Վու Ծիենսիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վու Ծիենսիոն
չինարեն՝ 吳健雄
չինարեն՝ 吴健雄
Ծնվել էմայիսի 31, 1912(1912-05-31)[1][2][3]
Taicang, Ցզյանսու, Beiyang Government
Մահացել էփետրվարի 16, 1997(1997-02-16)[4][2][5][…] (84 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
բնական մահով[7]
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն,  ԱՄՆ և  Թայվան
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և գիտնական
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[8], Կոլումբիայի համալսարան[8], Սմիթ Քոլեջ[9] և Չժեցզյան համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա, physicalism?, փորձարարական ֆիզիկա[10], Միջուկային ֆիզիկա[10], տարրական մասնիկների ֆիզիկա[10], Ռադիոակտիվություն[10], ուրան[10] և սակավարյունություն[10]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[11], Չինաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Academia Sinica, Էդինբուրգի թագավորական ընկերություն, 100-ի կոմիտե և Գիտությունների համաշխարհային ակադեմիա
Ալմա մատերNational Central University (Nanjing)?, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1940)[12], Սմիթ Քոլեջ, Չժեցզյան համալսարան և Նանկինի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[13][10], անգլերեն[10] և չինարեն
Գիտական ղեկավարԷռնեստ Լոուրենս
Պարգևներ
Ամուսին(ներ)Luke Chia-Liu Yuan?[20][12]
Երեխա(ներ)Vincent Yuan?[12][8] և Jada Yuan?[21]
 Chien-shiung Wu Վիքիպահեստում

Վու Ծիենսիոն(չինարեն՝ 吴健雄, անգլ.՝ Chien-Shiung Wu, մայիսի 31, 1912(1912-05-31)[1][2][3], Taicang, Ցզյանսու, Beiyang Government - փետրվարի 16, 1997(1997-02-16)[4][2][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), չին-ամերիկացի ֆիզիկոս, որը կարևոր ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառում, փորձարարական ֆիզիկայում իր նվաճումների համար հաճախ համեմատվում է Մարի Կյուրիի հետ[22][23][24]։ Վու Ծիենսիոնը ԱՄՆ–ի ֆիզիկոսների միություն առաջին կին նախագահն էր։ Նրան հաճախ անվանում են «Չինաստանի Մարի Կյուրի», «ֆիզիկայի հետազոտությունների առաջին տիկին», «միջուկային հետազոտությունների թագուհի» և «աշխարհի ամենաանվանի, փորձառու կին գիտնական-ֆիզիկոսներից մեկը»[23][24][25][26][27]։

Վու Ծիենսիոնը ավարտել է Ազգային կենտրոնական համալսարանը (այժմ՝ Նանկինի համալսարան) և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանը, որտեղ սովորել է Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Լոուրենսի մոտ[23][24][25][26]։ Մանհեթենի նախագծի ընթացքում նա մասնակցել է հետազոտությանը, թե ինչպես կարելի է գազի դիֆուզիան օգտագործել ուրանի երկու իզոտոպները (ուրան-235 և ուրան-238) առանձնացնելու համար[23][24]։ Վու Ծիենսիոնը երկար ժամանակ դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Նրա ամենահայտնի գիտական նվաճումներից է փորձարարական մեթոդների օգտագործումն հավասարության բացակայությունը ստուգելու համար։ Դա բերեց նրան, որ իր կոլեգաներ Լի Ճենտաոն և Յան Ճենինը 1957թ-ին դարձան Նոբելյան մրցանակակիրներ, իսկ Վու Ծիենսիոնին 1978 թվականին շնորհվեց Վոլֆի մրցանակ[23][24][25][26]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ուսումնական փորձառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնը ծնվել է 1912 թվականի մայիսի 31-ին Չինաստանի Ծիանսու նահանգի Թայցան շրջանի Լիուհե քաղաքում[28][29]։. Նա Վու Ճույիի և Ֆան Ֆուհուայի երկրորդ զավակն է, ունի մեծ և կրտսեր եղբայրներ։ Վու Ծիենսիոնի և նրա եղբոր անուննները առաջացել են “英雄豪杰” բառակապակցությունից, որ նշանակում է «հերոսական անհատականություն» [30][31]։

Վու Ծիենսիոնը շատ մտերիմ էր իր հոր հետ, հայրն ամեն ինչ արել է նրա հետաքրքրությունները զարգացնելու համար և նրա համար ստեղծել է գրքերով լի ընտանեկան մթնոլորտ[32]։ Վու Ծիենսիոնը իր տարրական կրթուրյունը ստացել է Մինտե օրիորդաց դպրոցում, որը հիմնադրել էր իր հայրը[30][33], 1923 թվականին, երբ նա 11 տարեկան էր, լքեց իր հայրենի քաղաքը՝ սովորելու Սուճոուի թիվ 2 օրիորդաց դպրոցում։ Այս դպրոցը գիշերօթիկ դպրոց էր, որն իրականացնում էր մանկավարժության ուսուցում` միաժամանակ դասավանդելով ընդհանուր գիտելիքներ։ Այդ ժամանակ ուսուցչի որակավորում ստանալը բարդ էր, քանի որ ուսումը և ապրուստը չէր վճարվում։ Չնայած իր ընտանիքի՝ համապատասխան ծախսերը վճարելու կարողությանը, Վու Ծիենսիոնը, այնուամենայնիվ, որոշեց ընդունել մարտահրավերը և զբաղեցրեց իններորդ տեղը 10,000 դիմորդների մեջ[34]։

1929 թվականին Վու Ծիենսիոնը ավարտեց իր ուսումը դպրոցում և ընդունվեց Չինաստանի Ազգային համալսարան։ Համաձայն այն ժամանակվա կառավարության կանոնակարգերի, սովորական դպրոցի աշակերտները, որոնք ցանկանում էին շարունակել իրենց կրթությունը համալսարոնում, պարտավոր էին մեկ տարի անցկացնել որպես դպրոցի ուսուցիչներ։ Այս տարվա ընթացքում նա դասավանդել է Չինաստանի հանրակրթական դպրոցում։ Հու Շին այդ ժամանակ այդ դպրոցի տնօրենն էր։ Մի անգամ Վու Ծիենսիոնը ներկա է եղել նրա դասընթացին[35][36]։ 1930 - 1934 թվականներին Վու Ծիենսիոնը սովորել է Կենտրոնական համալսարանում՝ սկզբում մասնագիտանալով մաթեմատիկայի ոլորտում, իսկ ավելի ուշ անցնելով ֆիզիկայի։ Նրա ղեկավարն էր պրոֆեսոր Շի Շիյուենը[37]։ 1934 թվականին նա պաշպանեց իր «Բրեգի օրենքի ապացուցում» վերնագրով դեսերտացիան[38]։ Չին-ճապոնական հարաբերություններն այս ժամանակ շատ լարված էին, և ուսանողները շատ մեծ հույսեր ունեին, որ այն ժամանակվա ազգայնական կառավարությունը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի Ճապոնիայի դեմ։ Վու Ծիենսիոնը նույնպես մասնակցում էր ծավալվող քաղաքական գործունեությանը և ընտրվում որպես առաջնորդներից մեկը։ Նրա գլխավորած բողոքի ակցիաները տեղի էին ունենում Չան Կայշիի գրասենյակում, ով այն ժամանակ Ազգային կառավարության ռազմական հանձնաժողովի նախագահն էր։ Բողոքի ակցիաներին մասնակից ուսանողները ավելի ուշ ընդունվեցին Չան Կայշիի կողմից։ Չնայած շատ ակտիվ քաղաքական գործունեությանը, Վու Ծիենսիոնը, այնուամենայնիվ, չի անտեսել իր ուսումը[39][40]։ Բակալավրիատն ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում Վու Ծիենսիոնը շարունակեց ֆիզիկայի մագիստրատուրայի դասընթացները Ճեծիանի համալսարանում։ Առաջին տարին նա անցկացրեց որպես դասախոսի օգնական, իսկ երկրորդ տարում դարձավ Սինիկայի ակադեմիայի գիտաշխատող։ Սինիկայի ակադեմիայում նրա ուսուցիչը պրոֆեսոր Կու Ծինվեյն էր, ով Միչիգանի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Նա ակտիվորեն խրախուսում էր Վու Ծիենսիոնը սովորել արտասահմանում։ Հետագայում Վու Ծիենսիոնը ընդունվեց Միչիգանի համալսարան, իսկ արտերկրում նրա ուսման միջոցները տրամադրեց նրա հորեղբայրը՝ Վու Ծիենսիոնը[41]։ 1936 թվականի օգոստոսին Վու Ծիենսիոնը Հուֆո նավով նավարկեց Միացյալ Նահանգներ։ Նրա ծնողներն ու հորեղբայրը նրան ճանապարհել էին միասին։ Դա վերջին անգամն էր, որ Վու Ծիենսիոնը տեսավ իր ծնողներին[42]։

Կարերիան Բերքլիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո Վու Ծիենսիոնը այցելեց Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան[32], որը նա ընտրեց հետագա ուսումը շարունակելու համար[37]։ Այնտեղ նա հանդիպեց ֆիզիկոս Յուեն Ծիալիուին։ Նա Չինաստանի Հանրապետության առաջին նախագահ Յուեն Շիկայի թոռն էր[32]։ Յուեն Ծիալիուն Վու Ծիենսիոն ծանոթացրել է Բերքլիի ռադիոակտիվության լաբորատորիային։ Այդ ժամանակ լաբորատորիայի տնօրենն էր Էռնեստ Լոուրենսը։ 1939 թվականին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ ցիկլոտրոնի գյուտի համար[32]։

Վու Ծիենսիոն բազմիցս լսել էր, որ Միչիգանի համալսարանում կանանց լավ չեն վերաբերվում[43]։ Այդ ժամանակ ուսանողների համար կառուցած ուսանողական կենտրոնը թույլ չէր տալիս կին ուսանողներին ներս մտնել գլխավոր դռնով, ինչի արդյունքում նա որոշեց սովորել Բերքլիում։ Յուեն Ծիալիուն նրան ներկայացրեց Բերքլիի ֆիզիկայի ամբիոնի այն ժամանակվա նախագահին։ Թեև ուսումնական տարին նոր էր սկսվել, նա ընդունեց Վու Ծիենսիոնը[44]։ Այսպես սկսեց նրա կարիերան Բերքլիում[45]։ Այդ ժամանակ նրա դասընկերներն էին Ռոբերտ Ռիսբերն Ուիլսոնը և Ջորջ Վոլկոֆը[46]։ Պատմաբան Ուրսուլա Շեֆերն այն մարդկանցից էր, որը մտերմացավ Վու Ծիենսիոն հետ[46]։ Վու Ծիենսիոնը դիմեց կրթաթոշակ ստանալու համար իր առաջին կուրսի վերջում, սակայն այն ժամանակ ասիացի ուսանողների նկատմամբ խտրականության պատճառով նա և Յուեն Ծիալիուն ստացան միայն ավելի ցածր վարձատրվող դասախոսի օգնականի պաշտոն։ Յուեն Ծիալիուն ավելի ուշ դիմեց և ստացավ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կրթաթոշակ[47]։

Վու Ծիենսիոն նշանավոր ձեռքբերումներ է ունեցել ակադեմիական և հետազոտական ​​ոլորտում։ Լոուրենսը նրա դասախոսն էր։ Միաժամանակ նա համագործակցում էր նաև Էմիլիո Սեգրեի հետ[47]։ Նրա դիսերտացիան բաժանված է երկու անկախ մասի․ առաջին մասը վերաբերում է հարկադրական ճառագայթմանը։ Այս ճառագայթումը էլեկտրամագնիսական ճառագայթում է, որն առաջանում է, երբ լիցքավորված մասնիկը դանդաղում է մեկ այլ լիցքավորված մասնիկի կողմից ցրվելուց հետո։ Որպես կանոն, այս երկու տեսակի մասնիկները էլեկտրոններ և միջուկներ են։ Վու Ծիենսիոնը ուսումնասիրել է ֆոսֆորի 32 ատոմների վիճակը, որոնք ենթարկվում են բետա քայքայման։ Այս ռադիոակտիվ իզոտոպը հեշտությամբ կարող է արտադրվել Լոուրենսի հայտնագործած ցիկլոտրոնում[48]։ Վու Ծիենսիոնը առաջին հետազոտական ​​աշխատանքն է բետա–տրոհման վերաբերյալ։ Հետագայում նա դարձավ այս երևույթի գիտակ [49]։ Աշխատանքի երկրորդ մասը վերաբերում է քսենոնի ռադիոակտիվ իզոտոպների արտադրությանը։ Այս մասում նա նկարագրում է, թե ինչպես կարելի է օգտագործել ուրանի միջուկային տրոհումը ցիկլոտրոնի օգնությամբ՝ այս ռադիոակտիվ իզոտոպը արտադրելու համար[49][50]։ Վու Ծիենսիոնը փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել 1940 թվականի հունիսին։ Չնայած Լոուրենսի և Սեգրեի առաջարկություններին, նա չկարողացավ պաշտոն ապահովել համալսարանում, ուստի նա շարունակեց որպես հետդոկտոր ռադիոակտիվության լաբորատորիայում[49]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի մայիսի 30-ին Վու Ծիենսիոն և Յուեն Ծիալիուն ամուսնացան Ռոբերտ Միլիկանի տանը, որը Կալտեխի այն ժամանակվա նախագահ էր[51]։ Խաղաղօվկիանոսյան պատերազմի բռնկման պատճառով ծնողներից ոչ մեկ չի կարողացել մասնակցել հարսանիքին[52]։ Այնուհետեւ զույգը տեղափոխվել է ԱՄՆ-ի արևելյան ափ։ Վու Ծիենսիոն դարձավ Սմիթ քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ։ Այս քոլեջը մասնավոր հեղինակավոր քոլեջ էր՝ նախատեսված կանանց համար, այն գտնվում էր Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքում։ Վու Ծիենսիոնը բախվեց որոշ դժվարությունների։ Նրան հանձնարարել էին միայն դասախոսական պարտականություններ և հետազոտությունների հնարավորություն չէին տվել։ Նա Լոուրենսին հայտնեց իրավիճակի մասին։ Այնուհետև Լոուրենսը հանձնարարական նամակներ ուղարկեց մի շարք համալսարաններ նրա համար։ Վու Ծիենսիոնին պահելու համար Սմիթ քոլեջը բարձրացնում է նրա աշխատավարձը և տալիս դոցենտի կոչում[53]։ Բայց նա որոշեց ընդունել Փրինսթոնի համալսարանի հրավերը՝ այնտեղ դասավանդելու ծովային սպաներին[49]։

Վու Ծիենսիոնը սովորում է Կոլումբիայի համալսարանում 1963 թվականին

1944 թվականի մարտին Վու Ծիենսիոնը միացավ Կոլումբիայի համալսարանի Մանհեթեն նախագծի շրջանակներում ալտերնատիվ համաձուլվածքային նյութերի լաբորատորիային։ Շաբաթվա ընթացքում նա ապրում էր հանրակացարանում, իսկ հանգստյան օրերին վերադառնում էր Փրինսթոն[54]։ Լաբորատորիայի պարտականությունն էր աջակցել Մանհեթենի նախագծում ուրանի հարստացմանը դիֆուզիաի մեթոդով։ Վու Ծիենսիոնը և Լեո Ռեյնուոթերը աշխատում են խմբում, որը ղեկավարում է ռադիոակտիվությունը վերահսկելու գործիքների ստեղծումը[55][49]։

1944 թվականի սեպտեմբերին Մանհեթենի շրջանի ինժեներ գնդապետ Քենեթ Նիկոլսը կապ հաստատեց Վու Ծիենսիոնը հետ։ Հենֆորդի շրջանի B ռեակտորը, որն այդ ժամանակ նոր էր սկսել գործել, անսպասելի խափանվեց. ռեակտորը պարբերաբար անջատվում էր, այնուհետև վերագործարկվում։ Ֆիզիկոս Ջոն Ուիլերը ենթադրում էր, որ պատճառը քսենոն-135-ը՝ միջուկային տրոհման արգասիքներից մեկը, որի անհետացման ժամանակը 9,4 ժամ է։ Այդ ժամանակ Սեգրեն հիշեց, որ Վու Ծիենսիոնը Բերքլիում հետազոտություն է կատարել քսենոնի ռադիոակտիվ իզոտոպների վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը դեռ հրապարակված չէին։ Թերթի նախագիծը ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ պատճառը քսենոն-135-ն է՝ նեյտրոնների կլանման չափազանց մեծ ժամանակի պատճառով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վու Ծիենսիոնը աշխատել է որպես Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող։ Այս ժամանակ նա վերականգնեց կապը Չինաստանում գտնվող իր ընտանիքի հետ[56], բայց իր երկիր այցելելու նրա ծրագիրը չիրականացավ Գոմինդանի և Կոմունիստական ​​կուսակցության միջև քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով[57]։ 1947 թվականին Վու Ծիենսիոնը ունեցավ իր որդուն՝ Յուեն Վեյճենին[58]։ Հետագայում նա գնաց իր ծնողների հետքերով և դարձավ ֆիզիկոս[59]։ 1949 թվականին Յուեն Ծիալիուն միացավ Բրուքհեյվենի ազգային լաբորատորիային Լոնգ Այլենդում, Նյու Յորքում, և նրա ընտանիքը հետագայում տեղափոխվեց այնտեղ[60]։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո Վու Ծիենսիոն հայրը համոզեց դստերը չվերադառնալ երկիր, քանի որ նրա անձնագիրն տրվել էր Չինաստանի Հանրապետության կողմից, և նա որոշ դժվարությունների կհանդիպեր այնտեղ մեկնելիս։ Դա ստիպեց նրան վերջապես ստանալ ԱՄՆ քաղաքացիություն 1954 թվականին[60][59]։ Վու Ծիենսիոնը իր ակադեմիական կարիերայի մնացած մասը անցկացրել է Կոլումբիայում։ 1952 թվականին ստացել է դոցենտի կոչում[61], 1958 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1973 թվականին նա սկսեց կոչվել ֆիզիկայի պրոֆեսոր Միխայիլ Պուպինի անունով [62]։ Նրա ուսանողները սիրում են նրան անվանել «Վիշապի տիկին»։ Այս մականունը գալիս է կոմիքսների հերոսի անունից[63]։

Բետա–տրոհման և հավասարության պահպանման օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնի փորձի սխեմատիկ դիագրամը

Պատերազմից հետո Վու Ծիենսիոնը շարունակեց ներդրումներ կատարել բետա–տրոհման տեսության ուսումնասիրության մեջ։ Էնրիկո Ֆերմին այդ տեսությունը հրապարակել էր 1934 թվականին, սակայն Լուիս Ալվարեսի կատարած փորձի արդյունքները տարբերվում էին այդ տեսությունից։ Վու Ծիենսիոնը փորձեց կրկնել փորձը՝ արդյունքները ստուգելու համար[64]։ Նա կարծում է, որ խնդիրը կարող է լինել այն, որ պղնձի սուլֆատի թաղանթը, որն օգտագործվում է որպես պղնձի-64 բետա ճառագայթների աղբյուր, չափազանց հաստ է և անհավասար, ինչի հետևանքով արտանետվող էլեկտրոնները կորցնում են իրենց էներգիայի մի մասը։ Իր ենթադրությունները ստուգելու համար նա իր փորձի ժամանակ օգտագործեց հին ոճի սոլենոիդային սպեկտրոմետր, և ավելացրեց լվացող միջոց պղնձի սուլֆատի թաղանթին՝ այն ավելի բարակ և հարթ դարձնելու համար։ Այս բարելավումները կատարելուց հետո նրա ստացած փորձարարական արդյունքները համահունչ էին Ֆերմիի տեսական արդյունքներին, ինչը նշանակում է, որ Ալվարեսի փորձարարական արդյունքների և Ֆերմիի տեսական արդյունքների միջև տարբերությունը միայն փորձարարական սխալն էր։

Վու-Ցզյանշոնգը Կոլումբիայում հանդիպեց տեսական ֆիզիկոս Լի Ճենտաոյին, որը նույնպես Չինաստանից էր։ 1950-ականների կեսերին Լի Ճենտաոն և Յան Ճեննինը կասկածի տակ դրեցին տարրական մասնիկների ֆիզիկայում հիպոթետիկ օրենքի և հավասարության պահպանման օրենքի համընդհանուր լինելը։ Այս խնդիրը հատկապես ակնհայտ էր Θ-τ խնդրի մեջ։ Սկզբնական հայեցակարգում այս երկու մեզոնների հատկությունները շատ նման էին, միայն թե քայքայվելուց հետո վերջնական վիճակի հավասարությունը տարբեր էր։

Θ+ π+

+ π0

τ+ π+

+ π+ + π−

吴氏实验的实验结果示意图
吴氏实验的实验结果示意图

Հավասարությունը իսկապես պահպանվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության և ուժի փոխազդեցության մեջ։ Հետևաբար, նախորդ գիտնականները համոզված էին, որ հավասարությունը նույնպես կպահպանվի թույլ փոխազդեցությունների դեպքում։ Բայց սա փորձնականորեն չեր հաստատվել։ Լիի և Յենի տեսական ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ թույլ փոխազդեցությունները նույնպես պահպանվում են։

Նրանք առաջարկեցին փորձարարական սխեմա՝ լաբորատորիայում հավասարության պահպանումը ստուգելու համար։ Լի Ճենտաոն անմիջապես խնդրեց Վու Ծիենսիոնին փորձեր անցկացնել այս կետը ստուգելու համար[65][66]։

Վու Ծիենսիոնը փորձի համար ընտրել է ռադիոակտիվ կոբալտ-60 նմուշ և սառեցրել էր ցածր ջերմաստիճանում։ Կոբալտ-60-ը իզոտոպ է, որը ենթարկվում է բետա–տրոհման։ Բետա–տրոհումը այն թեման էր, որը լավ էր ուսումնասիրել Վու Ծիենսիոնը։ Չափազանց ցածր ջերմաստիճանի միջավայրը կարող է զգալիորեն նվազեցնել կոբալտի ատոմների ջերմային շարժումը։ Բացի այդ, նա նմուշը դրեց միատեսակ մշտական ​​մագնիսական դաշտում, որպեսզի միջուկների պտույտի ուղղությունները համապատասխանեն։ Ցածր ջերմաստիճանի միջավայր ձեռք բերելու համար Վու Ծիենսիոնը փորձարարական սարքավորումներ է տարել Ստանդարտների ազգային բյուրոյի կենտրոնակայան, որը մասնագիտացած է գազի հեղուկացման վերաբերյալ փորձեր անցկացնելու մեջ[67]։

Տեսական հաշվարկների միջոցով Լին և Յենը կանխատեսել են, որ կոբալտ-60-ից արտանետվող բետա մասնիկների հետագիծն ասիմետրիկ է, ինչը նշանակում է, որ հավասարությունը պահպանված չէ։ Վու Ծիենսիոնը կողմից իրականացված փորձերը հաստատեցին դա. հավասարությունը իսկապես չի պահպանվում թույլ փոխազդեցությունների դեպքում։ Եվ հետագայում ապացուցվեց, որ դա նույն մասնիկն է՝ K մեզոնը[68][69][70]։ Այս արդյունքը արագորեն հետագայում ստուգվեց տարբեր փորձերի միջոցով[71][72]։

Հավասարակշռության չպահպանվելը կարևոր հայտնագործություն է այդ ոլորտում և շատ կարևոր է ստանդարտ մոդելի ստեղծման համար[73]։ Ի ճանաչում իրենց տեսական ներդրման՝ Լին և Յենը 1957 թվականին արժանացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[74]։ 1958, 1959, 1960, 1964 և 1965 թվականներին Վու Ծիենսիոնը մի քանի անգամ առաջադրվել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Ծերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Ծիենսիոնը և նրա գործընկերները փորձեր են անցկացնում՝ ստուգելու վեկտորի հոսքի պահպանումը: Փորձի ժամանակ Վան դե Գրաֆ արագացուցիչով արագացված պրոտոնային ճառագայթը անցնում է խողովակի մեջ և բախվում սպեկտրոմետրի խցիկի մուտքի մոտ գտնվող բորի թիրախին։。

Վու Ծիենսիոնը ուսումնասիրել և հաստատել է 1963 թվականին Ռիչարդ Ֆեյնմանի և Մյուրեյ Գել-Մանի կողմից առաջարկված վեկտորային հոսքի պահպանման մասին եզրակացությունը։ Սա ևս մեկ կարևոր քայլ էր ստանդարտ մոդելի հաստատման ճանապարհին։ Այս արդյունքից կարելի էր ստանալ բետա–տրոհման տեսական մոդելի ընդհանուր ձև[75]։ Վու Ծիենսիոնի կողմից հաստատված թույլ փոխազդեցության մեջ հավասարակշռության չպահպանվելը ստիպում է ֆիզիկոսներին կասկածի տակ դնել մեկ այլ վարկած՝ լիցքի կովարիանսի համաչափությունը։ Այս արդյունքը ճիշտ է էլեկտրամագնիսական փոխազդեցության, գրավիտացիոն փոխազդեցության և ուժեղ փոխազդեցության դեպքում, ուստի ֆիզիկոսները նախկինում կարծում էին, որ այն պետք է պահպանվի նաև թույլ փոխազդեցության դեպքում։ Վու Ծիենսիոնը մի շարք կրկնակի բետա–տրոհման փորձեր է անցկացրել Էրի լճի հատակին գտնվող աղի հանքում և հաստատել, որ լիցքի կովարիանսի համաչափությունը թույլ փոխազդեցությունների դեպքում չի պահպանվում[69]։

Մեկ այլ կարևոր փորձ, որը կատարեց Վու Ծիենսիոնը, ստուգելն էր հակառակ ուղղություններով տարածվող երկու ֆոտոնների քվանտային բևեռացման հարաբերակցությունը։ Սա խճճված ֆոտոնային զույգերի հետ կապված քվանտային արդյունքների առաջին փորձարարական ստուգումն էր, և այն ուներ որոշակի կիրառական արժեք EPR պարադոքսը բացատրելու համար[76][77][78][79]։ Հետագայում Վու Ծիենսիոնը նաև ուսումնասիրեց մանգաղբջջային անեմիա առաջացնող մոլեկուլային մուտացիաները և Մյոսբաուերի էֆեկտը[80]։ 1966 թվականին նրա համահեղինակած «Բետա–տրոհում» դասագիրքը հետագայում դարձավ դասական տեղեկատու այդ աշխատություն ոլորտում[81]։

1950-ականների վերջից մինչև 1960-ականների սկիզբ, մեկը մյուսի հետևից մահացան իր եղբայրը և ծնողները։ Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարության՝ կոմունիստական ​​երկրներ մեկնելու խիստ սահմանափակումների պատճառով, նա չկարողացավ վերադառնալ Չինաստան՝ մասնակցելու իր հարազատների հուղարկավորությանը[80]։ 1965 թվականին Հոնկոնգ այցելելիս նա նորից հանդիպել էր հորեղբոր և եղբոր հետ։ Այն բանից հետո, երբ 1972 թվականին Նիքսոնը այցելեց Չինաստան, Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները բարելավվեցին, և Վու Ծիենսիոնը 1973 թվականին կարողացավ վերադառնալ Չինաստան։ Այդ ժամանակ արդեն նրա հորեղբայրն ու եղբայրը մահացել էին Մշակութային հեղափոխության ժամանակ հալածանքների պատճառով, ավերվել էին նաև նրա ծնողների գերեզմանները։ Նրան ընդունել է Ճոու Էնլայը։ Ճոու Էնլայը անձամբ ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար։ Այս այցից հետո Վու Ծիենսիոնը բազմիցս այցելել է Չինաստան:[82]

Լիոհե քաղաքի Մինգդե հիմնական դպրոց

Իր կյանքի վերջին տարիներին Վու Ծիենսիոնը հաճախ անկեղծանում էր։ Նա դատապարտել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հուան Կեսունի հարազատների կալանավորումը և Լեյ Ճենի արարքները[83]։ 1964 թվականին նա ելույթ ունեցավ սեռական խտրականության դեմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի սիմպոզիումի ժամանակ[84]։ Նա հարցրեց հանդիսատեսին. «Ինձ հետաքրքրում է այն, թե փոքր ատոմներն ու միջուկները, մաթեմատիկական խորհրդանիշները կամ ԴՆԹ-ի մոլեկուլները նույնպե՞ս կողմնակալություն ունեն տղամարդկանց կամ կանանց նկատմամբ»[85]։ Երբ տղամարդիկ նրան անվանում են տիկին պրոֆեսոր Յուեն, նա անմիջապես ասում էր նրանց, որ ինքը պրոֆեսոր Վուն է[86]։ 1975 թվականին Կոլումբիայի համալսարանի ֆիզիկայի բաժնի նորընտիր նախագահ Ռոբերտ Թուրբերը իր աշխատավարձը համապատասխանեցրեց իր տղամարդ գործընկերների աշխատավարձին, որոնք ունենին նույն որակավորումը[87]։ Վու Ծիենսիոնը դատապարտել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը Թիենանմենի իրադարձությունների ժամանակ[88]։

Վու Ծիենսիոնը թոշակի անցավ 1981 թվականին[84] պատվավոր պրոֆեսորի պաշտոնում[89]։ Նա մահացավ կաթվածից 1997 թվականի փետրվարի 16-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 13:00-ին, 84 տարեկան հասակում[81][90]։ Յուեն Ծիալիուի կողմից 1997 թվականի ապրիլի 6-ին նրա մոխիրը ուղարկվեց է Թայցան, այն ժամանակավորապես պահվեց Մինգդեում[91][92], որտեղ մանուկ հասակում սովորել էր Վու Ծիենսիոնը։ Նա թաղվել է Մինգդե դպրոցի բակում, 1998 մայիսի 31-ին[88][93]։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկոս Վինսենթ «Վիննի» Յուենը Վու Ծիենսիոնի միակ որդին է[94]։ Լրագրող Ջեյդ Յուենը Վու Ծիենսիոնի միակ թոռնուհին է[95]։

Հիմնական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան համալսարանում Վու Ծիենսիոնին նվիրված հուշասրահ

Վու Ծիենսիոնը իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի։ Նա ընտրվել է որպես ԱՄՆ–ի ֆիզիկայի ասոցիացիայի անդամ 1948 թվականին[96] և դարձել է ԱՄՆ–ի ֆիզիկայի ասոցիացիայի առաջին կին նախագահը 1975 թվականին[97]։ Նույն թվականին նա արժանացել է մրցանակի:[97] 1958 թվականին ճանաչվել է Չինաստանի Հանրապետության Սինիկայի ակադեմիայի երկրորդ ակադեմիկոս[98], նույն թվականին դարձել է առաջին կինը, ով ստացել է Փրինսթոնի համալսարանի դոկտորի պատվավոր կոչում[96], ինչպես նաև ընտրվել է Ազգային ակադեմիայի ակադեմիկոս[99]։ 1959 թվականին նա ստացել է Համալսարանական կանանց ամերիկյան ասոցիացիայի մրցանակը[99], իսկ 1962 թվականին՝ «Ասոցիացիայի տարվա կին» մրցանակը։[99]։ 1975 թվականին նա ստացել է Գիտության ազգային մեդալ[96], իսկ 1978 թվականին դարձել է ֆիզիկայի ոլորտում Վոլֆի մրցանակի առաջին դափնեկիրը[96]։ 1974 թվականին Ամերիկյան արդյունաբերական հետազոտությունների ամսագրի կողմից ընտրվել է որպես տարվա գիտնական[96]։ 1990 թվականին նրա անունով աստերոիդ է կոչվել[99]։ Նա առաջին գիտնականն է, ով կենդանության օրոք արժանացել է այս պատվին։ Վու Ծիենսիոնը առաջին օտարերկրյա ֆիզիկոսներից մեկն էր, որ ընտրվել էր որպես Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1994թ[100]։ Նա նաև ստացել է Վեյդրելի մեդալը Ֆրանկլինի ինստիտուտից, ԱՄՆ-ում, 1962 թվականին[96], 1965 թվականին ստացել է Թայվանի մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը, 1991 թվականին՝ Պուպինի մրցանակը[99]։ 1986 թվականին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում Ազատության արձանի կառուցման 100-ամյակի կապակցությամբ ստացել է Էլիս Այլենդ մեդալ[96]։

1995 թվականին Նոբելյան մրցանակի չորս դափնեկիրներ Յեն Ճեննինը, Լի Ճենտաոն, Տին Ճաոճոնը և Լի Յուենճեն նախաձեռնեցին Թայվանում Վու Ծիենսիոն անվան ակադեմիական հիմնադրամի ստեղծումը[101]։ Հիմնադրամը 1998 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում է Վու Ծիենսիոնի անվան գիտական ​​ճամբարը[102]։ 1999 թվականին Հարավարևելյան համալսարանը դիմել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդին համալսարանում Վու Ծիենսիոնի հիշատակի սրահ կառուցելու համար։ Հուշասրահի կառուցումն ավարտվել է 2002 թվականին, և նախագիծն անձամբ ընտրել է պարոն Յուեն Ծիալիուն։ Հուշասրահում պահվում են մեդալներ, պատվոգրեր, ձեռագրեր և այլ մասունքներ, որոնք նվիրաբերել է Վու Ծիենսիոնը իր կենդանության օրոք, նվիրաբերել է Յուեն Ծիալիուն և այլք[103]։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆիզիկայի ասոցիացիան 2003 թվականից սկսել է կրթաթոշակ շնորհել իգական սեռի ուսանողներին[104]։

2020 թվականի մարտին, Նյու Յորքի Պատմության ասոցիացիայի առաջարկությամբ, Վու Ծիենսիոնի դիմանկարը երեք այլ կանանց դիմանկարների հետ միասին կախեցին Նյու Յորքի քաղաքապետարանի դիմանկարային սրահում, որտեղ դրանք դրվեցին ութ կանանց դիմանկարների հետ, որոնց ներդրումները Նյու Յորքում ճանաչվել են հանրության կողմից[105]։ Նյու Յորքի քաղաքապետարանի սրահներում հիմնականում արական դիմանկարներ են, և դրանցից շատերն ավելի քան 200 տարեկան են[106]։

2020 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը հայտարարեց, որ 2021 թվականի Ամանորի կապակցությամբ Վու Ծիենսիոնի հիշատակին կթողարկի մշտական ​​նամականիշ[98][107]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.atomicheritage.org/profile/chien-shiung-wu
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #172467403 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Dicke W. Chien-Shiung Wu, 84, Dies; Top Experimental Physicist / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1997. — ISSN 0362-4331
  8. 8,0 8,1 8,2 https://www.washingtonpost.com/lifestyle/2021/12/13/chien-shiung-wu-biography-physics-grandmother/
  9. https://wams.nyhistory.org/confidence-and-crises/world-war-ii/chien-shiung-wu/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/48916.html
  12. 12,0 12,1 12,2 https://www.lanl.gov/museum/news/newsletter/2021/3/madame-wu.php
  13. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  14. https://www.womenofthehall.org/inductee/chienshiung-wu/
  15. https://www.science.org/content/article/postage-stamp-honor-female-physicist-who-many-say-should-have-won-nobel-prize
  16. https://www.aps.org/programs/honors/prizes/bonner.cfm
  17. http://www.nasonline.org/programs/awards/comstock-prize-in-physics.html
  18. https://www.witi.com/halloffame/
  19. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  20. Diaz S. Wu, Chien-Shiung (1912-1997), nuclear physicist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1302686
  21. https://www.cnn.com/2021/02/11/us/chien-shiung-wu-stamp-scn/index.html
  22. Chiang, 2012
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 «The National Medal of Science 50th Anniversary | National Science Foundation». www.nsf.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Chien-Shiung Wu». Atomic Heritage Foundation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  25. 25,0 25,1 25,2 «Celebrating Women in STEM: Dr. Chien-Shiung Wu | UC Berkeley Physics». physics.berkeley.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Chien-Shiung Wu, Physicist Who Helped Change the World». diversity.lbl.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  27. 吴健雄学术基金会a
  28. Hammond, 2007, էջ 1
  29. Garwin, Lee
  30. 30,0 30,1 Chiang, 2014, էջեր 3–5
  31. 吴健雄学术基金会b
  32. 32,0 32,1 32,2 32,3 McGrayne, 1998, էջ 254–260
  33. Wang, 1970–80, էջ 364
  34. Chiang, 2014, էջ 11
  35. Chiang, 2014, էջեր 15–19
  36. 中国网
  37. 37,0 37,1 Weinstock, 2013
  38. «"世界物理女王"吴健雄(时代风采)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018-05-ին.
  39. Chiang, 2014, էջեր 30–31
  40. Benczer-Koller, 2009
  41. 杨慧, 1997
  42. Chiang, 2014, էջեր 31–34
  43. Chiang, 2014, էջ 172
  44. Chiang, 2014, էջ 39
  45. Hammond, 2007, էջ 20
  46. 46,0 46,1 Chiang, 2014, էջ 43
  47. 47,0 47,1 Chiang, 2014, էջեր 44–45
  48. Heilbron, Seidel, էջեր 399–414
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 Wang, 1970–80, էջ 365
  50. Wu, Segrè
  51. Cooperman, 2004, էջ 39
  52. Chiang, 2014, էջ 66
  53. Chiang, 2014, էջեր 71–74
  54. Chiang, 2014, էջ 77
  55. Chiang, 2014, էջեր 95–96
  56. Hammond, 2007, էջ 40
  57. Chiang, 2014, էջ 246
  58. Hammond, 2007, էջ 55
  59. 59,0 59,1 Wang, 1970–80, էջ 366
  60. 60,0 60,1 Chiang, 2014, էջեր 80–81
  61. Chiang, 2014, էջ 108
  62. Hammond, 2007, էջեր 187–188
  63. Chiang, 2014, էջ 114
  64. Chiang, 2014, էջ 107
  65. Chiang, 2014, էջեր 123–125
  66. Lee, Yang
  67. Chiang, 2014, էջեր 126–128
  68. Hammond, 2007, էջեր 76–82
  69. 69,0 69,1 Chiang, 2014, էջեր 136–139
  70. Wu, Ambler
  71. Garwin, Lederman
  72. Ambler, Hayward
  73. Chiang, 2014, էջ 142
  74. The Nobel Foundation
  75. Chiang, 2014, էջեր 160–163
  76. Wu, Shaknov
  77. Pryce, Ward
  78. Dalitz, Duarte
  79. Duarte, 2012
  80. 80,0 80,1 Chiang, 2014, էջ 166
  81. 81,0 81,1 Nelson, 1997
  82. Chiang, 2014, էջեր 204–206
  83. Chiang, 2014, էջեր 198–199
  84. 84,0 84,1 Wang, 1970–80, էջ 367
  85. Chiang, 2014, էջ 171
  86. Chiang, 2014, էջ 183
  87. Chiang, 2014, էջ 111
  88. 88,0 88,1 Wang, 1970–80, էջ 368
  89. Chiang, 2014, էջ 251
  90. 陆坤龙, 1997
  91. 王大经, 1997
  92. CCTV东方之子
  93. 焦桐, 2012
  94. Micaela Hester. «LANL scientist remembers mother, 'Madame Wu'». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  95. Jada Yuan. «Discovering Dr. Wu». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  96. 96,0 96,1 96,2 96,3 96,4 96,5 96,6 Chiang, 2014, էջեր 228–231
  97. 97,0 97,1 Chiang, 2014, էջեր 183–184
  98. 98,0 98,1 物理研究第一夫人的精彩故事 Արխիվացված 2023-05-13 Wayback Machine,BBC NEWS 中文,2020年12月28日
  99. 99,0 99,1 99,2 99,3 99,4 Hammond, 2007, էջեր 100–102
  100. Wang, 2007
  101. 吴健雄学术基金会d
  102. 吴健雄学术基金会e
  103. 吴健雄纪念馆
  104. 中华民国物理学会
  105. Կաղապար:Cite
  106. Կաղապար:Cite
  107. «Hello, 2021: U.S. Postal Service Announces Upcoming Stamps». USPS NEWS. 2020 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության ցանկ
Ամսագրային հոդվածներ
and Error no symbol defined
are two different decay modes of the same particle, which necessarily has a single mass value and a single lifetime.» {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն); line feed character in |quote= at position 114 (օգնություն)
Լրատվական հաղորդումներ
Ինտերնետային ռեսուրսներ

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վու Ծիենսիոն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վու Ծիենսիոն» հոդվածին։