Վանդա Լանդովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանդա Լանդովսկա
Wanda Landowska 1.jpg
Բնօրինակ անունլեհ.՝ Wanda Landowska
Ծնվել էհուլիսի 5, 1879(1879-07-05)[1][2][3][…]
Վարշավա, Ռուսական կայսրություն[4]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16, 1959(1959-08-16)[1][2][3][…] (80 տարեկան)
Լեյքվիլ, Salisbury, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկլավեսինահար, երաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի, երաժշտագետ և կոմպոզիտոր
Գործիքներկլավեսին
ԱշխատավայրՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Schola Cantorum Basiliensis?
ԿրթությունՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ՊարգևներԼեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Wanda Landowska Վիքիպահեստում

Վանդա Լանդովսկա կամ Վանդա Ալեքսանդրա Լանդովսկայա (լեհ.՝ Wanda Landowska հուլիսի 5, 1879(1879-07-05)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 16, 1959(1959-08-16)[1][2][3][…], Լեյքվիլ, Salisbury, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), լեհ դաշնակահար և (հիմնականում) կլավեսինահար, երաժշտության ուսուցիչ։ Գրությունները և հատկապես նրա բազմաթիվ ձայնագրությունները մեծ դեր են խաղացել 20-րդ դարի սկզբին կլավեսինի ժողովրդականությունը վերածննդի գործում։ Նա առաջին մարդն էր, ով 1933 թվականին ձայնագրեց Յոհան Սեբաստիան Բախի «Գոլդբերգի վարիացիաները» (Goldberg Variations) կլավիսինի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդա Լանդովսկա

Վանդա Լանդովսկան ծնվել է Վարշավայում, հրեա փաստաբան Մարիան Լանդովսկու և լեզվաբան Էվելինա Լաուտենբերգի ընտանիքում։ Մայրը լեհերեն է թարգմանել Մարկ Տվենի ստեղծագործությունները։ Նա սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանից, իսկ 1896-1900 թվականներին Վարշավայի կոնսերվատորիայում սովորել է Յան Կլեչինսկիի և Ալեքսանդր Միխալովսկու մոտ։ Նա համարվում էր մանկական հրաշամանուկ։ Բեռլինում Հայնրիխ Ուրբանի մոտ սովորել է կոմպոզիցիա և կոնտրապունկտ, նաև դասեր է վերցրել նաև Փարիզում Մաուրիցի Մոշկովսկու մոտ։

1900 թվականից մինչև 1912 թվականը Լանդովսկան ապրել է Փարիզում և դասավանդել է (որպես դաշնակահար) «Schola Cantorum» կոնսերվատորիայում, միարժամանակ աշխատելով «Հին երաժշտություն» գրքի վրա (ֆր.՝ Musique ancienne, 1909 թվական)։ Այդ ժամանակշրջանում էլ վերջնականապես ձևավորվել է նրա հետաքրքրությունը կլավեսինի նկատմամբ՝ որպես 18-րդ դարի կլավերային երաժշտության աուտենտիկ (բնագրային) գործիք։

1903 թվականին նա իր առաջնաելույթն է կատարել Փարիզում, որպես կլավեսինահար, որտեղ համերգացանկում ներառել է Բախի կլավեսինի ստեղծագործությունները։ Արժանացել է Շվայցերի դրվատական խոսքին։

1906 թվականից նա սկսել է շրջագայել Եվրոպայում, այդ թվում ՝ 1907 և 1909 թվականներին եղել է Ռուսաստանում, որտեղ նրա կատարումը լսել է Լ. Ն. Տոլստոյը։ 1907 թվականին նա «Ռուսական սեզոններ»-ի շրջանակներում մասնակցել է Սերգեյ Դյագիլևի «Ռուսական պատմական համերգներին» ։ Լանդովսկայի հնագույն երաժշտության մեկնությունների նկատմամբ ստեղծագործական մոտեցումը ոգեշնչել է Դյագիլևին, որը հետագայում օգտագործել է հին վարպետների գործերը 20-րդ դարի բալետային արվեստում (Դ. Սկարլատիի երաժշտությամբ ստեղծել է «Լավ տրամադրությամբ կանայք» (ֆր.՝ Les Femmes de bonne humeur), Մ. Մոնտկլերի երաժշտությամբ «Հովվուհու գայթակղությունը», (ֆր.՝ Les Tentations de la bergère) բալետները և այլն)։

1912 թվականին Լանդովսկայան տեղափոխվել է Բեռլին և Հերման Կրեչմարի առաջարկով Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում՝ ժամանակակից երաժշտության պատմության մեջ առաջին անգամ բացել է կլավեսինի հատուկ դասարան։ 1920 թվականին Լանդովսկան վերադարձել է Փարիզ, 1925 թվականին նա բացել է հնագույն երաժշտության իր սեփական դպրոցը (ֆր.՝ École de Musique AncienneՍեն Լյո լա Ֆորե քաղաքի ծայրամասում գտնվող իր տունը վերածելով ուսումնական կենտրոնի։ Միաժամանակ 1920-1930 թվականները նա լայնորեն շրջագայել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այդ ընթացքում Լանդովսկան ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Լանդովսկան շարունակել է ապրել Փարիզի մերձակայքում և աշխատել Բախի և Սկարլատիի երաժշտության ձայնագրությունների վրա․ որոշ ձայնագրություններում, որոնք արվել են Սեն Լյո լա Ֆորե քաղաքում, լսվում են ռումբի պայթյունների ձայնը։ 1940 թվականին, վախենալով նացիստական հետապնդումներից, նա Ֆրանսիայից (իր ուսանողի և ընկերոջ Դենիզ Ռեստուի ուղեկցությամբ) Պորտուգալիայի տարածքով փախել է ԱՄՆ։ Վստահ լինելով, որ նացիստական հետապնդումը ժամանակավոր է, նա հեռացել էր միայն երկու ճամպրուկով։ Լանդեվսկան Նյու Յորք է ժամանել 1941 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Փերլ Հարբորի վրա հարձակման օրը։ Նրա փարիզյան հսկայական գրադարանը և հնաոճ գործիքների արժեքավոր հավաքածուն կողոպտվել են[5]։

Նա հաստատվել է Լայքվիլ քաղաքում, Քոնեքթիքութ նահանգում, Լանդովսկան մինչև իր կյանքի վերջին ամիսները հանդես է եկել համերգայի, դասախոսական և մանկավարժական գործունեությամբ։ Նրա վերջին հանրային ելույթը կայացել է 1954 թվականին։

Համերգային կլավեսին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համերգային կլավեսին» (1927թ), մշակվել է Պլեյելի ֆիրմայի կողմից, ըստ Լանդովսկայի ծրագրի:
Բեռլինի երաժշտական թանգարան

Լանդովսկան ավանդական «կամերային» կլավեսինը մեծ բեմի համար համարել է ոչ պիտանի։ 1912 թվականին Պլեյել ֆիրման՝ նրա ցուցումներին համապատասխան, պատրաստել է առաջին գործիքը, որը ստացել է «մեծ համերգային կլավեսին» անվանումը։ Ավելի ուշ թողարկվել են այլ փոփոխություններով, որոնց ընդհանուր մասը մեծ էր, համեմատած ավանդական գործիքի հետ, չափսերը՝ 16 ոտնաչափ կանգառ, ծանր մետաղական շրջանակ, դաշնամուրի ստեղնաշար և դաշնամուրի ոտնակներ։

Լանդովսկան կոչ է արել ժամանակակից կոմպոզիտորներին գրել նոր երաժշտություն նման գործիքի համար։ Այդ կոչին արձագանքողների թվում են եղել Մանուել դե Ֆայան, որը նրա համար կոնցերտ է գրել կամերային անսամբլի հետ (1926 թվական) և Ֆրանսիս Պուլենկը, որը գրել է «Գյուղական համերգ» կլավեսինի և նվագախմբի համար (1928 թվական)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կլավեսինի երաժշտության նկատմամբ պատկերացումները փոխվեցին, «մեծ» կլավեսինների արտադրությունն աստիճանաբար մարեց։ Ժամանակակից վավերագրողները հին երաժշտություն կատարելու համար ձգտել են օգտագործել բնօրինակ գործիքներ կամ հին կլավեսների ժամանակակից վերականգնումները։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդովսկայի երգացանկում ներառված են 18-րդ դարի ամենանշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Բախ (1931 թվականին նա իրականացրել է «Գոլդբերգի վարիացիաների» առաջին ձայնագրությունը կլավեսին միջոցով), Հենդել, Կուպերեն, Ռամո, Կ․Ֆ․ Է․ Բախ, ինչպես նաև 20-րդ դարի կոմպոզիտորների կլավեսինային ստեղծագործությունները։ Նրա երաժշտագիտական ժառանգությունը տպագրության համար պատրաստել է նրա գործընկեր Դենիս Ռեստուն, որը լույս է տեսել հետմահու 1964 թվականին[5]։

Լանդովսկայի ուսանողների թվում են եղել Ալիս Էլերսը, Էտա Հարիհ-Շնայդերը, Էդիթ Ուայս-Մանը, Ռալֆ Կիրկպատրիկը, Ռաֆայել Պույանան, Էմե վան դե Վիլեն, Կազիմիեժ Ֆլատաուն, Մարգարիտա Կազուրո-Տրոմբինին և այլոք։

Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չի կարելի կատարել մեծ ստեղծագործություններն այնպես, կարծես հարգանքից բթացած թաղման երթի եք նայում։
  • Մետրոնոմի երկու հարվածների միջև դադար է։ Սրտի երկու բաբախումների արանքում՝ մի ամբողջ աշխարհ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119037890 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 Patricia Juliana Smith։ «Landowska, Wanda (1879-1959)» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]