Օսկար Դոմինգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Դոմինգես
ֆր.՝ Óscar Domínguez
Busto de Óscar Domínguez, Tacoronte.JPG
Ծնվել է հունվարի 3, 1906(1906-01-03)[1]
Ծննդավայր Սան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Վախճանվել է դեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[2][1][3][4] (51 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Իսպանիա
Մասնագիտություն նկարիչ և քանդակագործ
Oscar Domínguez Վիքիպահեստում

Օսկար Դոմինգես (իսպ.՝ Óscar Domínguez, հունվարի 3, 1906(1906-01-03)[1], Սան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա - դեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[2][1][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5]), իսպանացի նկարիչ և քանդակագործ[6], մեկը իսպանական սյուռեալիզմի ներկայացուցիչներից մեկը` Սալվադոր Դալիի ու Խոան Միրոյի հետ մեկտեղ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1906 թվականի հունվարի 7-ին, Սան Կրիստոբալ դե լա Լագունայում (Իսպանիա): Մանկության տարիներին հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որի արդյունքում վնասվել են դեմքի ոսկորներն ու վերջույթները: 1926 թվականից ապրել է Փարիզում` զբաղվելով ընտանեկան բիզնեսով (բանանի արտահանում Ֆրանսիա): 1929 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ ծանոթացել է տարբեր ավանգարդիստական խմբերի և սյուրռեալիստների հետ:

1931 թվականին նկարել է իր դիմանկարը, որտեղ իրեն պատկերվել է կտրված երակներով: Վաղ շրջանի հեքիաթային և սեքսուալ մոտիվներով աշխատանքները նկարիչը ներկայացրել է իր առաջին անհատական ցուցահանդեսում (1933 թվական, մայիս, Գեղեցիկ արվեստների պատկերասրահ, Տեներիֆե): Այդ ցուցահանդեսի բնորոշ աշխատանք է համարվում «Սյուրռեալիստական բնանկարը» (1933 թվական, Տեներիֆե):

1934 թվականին միացել է Անդրե Բրետոնի խմբին, որի անդամ է եղել մինչև դրա լուծարումը 1948 թվականին: 1936 թվականին Դոմինգեսը սկսել է փոխել սյուրռեալիստների կողմից «թարգմանված նկարներ» կոչվող մեթոդը: «Թարգմանված նկարներ» տերմինը Բրետոնի կողմից ներառվել է «Սյուրռեալիզմի կրճատ բառարան»-ում:

1947 թվականին լույս է տեսնում Դոմինգեսի «Նրանք նայում են միմյանց» բանաստեղծությունների գիրքը: Դոմինգեսը համարվում է նաև սյուռեալիզմի տեխնիկային վերաբերվող շատ հոդվածների հեղինակ: 1952 թվականին սկսել է շփվել Մարիա Լաուրա դե Նուալի հետ, ում նա անվանում էր «աստծո պարգև»[7]:

Օսկար Դոմինգեսն ինքնասպան է եղել` կտրելով իր երակները (1957 թվական, դեկտեմբերի 31, Փարիզ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2018.
  6. http://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095725892
  7. James Lord, Picasso and Dora, a memoir, London, 1993

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]