Նանկինի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանկինի համալսարան
չինարեն՝ 南京大学
Տեսակհասարակական համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university?
Հիմնադրված է1915
Ընդհանուր անձնակազմ2135 մարդ
ԱնդամակցությունC9 League?, Համացանցի կոնսորցիում[1][1], Yangtze Delta Universities Alliance?, Double First Class University Plan?, Plan 111? և Association of Pacific Rim Universities?[2]
Երկիր Չինաստան[3]
Կայքnju.edu.cn/main.htm
Նանկինի համալսարան (Չինաստան)##
Նանկինի համալսարան (Չինաստան)
Նանկինի համալսարան, Չինաստան
 Nanjing University Վիքիպահեստում

Նանկինի համալսարան ( չինարեն՝ 南京大學, փինյին՝ Nánjīng dàxué), բարձրագույն ուսումնական հաստատություն Չինաստանում։ Համալսարանը տեղակայված է Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում։ Համալասարանի պատմությունը սկիզբ է առնում Վու դինաստիայի (եռաթագավորություն) ժամանակաշրջանից։ Նանկինի համալսարանը համարվում է Չինաստանի պատմության առաջին ժամանակակից համալսարանը, որը միավորում է ուսուցումն ու հետազոտությունը։ Նանկինից կառավարության դուրսբերումից հետո՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության ձևավորման նախօրեին, համալսարանը անվանափոխ է եղել՝ «Ազգային կենտրոնական համալսարան»-ից դառնալով «Նանկինի ազգային համալսարան», իսկ հաջորդ տարի արդեն այն դարձել է «Նանկինի համալսարան», որը, ի դեպ, պահպանվում է մինչ օրս։[4][5] Նանկինի համալսարանն իր երկարամյա պատմության ընթացքում կուտակել է հարուստ ակադեմիական ավանդույթներ և հոգևոր ժառանգություն՝ պահպպանելով հումանիստական մտքի և ակադեմիական բարգավաճման ինտեգրումը, և ձգտելով համաշխարհային խաղաղության և բարգավաճման։ Այն նշանակալի ներդրում և ազդեցություն է ունեցել կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում[6]։

Նանկինի համալսարանը համապարփակ, հետազոտական ​​ուղղվածություն ունեցող համալսարան է՝ փաստերից գիտելիքներ դուրս բերելու ավանդույթով, և ունի բազմաթիվ ոլորտներ ընդգրկող առարկաների լայն շրջանակ։ Գոյություն ունեցող գրականություն, պատմություն, աշխարհագրություն, Երկիր մոլորակ, մթնոլորտ, աստղագիտություն, շրջակա միջավայր, փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկություն, քաղաքականություն, իրավունք, բիզնես, հասարակագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նորությունների տարածում, օտար լեզուներ, ինժեներական կառավարում, ճարտարապետություն և նախագծում․ էլեկտրոնիկա, ճարտարագիտություն և կիրառական գիտություններ (ներառյալ՝ նյութերի, էներգիայի, կենսաբժշկական, քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկական ճարտարագիտության բաժինները)։ Նախատեսվում է ևս 20 նոր ֆակուլտետներ ավելացնել։ Համալսարանը հիմնականում կազմված է Գուլոու կամպուսից, որը տեղակայված է Նանկինի կենտրոնում, և Սիանլին կամպուսից, որը Նանկինի հյուսիս-արևելքում գտնվող Ցիսիա թաղամասում է։ Սիանլին կամպուսոը նախատեսված է բակալավրիատի ուսանողների համար, և աստիճանաբար դառնում է համալսարանի գլխավոր կամպուսը[7]։ Բացի այդ, գործում է նաև Փուքոու կամպուսը՝ Ծիանպեյ քաղաքում, որը հանդիսանում է որոշակի մասնագիտությունների ասպիրանտուրայի բաժին[8]։ 2022 թ․ Սուճոու կամպուսը, որը տեղակայված է Ցզյանսու նահանգի Սուճոու քաղաքում, ընդունել է բակալավրիատի՝ իր առաջին ուսանողներին[9][10]։

Նանկինի համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար համալսարաններից մեկն է և ներկայումս նշանակալի տեղ է զբաղեցնում «Աշխարհի 100 լավագույն համալսարանները»՝ ըստ «Times Higher Education»-ի ցանկի։ Այն հիմնական մասնագիտական առարկաների վերապատրաստման առաջատար փորձարարական ծրագիր է։ Մի ժամանակ համալսարանը մաս էր կազմում 1 ազգային լաբորատորիայի (նախապատրաստական), 7 պետական առանցքային լաբորատորիաների, 15 նախարարական և մարզային առանցքային լաբորատորիաների և 21 ազգային, նախարարական և մարզային ինժեներական կենտրոնների[11],հումանիտար և հասարակական գիտությունների տարբեր ոլորտներում առկա 27 հիմնական հետազոտական բազաների[12],բացի այդ, համալսարանին կից գործում են նաև ավելի քան 200 գիտահետազոտական ինստիտուտներ[13][14]։ Բժշկական բաժինը իր մեջ ներառում է Գուլոու հիվանդանոցի, Ծինլին (Նանկինի գլխավոր հիվանդանոց) հիվանդանոցի և Նանկինի ստոմատոլոգիական կենտրոնի մասնաճյուղեր։ Համալսարանից բացի կից գործում են Նանկինի համալսարանի և Տինծիացիաոյի հիմնական ավագ դպրոցի քոլեջները։ Կան նաև գիտական և տեխնոլոգիական արդյունաբերական պարկեր և բազմաթիվ արդյունաբերական գիտահետազոտական հաստատություններ:Նանկինի համալսարանն ունի ավելի քան 20 Նոբելյան դափնեկիր դասախոս՝ որպես պատվավոր պրոֆեսոր[15], ի դեպ, Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելը նույնպես ունի Նանկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[16]։ Համաձայն «Nature Index 2017» աղյուսակների՝ համաշխարհային համալսարանների բնական գիտությունների հետազոտության նվաճումների գնահատման հիմնական ցուցանիշների, Նանկինի համալսարանը զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանում (միայն Պեկինի համալսարանից հետո), երրորդը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և տասներկուերորդը աշխարհում՝ գերազանցելով համալսարաններին, ինչպիսիք են Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Կոռնելի համալսարանը, Սինգապուրի պետական համալսարանը, Նանյանի տեխնոլոգիական համալսարանը և Կայսերական տեխնոլոգիական քոլեջը[17]։ Այսպիսով՝ Նանկինի համալսարանը տարիներ շարունակ չի դադարում մնալ Չինաստանի լավագույն համալսարանների ցանկում՝ զիջելով միայն Պեկինի համալսարանին[18][19]։ Բացի այդ, Նանկինի համալսարանում աշխատում է պրոֆեսոր Մո Լիֆենը ՝ երկրի առաջին չինական գիտությունների թեկնածուն[20]։ 2018 թվականին Համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում Նանկինի համալսարանը զբաղեցրել է 114-րդ տեղը աշխարհում[21]։ 2020 թվականին Չինաստանի շրջանավարտների ասոցիացիայի կայքում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ Չինաստանի համալսարանների շրջանակում։ Նույն թվականին ըստ «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշի» (ARWU)՝ Չինաստանի համալսարանների շարքում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 2024 թվականին «Times Higher Education»-ի համաշխարհային համալսարանների վարկանշային շրջանակում Նանկինի համալսարանը զբաղեցրել է 73-րդ տեղը՝ սահմանելով պատմական նոր բարձրակետ[22]։。

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի զարգացման ժամանակագրությունը՝ ըստ Չինաստանի Հանրապետության Ազգային կենտրոնական համալսարանի պաշտոնական պատմության, իր արմատներն ունի դեռևս 258 թվականին հիմնադրված Նանկինիի ակադեմիայում[23][24]։ Ժամանակակից կրթությունը սկսվեց 1902 թվականին «Երեք հոսքերի ինստիտուտից», որն այնուհետ բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց մինչ դառնալը Նանկինի համալսարան։ Համալսարանը Երեք հոսքերի ուսուցիչների ինստիտուտից անվանափոխվեց «Ծինլինի համալսարանի», «Հարավարևելյան համալսարանի», «Սուն Յաթ-սենի չորրորդ համալսարանի», «Ցզյանսուի համալսարանի», «Կենտրոնական համալսարանի», և վերջապես 1949 թվականի օգոստոսին վերանվանվեց «Նանկինի ազգային համալսարան», իսկ հետո 1950 թվականի հոկտեմբերին՝ «Նանկինի համալսարան»[25]։ 1952 թվականին տեղի ունեցավ ֆակուլտետների վերակազմավորում, և Նանկինի համալսարանը պահպանեց Արվեստի և գիտությունների ֆակուլտետը՝ միաձուլելով այն Ծինլինի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետի հետ։ 1978 թվականից սկսվեց համալսարանի վերականգնման և զարգացման փուլային գործընթացը դեպի նոր համակցված համալսարանի։

Չինաստանի Հանրապետությունում «Նանկինի շրջանավարտների ինստիտուտի» հիմնադրումից ի վեր համալսարանը երկու անգամ էական փոփոխություններ է կրել իր կառուցվածքում, առաջին անգամ հետհյուսիսային ժամանակահատվածում համալսարանական շրջանի համակարգի ներդրմամբ և ազգային կառավարության հաստատմամբ, երբ ութ հաստատություններ, այդ թվում՝ Հոհայի ճարտարագիտական ​​համալսարանը, Չժենչունի բժշկական համալսարանը, Չժենչունի իրավունքի համալսարանը, Շանհայի առևտրի համալսարանը և այլն, միավորվեցին, և երկրորդ անգամ՝ ՉԺՀ-ի ստեղծումից հետո, երբ ֆակուլտետները վերակազմավորվեցին Խորհրդային Միության ոճով, հիմնականում միաձուլվելով Ծինլինի համալսարանի արվեստի և գիտության ֆակուլտետին։ Ընթացքում բացվել են մասնագիտացված ֆակուլտետներ գյուղատնտեսության, ճարտարագիտության, առևտրի և կրթության ոլորտներում. «Ազգային Հարավարևելյան համալսարանի» և «Ազգային կենտրոնական համալսարանի» ժամանակաշրջանում այն ​​առարկաների քանակով Չինաստանի ամենաընդգրկուն համալսարաններից մեկն էր։ Հետբարեփոխումների և բացման ժամանակաշրջանում «Նանկինի համալսարանը» վերադարձավ դասախոսական ավանդական կառուցվածքին՝ աստիճանաբար վերածվելով դիվերսիֆիկացված համալսարանի[26]։

Նանկինի համալսարանաի ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից նոր կրթական համակարգի ընդունումից ի վեր Ցին դինաստիայի վերջին` Ռենյինի տարում (1902թթ.), Նանկինի համալսարանը հաջորդաբար ղեկավարվել է հետևյալ նախագահների կողմից.:

  • Սանծիանի դպրոցի ժամանակաշրջան և Լիանծիանի դպրոցի ժամանակաշրջան
  • Մոու Ցյուանսուն, Ֆան Լուճոն, Չեն Սանլի (գլխավոր տեսուչ), Յան Ծինցուեյ, Լիո Շեհան, Լի Գոըանյե, Սյու Նայչան (1902-1906թթ.), Լի Րուեյցին
  • Նանկինի սովորական համալսարանի և Ազգային Հարավարևելյան համալսարանի ժամանակաշրջան.
  • Ցզյան Ցյան (1914-1919թթ.)Կուո Պինվեն (1919-1925թթ.)Ծիան Վեյցիաո (1926-1927թթ.)
  • Ազգային կենտրոնական համալսարանի ժամանակաշրջան
  • Ճան Նայան(1927-1930թթ.) Ճու Ծիահուա(1930-1931թթ.) Լի Սիկուան (1932թթ.) Լուո Ծիալուն(1932-1941թթ.)-{Կու Մենյու}-(1941-1943թթ.)
  • Ծիան Ճոնճեն(1943-1944թթ.) Կու Յուսիո(1944-1945թթ.) Վու Յոուսուն(1945-1947թթ.) Ճոու Հոնծին(1948-1949թթ.)
  • Նանկինի համալսարանի ժամանակաշրջան
  • Լիան Սի(1949-1951թթ.) Փան Շու(1951-1957թթ.) Կուո Յինցիո(1957-1963թթ.) Կուան Յամին(1963-1966թթ.,1978-1982թթ.)
  • Կուո Լինճը(1982-1984թթ.) Ցու Ցինյուե(1984-1997թթ.) Չեն Յի(1996-1997թթ.) Ծիան Շուշեն(1997-2006թթ.) Չեն Ծյուն(2006-2018թթ.)
  • Լյու Ծիեն(2018 - 2023թթ.) Թան Ճըմին(2023-2024թթ.)

Հոգևոր ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի կարգախոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի կարգախոս
անկեղծ ու վեհ ուսման և գործի խրախուսում

Ցին դինաստիայի անկումից ի վեր, Նանկինի համալսարանը որդեգրել է տարբեր դպրոցական կարգախոսներ, ինչպիսիք են՝ «ծամել արմատային մշակաբույսերը, կատարել մեծ գործեր», «անկեղծություն», «կանգ ա՛ռ լավագույնի վրա», «անկեղծություն և վեհություն« » և այլն։ Նանկինի համալսարանի ներկայիս կարգախոսն է ՝ «անկեղծություն և վեհություն՝ ի գործ և ուսում»։

Կարգախոսի ավանդական մեկնաբանություն

  • Անկեղծություն։ Լինել անկեղծ ու ազնիվ. Բարելավեք ինքներդ ձեզ անկեղծությամբ, զարգացրեք ձեր գործն ու կարիերան անկեղծությամբ, պահպանեք ձեր մարզավիճակն ու ֆիզիկական առողջությունը անկեղծությամբ, անկեղծությամբ մոտեցեք հասարակությանն ու նույնկերպ վերաբերվեք մարդկանց:«Մեկ անկեղծ մարդն էլ բավարար է աշխարհը շարժելու համար» Ցզյան Ցյան, «Ազնվությունը, սերը, աշխատասիրությունն ու խնայողությունը աշխարհում տարածվող բարի քամիներն են»՝ (Չեն Սյունցի՝ «Նանդաոյի համառոտ պատմություն»)[27]։ Հատկապես կարևոր է պահպանել առաքինի ու ազնիվ վարքագիծը, երբ արդեն բարձունքի ես հասել[28]։ Անկեղծությունն ու ազնվությունը պետք է լինեն գիտական ջանքերի ու մարդկային պարզ հարաբերությունների ամուր հիմքը[29]։
  • Պարզություն։ «Պարզությունը անկեղծ է, պարզությունը փարթամ է ու խորը։ Պետք է պահպանել «փարթամ պարզության ոգին»՝ հնության ու երկաթի հոտ չունենալու համար, պաշտոնականություն չպետք է լինի»(Լիո Պոմին)[27]։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ ոչ մի գիտության մեջ չկա արքայական ճանապարհ. միայն հարգելով պարզությունը և գործադրելով քրտնաջան աշխատանք, կարելի է ձեռք բերել խորը ու անկեղծ գիտական ​​ոգի» (Լուո Ջիալուն)։ «Պարզության, ճշմարտության և անկեղծության ձգտող ոգին, Նանկինի համալսարանում հաստատված փաստ է։ Նանկինի համալսարանի դասախոսներն ու ուսանողները 20 տարուց ավել է, ինչ դիմակաում են խելագարությանն ու մոլագարությանը՝ ջանասիրաբար ձգտելով ուսուցման պարզության ոգուն. սա աստիճանաբար կարևոր նշանակություն է ստանում նաև չին ժողովրդի համար«՝ (Հու Սիանսու. «Պարզ ուսուցման ոգին»)։ Շատերը հաճախ ասում են որ, Նանկինի համալսարանի ակադեմիական ոճը չափազանց պահպանողական է. սա, իհարկե, թյուրիմացություն է։ Պահպանողական անվանելու փոխարեն այն կարելի համարել պատշաճ խիստ։ Համալսարանում հոգևոր գիտության բաղադրիչը կարևորագույն մաս է կազմում, գիտական ​​հետազոտություններում գիտական ​​ոգին գերակշռում է, նրանք չեն սահմանափակում իրենց և ուսանողների կարծիքը, իրենք պարզապես զգույշ են խոսքերում՝ ձգտելով կոռեկտության, ադեկվատության, իսկ հոգով ամենաազատը, պարզն ուն անկեղծն են։(Ճան Ցիյուն.«Ուսումնառության ոճը Նանկինում»)[27]։
  • Ուժ։ Ուժեղ մարմին, ուժեղ ոգի. պետք է լինել ուժեղ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ «Մեծ ուժ առանց վախի, հոգատարություն ուժեղ ոգու նկատմամբ»՝՝(Կուո Պինվեն)։ «Ուժեղ մարմնի և հագեցած ոգու ձևավորումն ու միաձուլումը զարգացման չափանիշ է»՝ (Թաո Սինճի)։ Համալսարանի խորհրդանիշներն են համարվում և կարգախոսի հիմքում են ընկած Չժունշան լեռների վեհությունը, Սյուենվու կրիայի հանգստությունն ու Յանցզի գետի հոսանքի ուժը, որոնք մատնանշում են համալսարանի բարձր ուսումնական ոճը։ Այս ընտրությունն իրոք իր մեջ ներառում է հսկայական իմաստ.«Կյանքի իմաստն ու արժեքը մարդկային ուժն օգտագործելն է շրջակա միջավայրը հաղթահարելու, տառապանքի, խորը մտածողության պահերին սեփական ճակատագիրը կերտելու և նոր էներգիա ու հույս ձեռք բերելու համար։ Անցյալի ուժեղ մարդիկ չեն հուսահատվել, չեն հետաքրքրվել բարենպաստ կամ անբարենպաստ հանգամանքներով, նրանք գրեթե միշտ ուժ են գտնել իրենց մեջ։ Նրանց էներգիան, համառությունը և հաստատակամությունը յուրաքանչյուր մարտահրավերում նրանց ավելի ուժեղ են դարձնում։ Նրանց պարտությունների մեջ է, որ մենք գտնում ենք մեր հաղթանակները։ Մեծ անվախության այս ոգին ուսուցման ոճն է, որը մենք իդեալականացնում ենք»։ (Ճան Ցիյուն. «Ազգային Կենտրոնական համալսարանի ուսումնական ոճը»)
  • Վեհություն։ Վեհությունը վսեմություն է և ծանր պատասխանատվություն է կրում, ինչպես ամուր սյունը։ «Ըմբոշխնի՛ր բույսերի արմատները և մեծ գործեր արա» (Լի Ռուիկին), «Նանյոնի ոգին ոչ միայն գիտության զարգացում է, այլև ամուր սյուն տիեզերքում հավերժական լինելու համար» (Հու Սիանսու. «Պարզ ուսուցման ոգին»); «Մարդը պետք է կենտրոնացնի իր ջանքերը, ընդլայնի իր մտահորիզոնը և ձգտի իրականացնել մեծ գորշծեր ու ավարտին հասցնի բոլոր ձեռնարկումները», «Ամեն ինչ պետք է արվի մեծության ուղղությամբ, որպեսզի ազգը հաջողի»[29] Նոր ակադեմիան, որին պաշտպանում է համալսարանը թեև խորապես ազդված է արևմտյան մտքից, բայց այն չփոխադրվեց, այլ հարստացավ ու փառաբանվեց։ Կոնֆուցիական վերածննդի այս շարժումը աստիճանաբար հասունացավ քառասուն տարիների ընթացքում, և հույս կա, որ այն կդառնա երկրի իսկական ակադեմիական ավանդույթը և Չինաստանի իսկական Վերածնունդը:«Որքան նեղ լինի ճանապարհը ու բարձր լինի հողը, այնքան պատվավոր անունն ու պատասխանատվությունը ծանր կլինեն», «Եթե չլինեն բարձր իդեալներով և մեծ կամքի ուժ ունեցող մարդիկ, նրանք չեն կարողանա հասնել բարձունքների», «Հիմնարար բարեփոխումների ձգտելիս պետք չէ ձգտել բարեփոխել ուրիշներին. նախ պետք է ձգտել բարեփոխել ինքներս մեզ»։ Չինաստանի մեծանուն մարդկանցից որոշները ասել են. «նախ մտահոգվեք աշխարհի հոգսերով, հետո վայելեք աշխարհի երջանկությունը»։ «Եթե մարդիկ միասին աշխատեն ապագայում իդեալական և կատարյալ աշխարհ ստեղծելու համար, ապա համալսարանի գիտնականների պատասխանատվությունը կլինի անօգուտ»[30]։
  • Ուսման խրախուսում։ Ջանասեր ուսումնառության,գործողությունների, գործնական իրականացման կոչ՝ չմոռանալով ու անընդհատ գործադրելով անկեղծություն, պարզություն և վեհություն":

Համալսարանի հիմնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի առաջին հիմնը գրվել է 1916 թվականին։ Այս հիմնի երաժշտության հեղինակն է Լի Շութոնը, ով ժամանակակից չինական երաժշտության մեծագույն վարպետներից է, իսկ խոսքերը հեղինակել է Պարոն Ծիան Ցիենը, ով Նանկինի առաջին համալսարանի տնօրենն էր[31]։

Հիմնի բառերը ստորև:

Որքա՜ն մեծ է անկեղծության միասնությունը, որը շարժում է աշխարհը,

Ասես եռոտանի, որը կոչված է իմաստություն, բարեհաճություն, քաջություն։

Հազարավոր իմաստուններ, որ ձգտում են Կոնֆուցիուսին,

Տարածվում սերունդների միջև ու ցրվում են այս ու այն կողմ,

Որ կարողանան դառնալ մեկ ամբողջություն։

Ու հետևում են ծովին արևմուտքւմ,

Հասնում Հյուսիսային բևեռ՝ Ոսկե քաղաքում։

Երկինքն է, որ բացահայտում է ուսմունքներ և օրհնություններ,

Ու ճանապարհն այդ սահմաններ չի ճանաչում,

Ու թող որ այն անվերջ լինի, ինչպես ծագող արևը։

Համալսարանի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի զինանշանը վահանաձև է, որը փոխանցվել է Կենտրոնական համալսարանի ժամանակաշրջանից։ Զինանշանի ստորին հատվածում ձախից աջ երկարությամբ լատինատառ գրված է «NANJING UNIVERSITY», իսկ կենտրոնում Նանկինի այրու ծառն է, որը խորհրդանշում է համալսարանի աննկուն ոգին։ Մայրու ծառի ուղիղ ներքևում գրված է 1902, որը խորհրդանշում է համալսարանի ստեղծման տարեթիվը:Զինանշանի վերին կենտրոնական հատվածում շրջանաձև նախշ է, որը կազմված է «Նանկինի համալսարանի» գեղարվեստական ​​տառատեսակից, իսկ վերին աջ և ձախ կողմերում Ցզինլին էկզորցիզմն է (Pixu), որը խորհրդանշում է Նանկինը։

Համալսարանի տարելիցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի ներկայիս տարեդարձը նշվում է մայիսի 20-ին։

Նանկինիի համալսարանն իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարեդարձի տարբեր օրեր։ Սկզբնական բացման օրը սեպտեմբերի 10-ն էր։ Ազգային Հարավարևելյան համալսարանի ժամանակաշրջանում տարեդարձը հունիսի 6-ին էր (1921թ. Ազգային Հարավարևելյան համալսարանը ստեղծվեց Նանկինի սկզբնական համալսարանի հիման վրա, իսկ կազմակերպչական ուրվագիծը ընդունվեց հունիսի 6-ին); Ազգային կենտրոնական համալսարանը նշեց իր տարեդարձը հունիսի 9-ին (1927թ. հունիսի 9-ին, երբ Ազգային չորրորդ Սուն Յաթ Սենի համալսարանը հիմնվեց Ազգային Հարավարևելյան համալսարանի հիման վրա, իսկ ավելի ուշ վերանվանվեց Ցզյանսուի համալսարան և Կենտրոնական համալսարան 1928-ին)։

Համալսարանի խորհրդանիշ գույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս համալսարանի գլխավոր գույները մանուշակագույնն ու ոսկեգույնն են, իսկ Ազգային կենտրոնական համալսարանի ժամանակաշրջանում համալսարանն ուներ 3 խորհրդանիշ գույն՝ մանուշակագույն, ոսկեգույն, կապույտ։

Մանուշակագույնը խորհրդանշում էր նրբագեղություն, ազնվականություն, ռոմանտիկություն, ոսկեգույնը պայծառություն, հոգևոր արժեքների կարևորություն և իմաստություն,իսկ կապույտը պարզություն, ճկունություն և առողջ լինելու կարևորություն։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավանդաբար, սոճին Նանկինի համալսարանի խորհրդանիշ ծառն է։ Ավանդական չինական համալսարանները մեծ նշանակություն են տալիս հումանիստական ու որակյալ կրթությանը։ Հին ժամանակներում եղել է սոճու վեց դինաստիա։ Մին դինաստիայի ժամանակ Նանկինի կայսերական ակադեմիան համալսարանում տնկեց սոճու և նոճու ծառեր՝ օգտագործելով համալսարանի դեկորացիաները։ Նանջինգի համալսարանը պատված է այգում տնկված սոճիններով, իսկ հարավային պարտեզում՝ սոճու անտառներով[32][33]։ Չար ոգին (Պիսիո) նույնպես համարվում է Նանկինի համալսարանի խորհրդանիշ։
  • Համալսարանական հավասարակշռության հայեցակարգը և քաղաքականությունը ներառում են.Հավասարակշռություն, համակարգում կամ ինտեգրում ՝ հումանիտար և բնական գիտությունների, գեներալների և մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի, սարքավորումների, ակադեմիական և գործնական նվաճումների, ինչպես նաև ուսուցման և հետազոտության, հիմքի և կիրառման, որակի և հմտությունների, ներքին և միջազգային ժառանգություն, և նորարարություն[34][35][36][37]։

Համալսարանի ներկայիս կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի ուղենիշային շենքը՝ Հյուսիսային շենք

Նանկինի համալսարանը համապարփակ հետազոտական համալսարան է, որը միավորում է ուսուցումն ու հետազոտությունը։

Նանկինի համալսարանը ազգային համալսարան է, որը անմիջականորեն ենթակա է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարությանը։ Այն պետական համալսարան է և ամենավաղ ինը համալսարաններից մեկը, որն իրականացնում է նահանգային և նախարարական համատեղ շինարարություն։ Կրթության նախարարությունը և Ցզյանսու նահանգն աջակցում են Նանկինիի համալսարանին` կառուցելու համաշխարհային ստանդարտի համալսարան, որն ունի տարբերակիչ բնութագրիչներ և կարևոր միջազգային ազդեցություն` առանցքային համատեղ շինարարության ոլորտում։

Նանկինիի համալսարանի հիմնական ֆինանսավորումը գալիս է ազգային կենտրոնական կառավարությունից և Ցզյանսու նահանգի ֆինանսներից; Բացի այդ, զգալի մասն են կազմում նաև հետազոտությունների և սոցիալական ծառայությունների եկամուտները, ուսման վարձերը և սոցիալական նվիրատվությունները։

Պրոֆեսորա-դասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի դրությամբ Նանկինի համալսարանն ունի CAS-ի 29 անդամ, CAE-ի 4 անդամ և Չինաստանի գիտությունների ակադեմիայի 1 արտասահմանյան անդամ, 13 ակադեմիկոսներ ընտրվել են միջազգայնորեն կամ այլ երկրներում (այդ թվում ՝ երրորդ աշխարհի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս, Չինաստանի գիտությունների ակադեմիայի 1 ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 1 ակադեմիկոս, Կանադայի թագավորական գիտությունների ակադեմիայի 1 ակադեմիկոս, արվեստի և գիտությունների Եվրոպական ակադեմիայի 1 ակադեմիկոս, Եվրոպական գիտությունների ակադեմիայի 2 արտասահմանյան ակադեմիկոս, 1 քվանտային մոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայի 1 պատվավոր ակադեմիկոս և Ֆրանսիայի արվեստների ակադեմիայի հաղորդակցության 1 ակադեմիկոս), 100 հատուկ նշանակված պրոֆեսորներ, 25 դասախոսներ և 14 երիտասարդ գիտնականներ ՝ "Changjiang scientific Scholarship Program" - ի շրջանակներում։ Ազգային գիտական և տեխնիկական խոշոր նախագծերի 98 գլխավոր գիտնականներ, ինչպիսիք են "նախագիծ 973", "նախագիծ 863": 22 առաջատար մասնագետներ գիտական և տեխնոլոգիական նորարարություններում, 6 առաջատար մասնագետ փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ոլորտում։ Մանկավարժության 4 մագիստրոս, 21 երիտասարդ մասնագետ ազգային մակարդակի մանկավարժության, 11 մագիստրոս և ազգային մակարդակի 34 թեկնածու ՝ Կրթության նախարարության «Հարյուր տասը միլիոն տաղանդ» նախագծից։

Ուսանողական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանն ընդունում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ։

Նանջինգի համալսարանի ուսանողների գրանցումը հիմնականում ուղղված է ներքին շուկային, տարեկան ընդգրկումը կազմում է մոտ 3000 ուսանող։ Քվոտան բաշխվում է մարզային մակարդակով։ Ընդունելության չափանիշները հիմնականում հիմնված են քոլեջի ընդունելության քննությունների արդյունքների վրա, բացառությամբ հիմնական առարկաների շարունակական կրթության բաժնի և դպրոցից ինքնուրույն ընդունվելու։ Ուսանողները պարտավոր են վճարել ուսման վարձը։ Ներկայումս բակալավրիատի ուսման վարձը կազմում է 6050 յուան մեկ ուսումնական տարվա համար (բացառությամբ հատուկ մասնագիտությունների [կներդրվի 2014 թվականի աշնանը])։ Բացի այդ, հավաքագրվում են նաև միջազգային ուսանողների։ Դպրոցն ունի բնակելի տարածքներ, ինչպիսիք են ուսանողական հանրակացարանները և ճաշասենյակները, ինչպես նաև սպասարկման հաստատություններ, ինչպիսիք են հիվանդանոցները։ Ընդհանուր առմամբ, ուսանողները բնակվում են գիշերօթիկ հաստատություններում ՝ սենյակում 2 - ից 12 հոգի (2 հատուկ հանրակացարաններ են, որոնք սովորաբար պատրաստվում են ուսանողների համար, ովքեր չափազանց բարձրահասակ են սովորական մահճակալներում քնելու համար)։ Ուսանողները պետք է վճարեն բնակեցման համար ևս, որի գումարը կազմում է մոտ 1200 յուան մեկ տարվա ընթացքում.

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2022 թվականի օգոստոսի դրությամբ դպրոցն ունի ընդհանուր առմամբ 40,053 լրիվ դրույքով ուսանող, այդ թվում ՝ 13,350 բակալավրիատի ուսանող, 17,201 մագիստրատուրայի ուսանող, 8,385 ասպիրանտ և 1,117 միջազգային ուսանող[38]։

Բակալավրի և մագիստրատուրայի ընդունելության համար կան տարիքային սահմանափակումներ, մինչդեռ ասպիրանտուրայի համար այդ սահմանափակումը չկա։ 2009 թվականին Քիու Ծինին 73 տարեկան հասակում ստացել է պատմության դոկտորի կոչում ՝ դառնալով Նանկինի համալսարանի պատմության մեջ ամենատարեց մարդը, ով ստացել է ասպիրանտի կոչում։

Նշանակալի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին ստեղծվել է Նանկինի միկրոկառուցվածքների ազգային լաբորատորիան՝ հետազոտական ոլորտներով, ներառյալ գիտությունը և տեխնոլոգիաները միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, նանոնյութերի և քվանտային տեղեկատվության ոլորտներում։ Այս նախագիծը 2004 թվականին ստացել է 50 միլիոն յուանի նվիրատվություն Թան Ճոնյին հիմնադրամից՝ դարձնելով այն առաջին ազգային լաբորատորիան՝ ֆինանսավորման աղբյուրներով, ներառյալ մասնավոր նվիրատվությունները։ Նանկինի համալսարանի «Solid State Microstructures Physics Laboratory»-ը բրիտանական «Nature» ամսագրի կողմից 1997 թվականին ներառվել է «Արևելյան Ասիայի երկու լավագույն լաբորատորիաները» ցանկում, որոնք մոտ են համաշխարհային մակարդակին, բացառությամբ Ճապոնիայի։ Այն առաջին տեղն է զբաղեցրել չինական առաջին կարգի լաբորատորիայի վարկանիշում, որը կազմվել է ամերիկյան «Science» ամսագրի կողմից՝ հիմնվելով Գիտական հետախուզության ամերիկյան ինստիտուտի տրամադրած տեղեկատվության վրա։
  • 2006 թվականին ակադեմիկոս Մին Նայպենի, Ճու Յոնյուանի, Ճու Շինինի, Լու Յալինի, Լու Յանցինի և այլ պրոֆեսորների կողմից ավարտված «Դիէլեկտրիկ գերվանդակավոր նյութերի նախագծում, պատրաստում և կիրառում» աշխատությունը արժանացավ «Բնական գիտությունների ազգային մրցանակի» առաջին հորիզոնականակին ու համարվեց 1999 թվականից ի վեր առաջին անկախ հետազոտական ​​նախագիծը մայրցամաքային համալսարաններում[39]։
  • 2009 թվականին բացվեց Սիանլին կամպուսը։
  • 2020 թվականի հուլիսին Նանկինի համալսարանի Սուճոու կամպուսը պաշտոնապես ընդունվեց։ Արխիվացված է Փետրվար 21, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  • Նանկինի համալսարանի Սուճոու կամպուսը պաշտոնապես սկսեց շինարարությունը 2020 թվականի սեպտեմբերին, ինչը կարևոր իրադարձություն էր։ Արխիվացված է Փետրվար 21, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  • 2022 թվականի աշնանային կիսամյակում Նանկինի համալսարանի Սուճոու համալսարանը պաշտոնապես ընդունել է առաջին կուրսեցիների առաջին խմբաքանակը։ Սակայն առաջին կուրսեցիները նախ ստացել են մեկամյա կրթություն ՝ "գտնելով արմատները" Գուլու կամպուսում, նախքան 2023 թվականի Սուճոու կամպուսում պաշտոնապես հաստատվելը[10][40]։

Համալսարանի կամպուսները, տարածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ու շրջակա միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծինլինի համալսարանի ճարտարապետությունը 1920-ական թթ. Ծինլինի համալսարանի նախկին շենքը ներառված է մշակութային մասունքների պաշտպանության ազգային առանցքային վայրերի վեցերորդ խմբաքանակում:
Սիանլին կամպուսի գրադարանը

Նանկինի համալսարանը գտնվում է Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում և իր պատմության ընթացքում ենթարկվել է բազմաթիվ կայքի փոփոխությունների։ Ներկայումս այն ունի չորս կամպուս ՝ Գուլու, Սիանլին, Փուքոու և Սուճոու։ Գուլու և Սիանլին կարելի է մուտք գործել Նանկինիի մետրոյի 1-ի և 2-րդ երթուղիների միջոցով։ Փուքոու-ի մոտ մետրոյի կայարան չկա, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ  հասարակական տրանսպորտ։ Սուճոու կամպուսը գտնվում է Սուճոու քաղաքում, հիմնական համալսարանից հեռու և պահանջում է միջքաղաքային տրանսպորտ։

Նանկինի համալսարանի Գուլու կամպուսը գտնվում է Նանկինի կենտրոնական տարածքում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Գուլու հրապարակի հարևանությամբ։ Հանքոու ճանապարհը Գուլու համալսարանը բաժանում է Նանյուանի և Պեյյուանի, ընդ որում Նանյուանը ուսանողական հանրակացարանի բնակելի տարածքն է, իսկ Պեյյուանը դասավանդման և հետազոտական տարածքն է՝ ընդգրկելով մոտ 800 ակր. տարածք։ Պեյյուանի արևելյան հատվածը Ծինլինի համալսարանի նախկին տեղանքն է, որը 2006 թվականին թվարկվել է որպես ազգային առանցքային մշակութային մասունքների պաշտպանության ստորաբաժանումների վեցերորդ խմբաքանակ։ Հյուսիսային պարտեզում գտնվող Ծինլինի այգին ավանդական չինական ոճի ճարտարապետական համալիր է։ Համալսարանի շենքը դարձել է Նանջինգի համալսարանի տեսարժան վայրը։

Գուլու կամպուսի  սահմանափակ տարածքի պատճառով 1993 թ. բացվել է Փուքոու կամպուսը։ Փուքոու կամպուսը գտնվում է Յանցզի գետի հյուսիսային ափին ՝ ընդգրկելով 2800 ակր տարածք։ Այն 18 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում  Գուլու կամպուսից։ Տրանսպորտի անհարմարության և այլ պատճառներով միշտ բանավեճ է եղել այն ժամանակ շինարարությունը շարունակելու մասին։ 2009 թվականին Փուքոու կամպուսը դարձավ Ծինլինի քոլեջի կամպուսը։ Սկսած 2022 թվականից,մեծաքանակ  առաջին կուրսեցիների քոլեջ ընդունման արդյունքում  Գուլու կամպուսում հանրակացարանների ռեսուրսների պակաս կար:Փուքոու կամպուսը նաև դարձել է շրջանավարտների հանրակացարան այնպիսի բաժինների համար, ինչպիսին է օրինակ մաթեմատիկական գիտությունների բաժինը։ Ասպիրանտների որոշ գաղափարական և քաղաքական դասընթացներ ևս կազմակերպվել են Փուքոու կամպուսում։

Նանկինի համալսարանի Սիանլին կամպուսը գտնվում է Ցիսիա  շրջանի հյուսիս-արևելքում։ Սիանլինը և Գուլուն  գտնվում են միմյանցից 18 կիլոմետր հեռավորության վրա, իսկ  Նանկինի մետրոն կամպուսին մոտ  կայարան ունի :Նանկինի համալսարանի Սիանլին կամպուսը պաշտոնապես հաստատվել է 2006 թվականին, որը գտնվում է Սիանլին պողոտա 163 հասցեում; Համաձայն նախատեսված ծրագրի, Սիանլին կամպուսը կդառնա համալսարանի հիմնական կամպուսը։ Նանկինի համալսարանի Սիանլին կամպուսը սկզբում նախատեսված էր ընդգրկելու  7000 ակր տարածք, սակայն հետագայում կանգնեցվեց շինարարությունըն անկանխատեսելի հանգամանքների պատճառով։ Ներկայումս այն կազմում է 3000 ակր հողատարածք առաջին փուլում։ Սիանլին համալսարանական քաղաքը, որտեղ գտնվում է Նանկինի համալսարանի Սիանլին կամպուսը, գտնվում է Նանկին քաղաքից հյուսիս-արևելք՝  Յանցզի գետի հարավային ափից ոչ հեռու։ Այն հյուսիսից կանգնած է  Ցիսիա լեռան, արևելքից՝ Պաոհուա և արևմուտքից՝ Ցիծին լեռների վրա։

Նանկինի համալսարանի Սուճոու կամպուսը գտնվում է Սուճոուի բարձր տեխնոլոգիական գոտում՝ Ցզյանսու նահանգում, ընդգրկելով մոտ 2000 ակր տարածք, ընդ որում ՝ շինարարական տիրույթը տարածվում է հյուսիսից մինչև Կունլուն լեռան ճանապարհը, հարավից մինչև Թայհու լճի պողոտան, արևմուտքից մինչև Չանսիան ճանապարհը և արևելքից մինչև Ծիուկու գետը[41]։

Հարմարություններն ու ռեսուրսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանն ունի հարուստ ուսումնական և հետազոտական հարմարություններ, սարքավորումներ, ռեսուրսներ և մշակութային ժառանգություն[Ն 1]։ Օրինակ, Համալսարանի բույսերի նմուշների սենյակը ստեղծվել է ժամանակակից չինացի բուսաբանների առաջին սերնդի աշխատանքի հիման վրա, ներառյալ Հու Սիեննսուն, Ցիեն Չոնշուն, Չեն Հուանյոնը, Ցին Ռենչանը, Ճեն Վանծունը, Ճան Ճաոցիենը և այլոք, ովքեր նախաձեռնել են հետաքննությունը և հավաքագրել են ժամանակակից չինական բուսական ռեսուրսների նմուշներ:Նանկինի համալսարանի աստղադիտարանը համալրված է երկրի միակ արևային աշտարակի աստղադիտակով` Նանկինի համալսարանի արևային աշտարակով։ Չինաստանի առաջին ժամանակակից օդերևութաբանական կայանի պատմական ծագման հիման վրա վերակառուցվել է Նանկինի համալսարանի օդերևութաբանական աստղադիտարանը՝ ժամանակակից բազմաֆունկցիոնալ հատկանիշներով։

Նանկինի համալսարանն ունի գրադարանի երկու շենք՝ Գուլուն և Սիանլինը, ինչպես նաև մասնագիտական գրադարաններ և տարբեր էլեկտրոնային, թվային, տեղեկատվական ռեսուրսներ տարբեր բաժիններում։ Դրանց թվում Նանկինի համալսարանի Սիանլին գրադարանն ունի 5 միլիոն գրքի հավաքածու։ Նանկինի համալսարանի գրադարանն ունի ավելի քան 300000 հնագույն գրքերի թելերով կապված գրքերի հավաքածու, որոնցից ավելի քան 500-ը թվարկված են որպես ազգային հազվագյուտ գրքեր՝ ավելի քան 10000 հատորով։ Հայտնաբերվել են բազմաթիվ թանկարժեք հին մատենագիտական փաստաթղթեր և գրականություն։

Նանկինի համալսարանը հագեցած է տարբեր հարմարություններով և հաստատություններով ներառյալ կենցաղային հարմարությունները, բժշկական ապահոգավրությունը, սպորտային, մշակութային և ժամանցային գործունեությունը։

Գուլու կամպուսում գործում է Նանկինի համալսարանի հնագիտության և արվեստի թանգարանը, Երկրի գիտության թանգարանը, Պատմության թանգարանն ու այլ մշակութային կենտրոններ։ Հարավային այգում գտնվում է Սուն Յաթ Սենի նախկին նստավայրը, երբ նա դարձավ Չինաստանի Հանրապետության ժամանակավոր նախագահը, ինչպես նաև Ռաբեի նախկին նստավայրը, որը հիմնեց Ռաբեի և Միջազգային անվտանգության գոտու հուշահամալիրը։ Հյուսիսային պարտեզում կան Պերլ Ս. Բաքի և Հե Յինկինի (Դուջի Չժա) նախկին նստավայրերը։

Ինստիտուտներ, ակադեմիական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանը ստեղծեց առաջին ազատական արվեստի և բիզնես դպրոցը Չինաստանի պատմության մեջ և հիմնեց Չինաստանի ամենավաղ բաժինները, այդ թվում՝ կենսաբանություն, երկրաբանություն, օդերևութաբանություն, հոգեբանություն, արևմտյան գրականություն, ճարտարապետություն, ավիացիոն ճարտարագիտություն, սպորտ, արվեստ, ինչպես նաև բիզնեսի կառավարում, ֆինանսներ, հաշվապահություն, միջազգային առևտուր և այլ առարկաներ։ Շատ այլ առարկաներ, ինչպիսիք են գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, արվեստը, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և այլն, որոնք ունեն խորը ավանդույթներ։

Ինստիտուտներ

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2011 թվականին դպրոցն ուներ 26 քոլեջ, 75 ակադեմիական բաժին (ֆակուլտետ) և 85 բակալավրիատի մասնագիտություններ[42]։ 2015 թվականի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ համալսարանն ունի 28 անմիջականորեն առնչվող ֆակուլտետ և 86 բակալավրիատի մասնագիտություն։

Ուսանողական կյանքն ու ակումբները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանի պատմության մեջ շատ ակումբներ են եղել, որոնցից մի քանիսը միավորում են դասախոսներին և ուսանողներին, դպրոցականներին կամ ասպիրանտներին և բակալավրիատի ուսանողներին։ Նրանցից շատերը զգալի պատմական ազդեցություն ունեն, ինչպիսիք են Պատմական և աշխարհագրական հետազոտությունների ասոցիացիան, Գրական հետազոտությունների ասոցիացիան, Ցիեն ընկերությունը, Մեյ ընկերությունը, «Սպիտակ ձյուն» ժողովրդական երաժշտության ընկերությունը, Ցիսիա օպերային ընկերությունը, ՈՒսանողական ինքնավար ասոցիացիան և Շրջանավարտների ասոցիացիան և այլն։

Ներկայումս Նանկինի համալսարանն ունի մոտ 100 ուսանողական ակումբ, որոնք կարելի է բաժանել ըստ մշակույթի, արվեստի, գիտության և տեխնիկայի, սպորտի, սոցիալական գործունեության, սոցիալական պրակտիկայի, գործնական հմտությունների և այլ հետաքրքրությունների։ Գոյություն ունեն Հոգեբանական ասոցիացիա, Կյանքի ասոցիացիա, Քամու հետապնդման միություն, ՈՒշուի ասոցիացիա, Շախմատի ակադեմիա, Ժողովրդական արվեստի ասոցիացիա, Ավանդական կոստյումների մշակույթի ասոցիացիա, Գիտաֆանտաստիկայի երկրպագուների ասոցիացիա, Աստղագիտության երկրպագուների ասոցիացիա, Բնապահպանական ասոցիացիա, Բանավեճի ակումբ Խորհրդատվական ասոցիացիա, Հասարակայնության հետ կապերի ասոցիացիա, Ուսանողների կարիերայի զարգացման ասոցիացիա (Կարիերայի կենտրոն), Նկարչական միություն, Նանչու տպագրական ակումբ և այլն։

Համալսարանի կյանքը հարուստ է և գունեղ, բազմաթիվ դասախոսություններով, ուսանողական մրցույթներով, ներկայացումներով և միջոցառումներով, ինչպիսիք են Գարնանային սպորտի օրը, Աշնանային սպորտի օրը, Չինական դրամայի փառատոնը, Արտասահմանյան դրամայի փառատոնը, սիմֆոնիկ և ազգային համերգը, բանավեճային մրցույթները, նկարների և լուսանկարչական ցուցահանդեսները և այլն։

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանը բազմաթիվ տաղանդներ է զարգացրել ակադեմիական, կրթական և բիզնես ոլորտներում։ Նանկինի համալսարանի շրջանավարտները ակտիվ են տարբեր ոլորտներում՝ ծառայելով հասարակությանը, նորարարություններ ստեղծելով, հաջող կարիերա կառուցելով և իրենց գերազանցությամբ։

Սինիցայի ազգային ակադեմիայի կողմից առաջին անգամ ընտրված 53 ակադեմիկոսներից (81-ից 53-ը պատկանում են բնական գիտությունների, ներառյալ մաթեմատիկայի ոլորտին), 28-ն ավարտել կամ դասավանդել է Նանկինի համալսարանում։ Չինական գիտությունների ակադեմիայի չորս գիտական ​​ղեկավարներ (նախագահների և փոխնախագահների թվում բնական գիտնականներ՝ Ճու Քեճեն, Լի Սիկուան, Ու Յոուսուն և Թոն Տիճոու) Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հիմնադրման ժամանակ դասավանդել կամ սովորել են Նանկինի համալսարանում։ Շատ գիտահետազոտական ​​ինստիտուտներ և հաստատություններ, ինչպիսիք են Գիտությունների կենտրոնական ակադեմիան և Չինաստանի գիտությունների ակադեմիան, հիմնադրվել են Նանկինի ամալսարանի դասախոսների կամ շրջանավարտների կողմից։ Նրանց թվում են Վան Ծինը, Ճու Քեճենը, Ճոու Ռենը, Յան Սինֆուն, Ցիեն Չոնշուն, Ճաո Չենկուն, Չեն Ճենը, Վան Ծիածին, Լուո Ճոնլուն, Յան Ծիցին, Վան Ինլայը, Ճու Կուչենը (Կուո Չեն Ճոու, կենսաֆիզիկոս) և այլք։ Գիտության պատմաբան Լի Պեյշանի հոդվածը ժամանակակից չինական գիտության պատմության վերաբերյալ, որը հրապարակվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ամսագրում, թվարկում է 877 գիտնականների, ովքեր մեծ ներդրում են ունեցել չինական գիտության զարգացման գործում նորագույն պատմության մեջ։ Կենտրոնական համալսարանը, որը Նանկինի համալսարանի նախորդն է, առաջին տեղում է 115 շրջանավարտներով։ Մինչեւ 2007 թվականը Չինաստանի Գիտությունների ակադեմիայում ընտրվել են 1107 ակադեմիկոսներ, այդ թվում՝ Նանկինի համալսարանի 210 շրջանավարտներ։ 1977 թվականին քոլեջի ընդունելության քննությունների վերսկսումից ի վեր, Նանկինի համալսարանը ակադեմիկոս ընտրված շրջանավարտների թվով առաջին տեղն է զբաղեցրել հայրենական բուհերի շարքում[43]։

1956 թվականից ի վեր Չինաստանում շնորհված բնական գիտությունների 30 լավագույն մրցանակների թվում է «Բնական գիտության ազգային մրցանակի» առաջին հորիզոնականը։ Նանկինի համալսարանում սովորել են մրցանակի 6 առաջին հաղթողներ՝ Ֆեն Կանը, Լիու Տոնշենը, Վան Տըպաոն, Ցին Ռենչանը, Հոու Սիանկուանը և Մին Նայպեն:Բացի այդ, «արհեստականորեն սինթեզված եղջերավոր ինսուլինի փորձարարական ուսումնասիրությունը» ղեկավարել է Նանկինի համալսարանի շրջանավարտ Վան Ինլայը, իսկ նախագծերի մոտ կեսի հաղթողների ցանկում առաջատար են Նանկինի համալսարանի շրջանավարտները։«Գիտության և տեխնիկայի ազգային բարձրագույն մրցանակի» հաղթողների թվում, բացի Յուան Լոնպինից, ով ավարտել է Նանկինի համալսարանի նախկին միջնակարգ դպրոցը, կան Նանկինի համալսարանի երեք շրջանավարտներ՝ Լյու Տոնշենը, Մին Էնծիեն և Ու Լիանյոնը։ 2006 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ «Չինաստանի Գիտությունների ակադեմիայի» 120 գիտահետազոտական ​​ինստիտուտների և հաստատությունների ղեկավարներից 15-ն ավարտել են Նանկինի համալսարանը, 10-ը՝ Պեկինի համալսարանը, իսկ 7-ը՝ Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը։ 2010 թվականի վիճակագրության համաձայն՝ Նանկինի համալսարանը բակալավրի կոչումով ավարտել է 14 հոգի, Պեկինի համալսարանը 7, իսկ Ֆուտանի համալսարանը 5 հոգի։ Տարբեր բուհերի բակալավրիատի շրջանավարտների մեջ առաջին տեղը զբաղեցնում են «Ազգային երիտասարդական գիտության հիմնադրամի» կրողները՝ 108 ուսանող Նանկինի համալսարանից, 96 ուսանող Պեկինի համալսարանից (այդ թվում՝ 107 ուսանող Պեկինի միասնական բժշկական համալսարանից), Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանից 76 ուսանող, Ցինխուա համալսարանից 61 ուսանող (այդ թվում՝ 62 ուսանող միավորված բուհերից)։ 1992 թվականից ի վեր Չինաստանի երիտասարդ գիտնականների մրցանակի 78 հաղթողների թվում կան 5 շրջանավարտներ Նանկինի համալսարանից և 4-ական շրջանավարտ Պեկինի և Ցինխուայի համալսարաններից՝ զբաղեցնելով առաջին երեք տեղերը։

Նանկինի համալսարանի նշանավոր շրջանավարտների թվում են գյուղատնտես Ծին Շանպաոն՝ Չինաստանում ժամանակակից ցորենի աճեցման գիտության հիմնադիրներից մեկը, իվանագետ և միջազգային իրավաբան Լի Շենծյաոն՝ ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի տեքստի գլխավոր մշակող, մարզիկ Ու Յունրուին՝ Չինաստանում ժամանակակից սպորտային կրթության ռահվիրա և սպորտային բիոմեխանիկայի հիմնադիր, ՈՒ Յուսունը, ով փորձարկել է ռենտգենյան ճառագայթների ցրման էֆեկտը (Compton effect), Չինաստանում ժամանակակից ֆիզիկայի հետազոտության առաջամարտիկ Ճաո Ճոնգաոն՝ գիտնականը, ով առաջինն է դիտել պոզիտրոնների և էլեկտրոնների ոչնչացման ֆենոմենը և փորձերի միջոցով հայտնաբերել հակամարմիններ, հայտնի է որպես «չինական ատոմային էներգիայի հայր»; Ճան Ցիյուն՝ պատմական աշխարհագրագետ և մանկավարժ, չինական մշակութային վերածննդի շարժման կարևոր առաջնորդն և Կոնֆուցիական վերածննդի շարժման հենասյունը, Չեն Ցիթյանը, ժամանակակից նեոլեգալիզմի հիմնադիրը և ազգայնական մտքի գագաթնակետը, Հե Ճըհաոն՝ հակաճապոնական պատերազմի օրհներգի տեքստի հեղինակը,ով եղել է Ռազմական պատրաստության ազգային կոմիտեի նախագահը հակաճապոնական պատերազմի ժամանակ, Հոն Պան, «ժամանակակից չինական փողային երաժշտության հայր» և «ժամանակակից չինական ռազմական երաժշտության հայր», Ու Ծիենսոն՝ «Ֆիզիկայի առաջին տիկին» անվանակարգի դափնեկիր, Շեն Ծուֆեն՝ հայտնի ժամանակակից կին բանաստեղծ, Թան Ծունյի ՝ հայտնի ժամանակակից նեոկոնֆուցիացի և փիլիսոփա, Սուն Մինծինը՝ Չինաստանում հեռարձակման կրթության հիմնադիրը և չինական կինոյի բարձրագույն կրթության ռահվիրան, ով ստեղծեց Չինաստանի առաջին հեռուստատեսային համակարգը Նանկինի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում (Կենտրոնական համալսարան), Ճան Ճենը՝ մարտարվեստի նոր ֆիլմերի ռահվիրա և «Հոնկոնգյան մարտարվեստի ֆիլմերի կնքահայր», Սյու Պոյուանը՝ Չինաստանի կենտրոնական բանկային համակարգի հիմնադիր, Վան Ճիշենը՝ Շանհայի ֆոնդային բորսայի նախկին գլխավոր մենեջեր, Չեն Սին՝ դեղագետ և ավանդական չինական և արևմտյան բժշկության համադրման առաջամարտիկ, Ծի Ճոնփուն՝ բժշկական մանկավարժ, Չինաստանում ինտեգրված չինական և արևմտյան բժշկության արդյունաբերության հիմնադիր անդամ, Ճան Տիշեն, «պլաստիկ վիրաբուժության հայր» Չինաստանում, Ծեն Լիանսոնը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հինգ աստղանի կարմիր դրոշի նախագծող, Ցիեն Ծին՝ Չինաստանի առաջին արհեստական ​​արբանյակի գլխավոր դիզայներ, Լու Սյաոտոնը՝ ԱՄՆ-ում «Ապոլոն» լուսնային ծրագրի սարքավորումների և տեխնոլոգիայի գլխավոր նախագծող և ԱՄՆ-ում Մարսի հետազոտական ​​ծրագրի տեխնիկական տնօրեն, Ճու Գուանյա՝ միջուկային ֆիզիկոս և Չինաստանի ճարտարագիտության ակադեմիայի առաջին նախագահ, Սիա Պեյսուն՝ չինական համակարգչային գիտության ռահվիրա, Չինաստանի առաջին ընդհանուր նշանակության թվային էլեկտրոնային համակարգչի հետազոտության և զարգացման ղեկավար, Ֆըն Յուանճեն՝ բիոմեխանիկայի հիմնադիր, Ֆըն Կան՝ հաշվողական մաթեմատիկոս և վերջավոր տարրերի մեթոդի հիմնադիր, Չեն Տելիան՝ կլիմայագետ, Գիտության և տեխնոլոգիաների միջազգային միության (Գիտության միջազգային խորհուրդ) գործադիր տնօրեն, Ճոու Շանկին՜ արդյունաբերական հետախուզության և համակարգերի ինտեգրման փորձագետ և այլ շատ բշանակալի շրջանավարտներ Նանկինի համալսրանից, ովքեր անգնահատելի դեր են ունեցել պետության զարգացման գործում, եղել են աշխարհահռչակ տաղանդներ, գյուտարարներ և պարզապես հասարաիկությանը պիտանի անձինք։

Նանկինի համալսարանին կից ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պատմական փոփոխություններում Նանկինի համալսարանը և մի քանի այլ համալսարաններ դարձել են սերտ հարաբերություններով կապված համասեռ համալսարաններ։

Համալսարաններ

Ազգային կենտրոնական համալսարան, Հարավարևելյան համալսարան, Հոհայի համալսարան, Նանկինի ստանդարտ համալսարան, Նանկինի գյուղատնտեսական համալսարան, Նանկինի անտառային համալսարան, Չորրորդ ռազմական բժշկական համալսարան, Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարան, Շանհայի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտ, Շանհայի ֆինանսների և տնտեսագիտության համալսարան, նախկին Շանհայի բժշկական համալսարան (այժմ միաձուլվել է Ֆուտանի համալսարանի), Չունցինի բժշկական համալսարան, Նանկինի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան, Նանկինի տեխնոլոգիական համալսարան, Ցզյանսուի համալսարանի, Ցզյանգանի համալսարան, Էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Շանհայի Ծիմեյ օվկիանոսի համալսարան, Նանկինի օդագնացության և տիեզերագնացության համալսարան, Նանկինի սպորտային ինստիտուտ, Արվեստի ակադեմիա,Գեղարվեստի կենտրոնական ակադեմիա, Չինաստանի Հաղորդակցության համալսարան և այլ համալսարաններ նույնպես տարբեր աստիճանի սերտ կապեր ունեն Նանկինիի համալսարանի հետ։

Փակվել են Չենչիի ազգային համալսարանը, Հոնկոնգի Չինական համալսարանը (Նոր Ասիայի քոլեջ), Չինական մշակույթի համալսարանը, Սպորտի և ֆիզիկական դաստիարակության Թայվանի ազգային համալսարանը, Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը, Հարավային Չինաստանի համալսարանը և այլն։

Դպրոցներ

Նանկինի համալսարանի Տինծիացիաոյի հիմնական դպրոցը, Նանկինի համալսարանի միջնակարգ դպրոցը, Նանկինի ստանդարտ համալսարանի միջնակարգ դպրոցը, Ծինլինի միջնակարգ դպրոցը, Նանկինի համալսարանի հիմնական դպրոցը, Գուլու մանկապարտեզը և այլն։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանկինի համալսարանը միշտ եղել է չինական ամենաակտիվ համալսարաններից մեկը միջազգային փոխհարաբերությունների շրջանակներում, և սերտ համագործակցային հարաբերություններ է հաստատել աշխարհի բազմաթիվ համաշխարհային մակարդակի համալսարանների և բարձր մակարդակի հետազոտական ​​հաստատությունների հետ։ Դրանց թվում է 1980-ականներին հիմնադրված Նանկինում Ջոն Հոփկինսի չին-ամերիկյան մշակութային հետազոտությունների կենտրոնը, որը հաջողությամբ գործում է ավելի քան 20 տարի։ Սա բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ամենավաղ երկարաժամկետ միջազգային համագործակցության նախագիծն է Չինաստանում բարեփոխումներից և բացումից հետո։ Նանկինի համալսարանը կրթական ոլորտում համագործակցում է աշխարհի բազմաթիվ կրթական հաստատությունների հետ։ 2015 թվականին Նանկինի համալսարանի Ժամանակակից ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոցը ընտրվեց մասնակցելու «Համալսարանական միջազգայնացման ցուցադրական քոլեջի խթանման ծրագրին»։

Միջհամալսարանական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չին-ամերիկյան մշակութային հետազոտությունների կենտրոն
  • Չինաստանի և Գերմանիայի միջև մշակութային համեմատությունների ինստիտուտ
  • Նանկինի համալսարանի և Սաութհեմփթոնի համալսարանի միացյալ կենտրոն (Ափամերձ ծովային և շրջակա միջավայրի դինամիկայի համատեղ լաբորատորիա, վարակիչ հիվանդությունների և հանրային առողջության միասնական լաբորատորիա, Բարձրագույն կրթության միասնական հետազոտական ​​ինստիտուտ)
  • Նանկինի համալսարանի Ճարտարապետության և քաղաքային համագործակցության հետազոտությունների կենտրոն, Քեմբրիջի համալսարան
  • Չին-ֆրանսիական կենտրոն (Քաղաքաշինական և տարածաշրջանային չին-ֆրանսիական հետազոտական ​​կենտրոն)

Միջհամալսարանական համագործակցային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նանկինի և Թայվանի համալսարանները համատեղ կազմակերպել են ընդլայնված գիտության սեմինարը։ 2002 թվականին կազմակերպիչներին է միացել Սինգապուրի ազգային համալսարանը, իսկ 2009 թվականին՝ Թայվանի կենտրոնական համալսարանը։
  • Հումանիտար և սոցիալական գիտությունների «Cross-Strait» ֆորումը համատեղ կազմակերպվում է Նանկինիի համալսարանի, Թայվանի կենտրոնական համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի կողմից։ Երեք հաստատությունները համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու Կանաչ համալսարանական դաշինք։

Միջազգային համալսարանների հետ համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թայվանի ազգային համալսարան, Թայվանի գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան, Ազգային Յանմին Չիաոտոնի համալսարան, Ազգային կենտրոնական համալսարան, Չեն Կունի ազգային համալսարան, Տոնհայի համալսարան, Տոնվուի համալսարան և այլն։
  • Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Հոնկոնգի չինական համալսարան, Հոնկոնգի համալսարան, Հոնկոնգի քաղաքային համալսարան և այլն։
  • Տոկիոյի համալսարան, Նակոյա համալսարան, Օսակայի համալսարան, Կիոտոյի համալսարան, Վասեդայի համալսարան, Կեյո համալսարան, Նառայի կանանց համալսարան, Հոկայդոյի համալսարան, Տոհոկու համալսարան, Ռիցումեյկան համալսարան և այլն։
  • Կորեայի համալսարան, Սեուլի համալսարան, Ցզյանկուո համալսարան, Կենտրոնական համալսարան, Տոկուոյի համալսարան, Լիննանի համալսարան, Հարավային Կորեայի համալսարան, Սինգապուրի ազգային համալսարան, Նանյանի տեխնոլոգիական համալսարան և այլն։
  • Մալբուրնի համալսարան, Սիդնեյի համալսարան, Արևմտյան Սիդնեյի համալսարան, Նոր Հարավային Ուելսի համալսարան, Քվինսլենդի համալսարան, Լա Տրոբ համալսարան, Նյուքասլի համալսարան, Էդիթ Քաուանի համալսարան, Արևմտյան Ավստրալիայի համալսարան
  • Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոռնելի համալսարան, Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի համալսարան, Սան Դիեգոյի համալսարան, Հավայան կղզիների համալսարան, Միսսուրիի համալսարան, Սենտ Լուիս, Կանզասի համալսարան, Պիտսբուրգի համալսարան, Դյուկի համալսարան, Բրաունի համալսարան, Տեխասի համալսարան, Դալլասի համալսարան, Արլինգթոնի համալսարան, Նյու Յորքի պետական ​​համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան, Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա և այլն։
  • Վաթերլոյի համալսարան, Քվեբեկի համալսարան, Տորոնտոյի համալսարան
  • Քեմբրիջի համալսարան, Օքսֆորդի համալսարան, Շեֆիլդի համալսարան, Բրիստոլի համալսարան, Սաութհեմփթոնի համալսարան, Մանչեսթերի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Լոնդոնի Եվրոպական բիզնես դպրոց
  • Փարիզի ութերորդ համալսարան, Փարիզի տասներորդ համալսարան, Փարիզի տասներկուերորդ համալսարան, Փարիզի միջնակարգ դպրոց, Փարիզի Քաղաքական քոլեջ, Ալդոբայի համալսարան, Բուրգունդիայի համալսարան
  • Գյոթինգենի համալսարան, Բեռլինի Հումբոլդի համալսարան, Բեռլինի ազատ համալսարան, Տյուբինգենի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան, Մյունխենի համալսարան
  • Լեյդենի համալսարան, Ուտրեխտի համալսարան
  • Ցյուրիխի համալսարան
  • Ֆլորենցիայի համալսարան
  • Մադրիդի համալսարան, Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան
  • Օսլոյի համալսարան
  • Յոենսուի համալսարան
  • Յագելոնյան համալսարան, Պոզնանի տնտեսագիտական ​​համալսարան
  • Մոսկվայի պետական ​​համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկվայի նորմալ համալսարան
  • Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ, Եբրայական համալսարան, Թել Ավիվի համալսարան
  • Խարտումի համալսարան, Կոտ դ'Իվուարի ազգային համալսարան
  • Յոհաննեսբուրգի համալսարան, Քեյփթաունի համալսարան
  • Մոնտերեյի համալսարան, Մոնտերեյի տեխնիկական համալսարան
  • Արգենտինայի դիվանագիտական ​​ակադեմիա, Կորդոբայի ազգային համալսարան
  • Անդերի համալսարան և այլն:(Տե՛ս նաև:Նանկինի համալսարանի արտաքին կապերի գրասենյակ Արխիվացված է Փետրվար 21, 2021 Wayback Machine-ի միջոցով: Համալսարանի ուսանողների փոխանակման նախագծեր 2009թ.)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 民國8年,由胡先驌征得全國7所高等學校和24所中學贊同,並由商務印書館參與資助,開始了全國大規模的植物資源調查和標本采集活動。

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  2. https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. «校史紀要» (Chinese (Taiwan)). 國立中央大學. 2009 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «南大简介» (Chinese (China)). 南京大學. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 南京大學傳承不朽治學精神 Արխիվացված 2011-05-14 Wayback Machine 旺報|中時電子報
  7. «南京大学仙林主校区正式启用». 新华网江苏频道 (Chinese (China)). 2009 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «南京大学新闻网-出神入化"再创佳绩" 出类拔萃"争做表率"!中共南京大学第十五届委员会第十次全体(扩大)会议召开». news.nju.edu.cn. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «南大简介». www.nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. 10,0 10,1 «新生学院 | 书院介绍». xsxy.nju.edu.cn. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  12. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  13. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  14. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  15. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. «南京大学授予德国总理默克尔名誉博士学位». xgc.nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  19. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  21. «QS World University Rankings 2018». Top Universities (անգլերեն). 2017 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  22. «World University Rankings». Times Higher Education (THE) (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. 國立中央大學秘書處編纂組 (民國26年). 《國立中央大學沿革史》. «追源始基,上自孫吳之興學、以逮明代之南雍、清季之三江兩江師範、民初之南高東大,皆與本校有歷史之淵源與密切之關係。茲將其沿革分述於後»
  24. 國立中央大學秘書處編纂組 (1937). 國立中央大學沿革史 (Chinese (Hong Kong)). «南京之有國立學校實始於孫吳...。永安元年冬(西曆二五八年)詔立五經博士,令將吏子弟就業,是為南京有國立學校之初桄。»
  25. «中国名牌大学校史简介之南京大学». 城宽网络. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. «1949年8月更名"国立南京大学";1950年10月后径称"南京大学"»
  26. «《两岸名校巡礼》第十六集——《南京大学巡礼》». Vos.com.cn. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  27. 27,0 27,1 27,2 «百年南京大学的精神守望». Nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  28. 陈裕光 (1941). «已故金大校长陈裕光给1941年毕业生的赠言» (Chinese (China)). 南京大学校友会网站. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  29. 29,0 29,1 罗家伦 (1932 թ․ հոկտեմբերի 11). «中央大学之使命» (Chinese (China)). 南京大学本科招生网. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  30. Կաղապար:Cite journal en
  31. «南大标识». www.nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. 徐泓:《明代國子監的校園規劃》,臺北,國科會專題研究計畫
  33. 徐泓:<傳統中國大學的校園規劃:以明代南京國子監為例>
  34. <南京高等師範學校二十周年紀念特刊> 《國風》民国24年
  35. «百年南京大学的精神守望». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
  36. «高等教育的应有理念». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
  37. «<郭秉文"四个平衡"的大学教学思想探微> 张大良 王运来 《中国大学教学》2007年第10期». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
  38. «南大简介». www.nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. 王君; 罗静,秦刚,张云云,张辉 (2007 թ․ փետրվարի 28). «南大19年磨一剑,摘取国家自然科学一等奖». 金陵晚报 (Chinese (China)). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. «南京大学新闻网-新生全部入住鼓楼校区,南京大学首开"寻根性办学"». news.nju.edu.cn. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  41. «南京大学苏州校区建设工作领导小组 校区简介». njusz.nju.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  42. 南京大学. «南京大学院系设置» (Chinese (China)). 南京大学官方网站. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  43. 中国教育报 (2010 թ․ հունիսի 28). «南京大学:办中国最好的本科教育». 中国教育新闻网 (Chinese (China)). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին. «国立中央大学时期奠就了其国内最高学府的泱泱风范,并一直是全国青年英才向往的求学圣地。在我国高校中,她培养了恢复高考制度后最多的两院院士»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանկինի համալսարան» հոդվածին։