Վարիան Ֆրայ
Վարիան Ֆրայ անգլ.՝ Varian Fry | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1907[1][2] կամ 1907[3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1967[1][2][4][…] |
Մահվան վայր | Ռեդինգ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Հոթչքիս դպրոց և Riverdale Country School? |
Երկեր | Surrender on Demand? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, հրապարակախոս և իրավապահ |
Ամուսին | Eileen Fry?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Emergency Rescue Committee? |
Varian Fry Վիքիպահեստում |
Վարիան Ֆրայ (անգլ.՝ Varian Fry, հոկտեմբերի 15, 1907[1][2] կամ 1907[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1967[1][2][4][…], Ռեդինգ), ամերիկացի լրագրող, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է գերմանացիների կողմից օկուպացված Ֆրանսիայից փախստականների փրկության գործը, որն օգնել է 2000-4000 հակաազգայնական և հրեա փախստականների փախչել նացիստական Գերմանիայից և Հոլոքոստից[6]: Նա եղել է հինգ ամերիկացիներից առաջինը, որ արժանացել է «աշխարհի ժողովուրդների արդարակյացի» կոչմանը (պատվավոր կոչում՝ Իսրայելի Պետության կողմից շնորհված այն ոչ հրեաներին, որոնք վտանգել են իրենց կյանքը՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու համար)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրայը ծնվել է Նյու Յորքում, Լիլիան և Արթուր Ֆրայների ընտանիքում[7]։ 1910 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ռիջվուդ (Նյու Ջերսի), որտեղ էլ մեծացել է Վարիան Ֆրայը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իննամյա Վարիան Ֆրայն իր ընկերների հետ կազմակերպել է բարեգործական շուկա Ամերիկյան Կարմիր Խաչի համար, որը ներառել է վոդևիլ, պաղպաղակի կրպակ և ձկներոով լճակ: 1922-1924 թվականներին Վարիան Ֆրայը սովորել է Hotchkiss դպրոցում, երբ նա լքել է դպրոցը հեյզինգի պատճառով: Այնուհետև նա սովորել է Ռիվերդեյլի գյուղական դպրոցում, որն ավարտել է 1926 թվականին[8]։
Մի քանի լեզուների տիրապետող ընդունակ ուսանող Ֆրայը Հարվարդի համալսարանի[8] ընդունելության քննություններում հավաքել է 10 % միավոր։ 1927 թվականին Ֆրայը՝ որպես Հարվարդի ուսանող, համագործակցելով Լինքոլն Քիրստեյնի հետ, հիմնել է ազդեցիկ գրական Hound & Horn եռամսյա պարբերականը: Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ առաջ Ֆրային հեռացրել են դասերից անկարգության համար, և նա ստիպված է եղել կրկել ուսման վերջին տարին[9][10]։ Քիրստեյնի քրոջ՝ Մինայի միջոցով նա ծանոթացել է իր ապագա կնոջը՝ Էյլին Էյվերի Հյուզի հետ, որն Atlantic Monthly ամսագրի խմբագիր էր, իրենից յոթ տարով մեծ էր և կրթություն էր ստացել Ռոդենի դպրոցում և Օքսֆորդի համալսարանում։ Թեև Ֆրայը, ըստ նրա որդու՝ Ջեյմսի[11], թաքնված համասեռամոլ էր, նրանք ամուսնացել են 1931 թվականի հունիսի 2-ին[10]։
Աշխատելով որպես ամերիկյան The Living Age ամսագրի արտասահմանյան թղթակից՝ Ֆրայը 1935 թվականին այցելել է Բեռլին և բազմիցս անձամբ ականատես է եղել հրեաների նկատմամբ նացիստների դաժան վերաբերմունքին, ինչը «նրան վերածել է կատաղի հակացիստի»։ 1945 թվականին նա ասել է. «Ես չէի կարող անգործ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունեի փրկելու նախանշված գոնե մի քանի զոհերի»[9][12]։
1935 թվականին Բեռլին կատարած այցից հետո Ֆրայը New York Times-ում հոդված է տպագրել հրեաների նկատմամբ հիտլերյան ռեժիմի դաժան վերաբերմունքի մասին։ Նա միջազգային քաղաքականության մասին գրքեր է գրել Արտաքին քաղաքականության ասոցիացիային պատկանող «Headline Books»-ի համար, այդ թվում՝ «Ձախողված խաղաղություն։ Ինչպես Եվրոպան ցանեց պատերազմի սերմերը» (անգլ.՝ «The Peace that Failed: How Europe Sowed the Seeds of War»)։ Այն նկարագրում է անհանգիստ քաղաքական մթնոլորտը Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Չեխոսլովակիայի փլուզումից և Երկրորդ համաշխարհային պատերազմին հանգեցրած իրադարձություններից հետո[13]։
Վարիան Ֆրայն ԱՄՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից ուղարկվել է Ֆրանսիա[14][15][16]: Նրա խնդիրն էր հասնել Մարսել և գտնել փախստականներին փրկելու միջոց։ Նա ունեցել է վիզա ստանալու իրավունք ունեցող երկու հարյուր անձանց ցուցակ և իր մոտ 3000 դոլար գումար: 1940 թվականի օգոստոսին ժամանելով Մարսել՝ Ֆրայը բնակություն է հաստատել Սպլենդիդ հյուրանոցում և սկսել է նամակներ ուղարկել իր ցուցակում նշված մարդկանց։ Նրա ժամանման մասին լուրերը տարածվել են, և հարյուրավոր մարդիկ են նրանից օգնություն խնդրել[17]։
Շուտով Ֆրայը պարզել է, որ ամերիկյան հյուպատոսությունը չի պատրաստվում օգնել իրեն՝ մարդկանց տեղափոխելու Միացյալ Նահանգներ, և որ ինքն ստիպված է լինելու ինքնուրույն աշխատել: Բախվելով փախստականների ծանր վիճակին՝ Ֆրայը սկսել է ուղիներ փնտրել մաքսանենգ ճանապարհով երկրից հանելու այն փախստականներին, որոնց անմիջական վտանգ էր սպառնում։ Փախստականների հերթերն այնքան երկար են եղել նրա հյուրանոցի սենյակի դիմաց, որ նա գրասենյակ է վարձել և աշխատակիցներ ընդունել՝ օգնելու իրեն դասակարգման գործընթացում: Նրանք հիմնել են Ամերիկյան փրկարարական կենտրոնը (Centre Americain de Secours) և սկսել են օրական հարցաքննել 60-70 մարդու[17]։
Երբ ամերիկյան երկու հարյուր վիզաներն ավարտվել են, Ֆրայի գրասենյակը փորձել է այլ երկրների վիզա ստանալ։ Փաստաթղթեր կեղծելու համար ներգրավվել է վիեննացի նախկին ծաղրանկարիչ։ Որոշ փախստականներ ֆրանսիական ռազմանավերով անօրինական կերպով տեղափոխվել են Հյուսիսային Աֆրիկա՝ զորացրված զինվորների անվան տակ։ Այլ փախստականներ Ֆրանսիայից դուրս են բերվել ցամաքով։ Ֆրայը երկու անգամ փորձել է դիմել ԱՄՆ պետքարտուղար Քորդել Հալին, սակայն նրա երկու նամակներն էլ մնացել են անպատասխան[17]։
Մարսելում Ֆրայի ստեղծած ընդհատակյա ցանցն օգնել է փրկել մոտ 2000 հրեաների և հակաֆաշիստների։ Նրա փրկված անձանց թվում են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ժակ Ադամարը, Հաննա Արենդտը, Հանս Արպը, Հանս Բելմերը, Վիկտոր Բրաուները, Անդրե Բրետոնը, Ֆրանց Վերֆելը, Վոլսը, Կուրտ Վոլֆը, Էմիլ Յուլիուս Հումբելը, Օսկար Դոմինգեսը, Մարսել Դյուշանը, Աննա Զեգերսը, Կոնրադ Հեյդենը, Պաուլ Ֆրյոլիխը, Ռոզի Վոլֆշտեյնը, Արթուր Քեսթլերը, Զիգֆրիդ Կրակաուերը, Վիֆրեդո Լամ, Վանդա Լանդովսկան, Կլոդ Լևի-Ստրոսը, Ժակ Լիպշիցը, Ալմա Մալեր-Վերֆելը, Հայնրիխ Մանը, Գոլո Մանը, Ալբերտո Մանելին, Վալերիու Մարկուն, Բոգուսլավ Մարտինուն, Անդրե Մասոնը, Ռոբերտո Մատտան, Օտտո Մեյերհոֆը, Վալտեր Մերինգը, Բորիս Միրկին-Գեցևիչը, Մաքս Օֆյուլսը, Բենժամեն Պերեն, Ալֆրեդ Պոլգարը, Դենիզ Ռեստուն, Վիկտոր Սերժը, Սոֆի Թոյբեր-Արփը, Լիոն Ֆոյխտվանգերը, Մարկ Շագալը, Ֆերդինանդ Շպրինգերը, Մաքս Էռնստը և շատ ուրիշներ:
Ֆրայի խումբը մարդկանց տեղափոխել է Իսպանիայի Պիրենեյների միջով կամ ֆրանսիական գաղութներ։ Ֆինանսական ծախսերն ստանձնել է Մերի Ջեյն Գոլդը[18][19][6]։
1941 թվականին Վարիան Ֆրայը ձերբակալվել է ֆրանսիական (վիշիստական) ոստիկանության կողմից և արտաքսվել ԱՄՆ։
ԱՄՆ վերադառնալուց հետո Ֆրայը հանդես է եկել ԱՄՆ ներգաղթի քաղաքականության քննադատությամբ (մասնավորապես Եվրոպայում հրեաների ճակատագրի հետ կապված): The New Republic պարբերականի 1942 թվականի դեկտեմբերյան համարում տպագրել է սուր հոդված «Հրեաների զանգվածային բնաջնջումը Եվրոպայում» («The Massacre of Jews in Europe»)[20] վերնագրով։
Չնայած 1942 թվականին Ֆրայը հեռացվել է արտակարգ իրավիճակների կոմիտեում իր պաշտոնից, ամերիկացի մասնավոր փրկարարները խոստովանել են, որ Ֆրանսիայում նրա իրականացրած ծրագիրը բացառիկ արդյունավետ է եղել, և նրան աշխատանքի են ընդունել 1944 թթվականին՝ Ռուզվելտի վարչակազմի կողմից սկսված ռազմական փախստականների փրկության ծրագիրը ոչ պաշտոնապես ղեկավարելու համար:
1945 թվականին Ֆրայը հրատարակել է Ֆրանսիայում իր գտնվելու մասին գիրքը, որը կոչվում էր «Հանձնում ըստ պահանջի» («Surrender on Demand»), որն առաջին անգամ լույս է տեսել Random House հրատարակչությունում 1945 թվականին (վերնագիրը վերաբերում է 1940 թվականի ֆրանս-գերմանական զինադադարի մասին դրույթին, ըստ որի Ֆրանսիան պետք է գերմանական իշխանություններին փոխանցեր «մեծ Գերմանիայից» ցանկացած փախստականի, որին կարող էր նույնականացնել գեստապոն․ այդ պահանջը որը Ֆրայը պարբերաբար խախտում էր)։ Ավելի ուշ գիրքը հրատարակվել է Johnson Books հրատարակչության կողմից 1997 թվականին՝ ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի հետ համատեղ։ 1968 թվականին ամերիկյան Scholastic հրատարակչությունը գիրքը լույս է ընծայել «Assignment: Rescue» վերնագրով[21]։
Պատերազմից հետո Ֆրայը աշխատել է որպես լրագրող, ամսագրերի խմբագիր և բիզնես սյունակագիր։ Նա նաև դասավանդել է քոլեջում և նկարահանվել ֆիլմերում։
Ֆրանսիայից վերադառնալուց հետո Ֆրայը բաժանվել է կնոջից՝ Էյլինից։ Վերջինս մահացել է քաղցկեղից 1948 թվականի մայիսի 12-ին: Հիվանդանոցում բուժման ընթացքում Ֆրայը այցելել է նրան և ամեն օր բարձրաձայն ընթերցել նրա համար: 1948 թվականի վերջին կամ 1949 թվականի սկզբին Ֆրայը ծանոթացել է Անետ Ռայլիի հետ, որն իրենից 16 տարով փոքր էր։ Նրանք ամուսնացել են 1950 թվականին, ունեցել են երեք երեխա, բայց 1966 թվականին նրանք բաժանվել են, ինչի հնարավոր պատճառը եղել է նրա իռացիոնալ վարքը, որը ենթադրաբար դեպրեսիվ վիճակի արդյունք էր[22]։
Վարիան Ֆրայը մահացել է ուղեղի արյունազեղումից և գտնվել իր անկողնում 1967 թվականի սեպտեմբերի 13-ին Կոնեկտիկուտի ոստիկանության կողմից: Թաղվել է Նյու Յորքի Բրուքլին քաղաքի Գրին Վուդ գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին[23]։
Ֆրայի աշխատանքները պահվում են Կոլումբիայի համալսարանի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում[24]։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 - Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել է Ֆրայի ներդրումը ազատության ձեռքբերման գործում՝ նրան շնորհելով Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչում[21]․ դա կյանքի օրոք Ֆրայի ստացած միակ պարգևը է, որը շնորհվել Է Նյու Յորքում Ֆրանսիայի հյուպատոսությունում,
- 1980 - Մերի Ջեյն Գոլդի «Մարսելյան խաչմերուկներ 1940» («Crossroads Marseilles 1940»[25]) գիրքը, որը լույս է տեսել 1980 թվականին, հետաքրքրություն է առաջացրել Ֆրայի և նրա հերոսական ջանքերի նկատմամբ,
- 1991 - ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի խորհուրդը Ֆրային շնորհեց Էյզենհաուերի մեդալ ազատագրման համար[21],
- 1994 - Ֆրայը դարձել է Միացյալ Նահանգների առաջին քաղաքացին, որը ընդգրկվել է Իսրայելի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ազգային հուշահամալիրի՝ «Յադ Վաշեմի» կողմից կազմված աշխարհի ժողովուրդների արդարակյացների ցուցակում[21][26],
- 1997 - իռլանդացի կինոռեժիսոր Դևիդ Քերը նկարահանել է «Վարիան Ֆրայ։ Ամերիկյան Շինդլերը» («Varian Fry: The America's Schindler») վավերագրական ֆիլմը, որը հնչյունավորել է դերասան Շոն Բարեթը։
- 2001 - Ֆրայի պատմությունը դրամատիկ ձևով ներկայացվել է է նաև 2001 թվականին նկարահանված «Վարիանի պատերազմը» («Varian's War») հեռուստատեսային ֆիլմում, որը նկարահանել է ռեժիսոր Լայոնել Չեթվինդը, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Ուիլյամ Հերթը և Ջուլիա Օրմոնդը։
- 2023 - Netflix-ում թողարկվել է «Transatlantic» հեռուստասերիալը, որում Վարիան Ֆրայի դերը կատարել է Քորի Մայքլ Սմիթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 The Righteous Among the Nations Database
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Wilson, Matthew (3 April 2023). «The man behind a covert WW2 operation». BBC Culture. Արխիվացված օրիգինալից April 8, 2023-ին. Վերցված է 7 April 2023-ին.
- ↑ «Fry, Varian (1907-1967), editor, journalist, and teacher». Արխիվացված օրիգինալից October 11, 2016-ին. Վերցված է August 7, 2016-ին.
- ↑ 8,0 8,1 "Ridgewood Son: Varian Fry (1907-1967)." Արխիվացված Մարտ 24, 2016 Wayback Machine Ridgewood Library. Retrieved: March 25, 2016.
- ↑ 9,0 9,1 Gewen, Barry. "For the American Schindler, writers and artists first." Արխիվացված Հունվար 2, 2009 Wayback Machine Literature of the Holocaust, August 6, 2004. Retrieved: March 25, 2016
- ↑ 10,0 10,1 Marino 1999, pp. 19-20.
- ↑ Cohen, Roger (2023-04-01). «In 'Transatlantic,' Stories of Rescue and Resistance From World War II». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից April 20, 2023-ին. Վերցված է 2023-05-12-ին.
- ↑ Paldiel 2011, p. PT83.
- ↑ "Varian Fry - Bibliography." Արխիվացված Փետրվար 23, 2014 Wayback Machine United States Holocaust Memorial Museum. Retrieved: March 25, 2016.
- ↑ «Emergency Rescue Committee». www2.gwu.edu. Արխիվացված օրիգինալից November 19, 2016-ին. Վերցված է January 30, 2017-ին.
- ↑ Renaud, Terence. "The Genesis of the Emergency Rescue Committee." Արխիվացված Օգոստոս 30, 2011 Wayback Machine, terencerenaud.com, 2005. Retrieved: March 24, 2016.
- ↑ Renaud, Terence. "Karl B. Frank and the Politics of the Emergency Rescue Committee." Արխիվացված Օգոստոս 30, 2011 Wayback Machine terencerenaud.com, 2008. Retrieved: March 24, 2016.
- ↑ 17,0 17,1 17,2 «Fry Varian». righteous.yadvashem.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-15-ին. Վերցված է 2023-09-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Moulin 2007, p. 174.
- ↑ Riding, Alan. "Mary Jayne Gold, 88, heiress who helped artists flee Nazis." Արխիվացված Հոկտեմբեր 13, 2017 Wayback Machine The New York Times. October 8, 1997. Retrieved: March 25, 2016.
- ↑ Paldiel 2011, p. PT94.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 "Varian Fry." Արխիվացված Հունիս 13, 2007 Wayback Machine United States Holocaust Memorial Museum, January 29, 2016. Retrieved: March 25, 2016.
- ↑ Isenberg 2005, pp. 116, 251–252, 271.
- ↑ "Burial search on Varian Fry." Արխիվացված Փետրվար 14, 2014 Wayback Machine Greenwood Cemetery, Brooklyn, New York. Retrieved: February 9, 2014.
- ↑ "Varian Fry Papers." Արխիվացված Սեպտեմբեր 20, 2020 Wayback Machine Rare Book and Manuscript Library: Columbia University. Retrieved: March 25, 2016.
- ↑ Gold 1980, p. 1.
- ↑ Boroson, Rebecca Kaplan. "Catherine Taub: 'A hometown hero'." Արխիվացված Փետրվար 23, 2014 Wayback Machine Jewish Standard. June 7, 2013. Retrieved: March 25, 2016.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղինակ
- A Bibliography of the Writings of Thomas Stearns Eliot, Hound & Horn, 1928
- Headline Books, New York: Foreign Policy Association, 1938.
- War in China: America's Role in the Far East, New York: Foreign Policy Association, 1938.
- Bricks Without Mortar: The Story of International Cooperation, New York: Foreign Policy Association, 1938; 1939․
- The Peace that Failed: How Europe Sowed the Seeds of War, New York: Foreign Policy Association, 1939.
- Surrender on Demand, New York: Random House, 1945; Johnson Books, 1997․
- To Whom it May Concern, 1947.
- Assignment Rescue: An Autobiography, Scholastic Inc., 1968; 1970; 1993; Four Winds Press, 1969; Madison (Wisconsin): Demco, 1992 978-0-439-14541-1
- Համահեղինակ
- Popper, David H., Shepard Stone and Varian Fry, The puzzle of Palestine, New York: Foreign Policy Association, 1938
- Goetz, Delia and Varian Fry, The Good Neighbours: The Story of the Two Americas, The Foreign Policy Association, 1939․
- Fry, Varian and Emil Herlin, War Atlas: A Handbook of Maps and Facts, New York: Foreign Policy Association, 1940․
- Wolfe, Henry Cutler, James Frederick Green, Stoyan Pribichevich, Varian Fry, William V. Reed, Elizabeth Ogg and Emil Herlin, Spotlight on the Balkans, New York: Foreign Policy Association, 1940
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gold, Mary Jayne. Crossroads Marseilles, 1940. New York: Doubleday, 1980. 978-0-385-15618-9.
- Grunwald-Spier, Agnes. The Other Schindlers: Why Some People Chose to Save Jews in the Holocaust. Stroud, Gloucestershire, UK: The History Press, 2010. 978-0-7524-5706-2.
- Isenberg, Sheila. A Hero of Our Own: The Story of Varian Fry. Bloomington, Indiana: iUniverse, 2005. 978-0-595-34882-4.
- McCabe, Cynthia Jaffee. "Wanted by the Gestapo: Saved by America – Varian Fry and the Emergency Rescue Committee", pp. 79–91 in Jackman, Jarrell C. and Carla M. Borden, eds. The Musses Flee Hitler: Cultural Transfer and Adaptation 1930-1945. Washington, D.C.: Smithsonian, 1983.
- Marino, Andy. A Quiet American: The Secret War of Varian Fry. New York: St. Martin's Press, 1999. 978-0-3122-0356-6.
- Mattern, Joanne. Life Stories of 100 American Heroes. Vancouver: KidsBooks, 2001. 978-1-56156-978-6.
- Mauthner, Martin. German Writers in French Exile, 1933-1940. London: Vallentine Mitchell, 2007, 978-0-85303-540-4.
- McClafferty, Carla Killough. In Defiance of Hitler: The Secret Mission of Varian Fry. New York: Farrar, Straus and Giroux (BYR), 2008. 978-0-374-38204-9.
- Moulin, Pierre. Dachau, Holocaust, and US Samurais: Nisei Soldiers First in Dachau?. Bloomington, Indiana: AuthorHouse, 2007. 978-1-4259-3801-7.
- Paldiel, Mordecai. Saving the Jews: Men and Women who Defied the Final Solution. Lanham, Maryland: Taylor Trade Publications, 2011. 978-1-58979-734-5.
- Richards, Tad. The Virgil Directive. New York: Fawcett, 1982. 978-0-4450-4689-4.
- Riding, Alan. And the Show Went On: Cultural Life in Nazi-occupied Paris. New York: Knopf Doubleday Publishing Group, 2010. 978-0-307-59454-9.
- Roth, John K. and Elisabeth Maxwell. Remembering for the Future: The Holocaust in an Age of Genocide. London: Palgrave, 2001. 978-0-333-80486-5.
- Schwertfeger, Ruth. In Transit: Narratives of German Jews in Exile, Flight, and Internment During 'The Dark Years' of France. Berlin, Germany: Frank & Timme GmbH, 2012. 978-3-86596-384-0.
- Sogos, Giorgia. "Varian Fry: „Der Engel von Marseille“. Von der Legalität in die Illegalität und zur Rehabilitierung", in Gabriele Anderl, Simon Usaty (Hrsg.). "Schleppen, schleusen, helfen. Flucht zwischen Rettung und Ausbeutung". Wien: Mandelbaum,2016, S. 209–220, 978-3-85476-482-3.
- Strempel, Rüdiger, Letzter Halt Marseille - Varian Fry und das Emergency Rescue Committee, in Clasen, Winrich C.-W./Schneemelcher, W. Peter, eds, Mittelmeerpassagen, Rheinbach 2018, 978-3-87062-307-4
- Strempel, Rüdiger, Varian Fry: Der Amerikaner, der Europas Künstler rettete / The American Who Rescued Europe's Artists (German-English) CMZ Verlag, Rheinbach 2023 978-3-87062-364-7
- Subak, Susan Elisabeth. Rescue and Flight: American Relief Workers Who Defied the Nazis. Lincoln, Nebraska: University of Nebraska Press, 2010. 978-0-8032-2525-1.
- Sullivan, Rosemary. Villa Air-Bel. New York: HarperCollins, 2006. 978-0-0607-3251-6.
- Watson, Peter. The German Genius: Europe's Third Renaissance, the Second Scientific Revolution and the Twentieth Century. New York: Simon & Schuster, 2010. 978-0-85720-324-3.
- Илья Басс «Секретная Миссия в Марселе. Один год из жизни Вариана Фрая», Санкт-Петербург, Алетейя, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Varian Fry Institute
- A Tribute to Varian Fry from Holocaust Survivors and Remembrance Project
- online biography retrieved Feb. 15, 2008
- Ամերիկացի լրագրողը մահից փրկել է 4000 հրեայի - 18.08.2010
- Վարիան Ֆրայ- Յադ Վաշեմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարիան Ֆրայ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 13 մահեր
- 1967 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լրագրողներ
- Աշխարհի արդարակյացներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկածներ