ
-
-
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ Nicators, reedling, larks : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 12 Մարտի 2018).
- ↑ «Melanocorypha calandra: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-02-23
- ↑ 4,0 4,1 «Avibase»։ Choice Reviews Online 42 (07): 42–4026–42–4026։ 2005-03-01։ ISSN 0009-4978։ doi:10.5860/choice.42-4026
- ↑ Jobling, James A. (2010)։ The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii։ London: Christopher Helm։ ISBN 978-1-4081-3326-2։ OCLC 659731768
- ↑ «IOC World Bird List 6.4»։ IOC World Bird List Datasets։ doi:10.14344/ioc.ml.6.4
- ↑ James Stuart (2005-01)։ «Oxford Dictionary of National Biography200559Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press Last visited September 2004. , ISBN: 60 volume print version 0 19 8614111 X £7,500/$13,000 URL: www.oxforddnb.com £195.00+VAT (UK) pa. individuals; £250.00+VAT (UK) pa. schools; other prices on application or JISC deal available in the UK Purchasers of the print set obtain a free one‐year subscription to the online version»։ Reference Reviews 19 (1): 58–60։ ISSN 0950-4125։ doi:10.1108/09504120510573981
- ↑ «Melanocorypha calandra: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2016-10-01։ Վերցված է 2020-02-23
- ↑ «IOC World Bird List 6.4» (անգլերեն)։ doi:10.14344/ioc.ml.6.4.
- ↑ Firefly encyclopedia of birds։ Perrins, Christopher M.։ Buffalo, N.Y.: Firefly Books։ 2003։ ISBN 1-55297-777-3։ OCLC 51922852
- ↑ Dessì Giuseppe, Falqui Enrico (2015-09)։ «Lettere 1935-1972»։ Moderna/Comparata։ ISSN 2704-5641։ doi:10.36253/978-88-6655-771-5
- ↑ Spanish traditional ballads = Romances viejos españoles։ Appelbaum, Stanley.։ Mineola, N.Y.: Dover Publications։ 2003։ ISBN 0-486-42694-7։ OCLC 51553743
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Applebaum Stanley (editor and translator) (2004)։ Spanish Traditional Ballads/Romances Viejos Españoles։ Courier Dover Publications։ էջեր 214—215։ ISBN 0-486-42694-7։ Վերցված է 2008-06-21
- Giusti Giuseppe (1853)։ Raccolta di proverbi toscani։ F. Monnier։ էջ 364։ Վերցված է 2008-06-21
- Kikkawa Jiro (2003)։ «Larks»։ in Perrins, Christopher (editor)։ Firefly Encyclopedia of Birds։ Firefly Books։ էջեր 578—583։ ISBN 1-55297-777-3
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Տափաստանային արտույտ Archived 2018-10-04 at the Wayback Machine..
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տափաստանային արտույտ կատեգորիայում։ |
|