Լամ Վիֆրեդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամ Վիֆրեդո
ֆր.՝ Wifredo Lam
Wilfredo Lam.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1902(1902-12-08)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրSagua La Grande, Villa Clara Province, Կուբա
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1982(1982-09-11)[1][7][2][3][8][4][5] (79 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա[9][10]
Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՍան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ոճսյուրռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԱնրի Մատիս
ԱմուսինLou Laurin-Lam?
Wifredo Lam Վիքիպահեստում

Վիֆրեդո Օսկար դե լա Կոնսեպսոն Լամ ի Կաստիլիա (իսպ.՝ Wifredo Óscar de la Concepción Lam y Castilla, չին.՝ 林飛龍։ դեկտեմբերի 8, 1902(1902-12-08)[1][2][3][4][5][6], Sagua La Grande, Villa Clara Province, Կուբա - սեպտեմբերի 11, 1982(1982-09-11)[1][7][2][3][8][4][5], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), կուբացի գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը ճապոնական առևտրական է, որը գաղթել է Կուբա, մայրը մուլատ է՝ հնդկական արյան խարնուրդով (Կոնգոից ստրկուհու դուստրը)։ 1916 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հավանա։ 1918-1923 թվականներին Լամը սովորել է Հավանայի գեղարվեստի դպրոցում, հետագայում վերաբնակվել է Իսպանիայում։ Կրել է սյուրռեալիզմի ազդեցությունը՝ միավորելով այն աֆրո-կուբայական դիցաբանության մոտիվների և պատկերավորության ավանդույթների հետ։ 1932 թվականին նկարչի կյանքում տեղի ունեցել մեծ ողբերգություն՝ կնոջ և երեխայի մահը։ Այդ իրադարձությունը արտացոլվել է նրա ստեղծագործությունում՝ տալով դրան տագնապալի և մռայլ գծեր։ Մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին՝ հանրապետականների կողմից։ 1938 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Պաբլո Պիկասոյի և նրա ընկերների (Անրի Մատիսի, Ֆերնան Լեժեի, Խոան Միրոի, Ժորժ Բրաքի և Պոլ Էլուարի) հետ։ Նույն թվականին այցելել է Մեքսիկա, որտեղ ընկերացել է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ 1939 թվականին Պեր Լեյբի փարիզյան ցուցասրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1940 թվականին տեղափոխվել է Մարսել, ուր մասնակցել է «Մարսելի խաղերի» ստեղծմանը։ Նույն թվականին Լամը Անդրե Բրետոնի առաջարկով նկարազարդել է նրա «Մորգանի քողը» գիրքը (հրատարակված Մարսելում, վերահրատարակված Բուենոս Այրեսում), ավելի ուշ նկարազարդել է Ռենե Շարի և շատ ուրիշների գրքերը։ 1940-ական թվականներին ճանաչում է ստացել ինչպես հայրենիքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 1942 թվականին տեղափոխվել է Կուբա, ուր ապրել է 10 տարի, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ Գտնվել է Ֆուլխենսիո Բատիստայի ընդիմադիր ռեժիմի տակ, 1955 թվականին նկատվել է Հավանայի համալսարանում ի նշան բողոքող ուսանողության հետ համերաշխության։ Սատարել է Կուբայական հեղափոխությանը՝ նախագահական պալատի համար գրելով «Երրորդ աշխարհ»ը։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Լամը ստացել է Գուգենհայմի միջազգային մրցանակը, 1966-1967 թվականներին նրա ներկայացուցչական հետադարձ ցուցադրությունները կայացել են Բազելում, Հաննովերում, Ամստերդամում, Ստոկհոլմում և Փարիզում։ Կուբացի կինոռեժիսոր Ումբերտո Սալոսը (1979) Լամի մասին նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ։

Նկարչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fouchet M. P. Wifredo Lam. — : Editions Cercle d'art, 1976.
  • Balderrama M. R. Wifredo Lam and his Contemporaries, 1938—1952. — N. Y.: Studio Museum in Harlem, 1992.
  • Wifredo Lam: Monograph and Catalogue Raisonné, Vol. I 1923—1960. — Lausanne: Acatos, 1998; Vol.II 1961—1982. — Lausanne: Acatos, 2004.
  • Benitez H. Wifredo and Helena: My Life With Wifredo Lam, 1939—1950. — Lausanne: Acatos, 1999.
  • Lowery Stokes S. Wifredo Lam and the International Avant-garde, 1923—1982. — Austin: University of Texas Press, 2002.
  • Noceda J. M. Wifredo Lam: la cosecha de un brujo. — La Habana: Letras Cubanas, 2002.
  • Sánchez J. Wifredo Lam: el gran perturbador. — La Habana: Ediciones Extramuros, 2002.
  • Нуньес Хименес А. Вифредо Лам. — М.: Радуга, 1985.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  7. 7,0 7,1 7,2 Wifredo Lam
  8. 8,0 8,1 8,2 Discogs — 2000.
  9. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  10. Museum of Modern Art online collection

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]