Jump to content

Ժան Արպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Արպ
ֆրանսերեն՝ Jean Arp[1]
Ծնվել էսեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[2][3][4][…]
ԾննդավայրՍտրասբուրգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[5][6][7]
Վախճանվել էհունիսի 7, 1966(1966-06-07)[2][8][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա[5][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Գերմանական կայսրություն
ԿրթությունWeimar Saxon-Grand Ducal Art School?[9] և Ժյուլիանի ակադեմիա[9]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, գրող, դիզայներ, լուսանկարիչ, ակնագործ, գծանկարիչ, դոցենտ, նկարազարդող և գծանկարիչ
Ոճդադաիզմ[10], Դե ստիլ[10] և սյուրռեալիզմ[10]
Ժանրաբստրակցիոնիզմ[10] և նատյուրմորտ[10]
Ուշագրավ աշխատանքներEvocation of a Form: Human, Lunar, Spectral?
Պարգևներ
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա[12], ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[13], Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Cercle et Carré?[14], Աբստրակցիա-Ստեղծում[14], Der Moderne Bund?[15] և Allianz[15]
ԱմուսինՍոֆի Թոյբեր-Արպ[16] և Marguerite Arp?[17][15]
ԱզգականներՈւդո Յուրգենս[18], Carl Arp?[19] և Hans Arp?[19]
 Hans Arp Վիքիպահեստում

Ժան Արպ (Հանս Արպ, ֆրանսերեն՝ Jean Arp, գերմ.՝ Hans Arp, սեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[2][3][4][…], Ստրասբուրգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[5][6][7] - հունիսի 7, 1966(1966-06-07)[2][8][3][…], Բազել, Շվեյցարիա[5][6]), գերմանացի և ֆրանսիացի պոետ, նկարիչ, քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը գերմանացի էր Քիլ քաղաքից, մայրը` ծնունդով Էլզասից։ Արպը սովորել է Ստրասբուրգի արվեստների ու արհեստների դպրոցում, 1908 թվականին՝ Փարիզի Ժուլիանի ակադեմիայում։ 1912 թվականին Մյունխենում ծանոթացել է Կանդինսկու հետ, աշխատել է էքսպրեսիոնիստների «Կապույտ հեծյալ» ալմանախում։ Սկսել է տպագրվել որպես բանաստեղծ։ 1914 թվականին Քյոլնում ծանոթացել է Մաքս Էռնստի հետ, նույն տարում Փարիզում հանդիպել է Ապոլիների, Պիկասոյի, Մոդիլիանիի, Սոնյա և Ռոբեր Դելոնեներին։ 1915 թվականին Ցյուրիխում դարձել է դադաիզմի հիմնադիրներից մեկը։ Պատկերազարդել է Տրիստան Տցարայի, Պերե Բենջամենի, Ռիխարդ Խյուլզենբեկի գրքերը։ 1917 թվականին սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ 1920 թվականին Բեռլինում ծանոթանում է Լիսիցկիի և Կուրտ Շվիտերսի հետ։ 1924 թվականին տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում է Մոնդրիանի հետ։ Միացել է սյուրռեալիստների խմբին, մոտ էր աբստրակցիոնիզմին։ 1925 թվականին կնոջ` նկարչուհի Սոֆի Տոյբերի հետ, հաստատվում է Կլամար քաղաքում, Մյոդոնի անտառների սահմանին, Փարիզից դեպի հարավ-արևմուտք։ Գրել է Հանս Ռիխտերի «Օրն ինչպես օր» ֆիլմի սցենարը (1929 թվականին դերերից մեկում խաղում էր Ս. Էյզենշտեյնը)։ 1940-1946 թվականներին, փրկվելով հիտլերականներից, ապրել էր Շվեցարիայում, հետո` նորից Կլամարում։ 1959 թվականին հաստատվել է Սոլդունոյում, Լոկարնոյի մոտ։

Ժառանգություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Վենետիկի Բիենալեյում ստանում է քանդակագործության գլխավոր մրցանակը, 1959 թվականին՝ Պատվո լեգեոնի շքանշան։ 1961 թվականին դարձել է գրականության և արվեստի շքանշանակիր։ 1963 թվականին Արպն արժանացել է Ֆրանսիայի Արվեստի ազգային մեծ մրցանակին, 1964 թվականին արժանացել է Հյուսիսային Ռեյնի հողերի նկարչական մեծ մրցանակի, 1965 թվականին Իտալիայի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, Համբուրգի համալսարանի Գյոթեի անվան մրցանակով։ Արպի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուն գտնվում է Ստրասբուրգում Նոր և Ժամանակակից արվեստի թանգարանում, որի դիմաց գտնվող հրապարակը նկարչի անունն է կրում։ Նրա անունով է կոչվում Կլամարի մշակութային կենտրոնը, ինչպես նաև` մեկ փողոց Փարիզի 13-րդ շրջանում։ 1979 թվականից Կլամարում գործում է Արպի հիմնադրամը (2004 թ. այն ստացել է ազգային թանգարանի կարգավիճակ)։

«Ամպերի հովիվը», Վենեսուելայի համալսարան, Կարակաս

Ցուցահանդեսային կատալոգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans Arp 1886—1986. Rolandseck: Stiftung Hans Arp und Sophie Taeuber-Arp; Stiftung Bahnhof Rolandseck, 1986
  • Hans Arp (1886—1966) zum 100. Geburtstag. Zürich: Kunsthaus Zürich, 1986.
  • Hans Arp 1886—1966: Druckgrafik. München: Edition e, 1986
  • Hans Arp, Sophie Taeuber-Arp. Ostfildern-Ruit: G. Hatje, 1996
  • Hans Arp 1886—1966. Berlin: Kulturstiftung der Länder, 1997
  • Hans Arp, Worte Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2002
  • Schwitters — Arp/ Hrsg. Hartwig Fischer. Ostfildern-Ruit: Hatje Cantz, 2004
  • Hans Arp, Göttinnen umgeben von ihren Rosen und Schlangen/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2005
  • Hans Arp, Singendes Blau/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2006

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gesammelte Gedichte. Bd.1-3. — Zurich; Wiesbaden, 1966—1984.
  • Arp on Arp: poems, essays, memories. — New York: Viking Press, 1972.
  • Sable de lune: poèmes choisis. — Paris: Arfuyen, 2005.
  • Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Կուպրանով
  • Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Միկուշևիչ, Հանս Արպ. Քանդակագործություն, գրաֆիկա
  • Անանուն գազան. թարգմ. Ս. Դուբին, Անդրեյ Բրետոն
  • Ամպերի պոմպ. թարգմ. Վ. Պարնախ
  • Ֆրանսիական սյուրեալիզմի պոեզիա

Գրականություն բանաստեղծի և նկարչի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Last R.W. Hans Arp: the poet of Dadaism. — London: Wolff, 1969.
  • Poley St. Hans Arp: die Formensprache im plastischen Werk. — Stuttgart: G. Hatje, 1978.
  • Fauchereau S. Arp. — New York: Rizzoli, 1988.
  • Rossi P.L. Hans Arp. — Paris: Virgile, 2006.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dictionnaire culturel de Strasbourg (ֆր.): 1880-1930 / R. Recht, J. Richez, I. LaboulaisStrasbourg: Presses universitaires de Strasbourg, 2017. — P. 597. — ISBN 978-2-86820-988-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Arp (դան.)
  4. 4,0 4,1 Hans later Jean ArpOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://hedendaagsesieraden.nl/2020/12/13/hans-arp/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Stroeh G. Arp, Hans // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T004219
  7. 7,0 7,1 7,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  8. 8,0 8,1 8,2 Hans Arp (նիդերլ.)
  9. 9,0 9,1 Hans Arp Biografie (գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 RKDartists (նիդերլ.)
  11. https://www.kunsthaus.nrw/sammlungen/hans-arp/ / Kunsthaus Nordrhein-Westfalen
  12. https://www.deutscheakademie.de/de/akademie/mitglieder/hans-arp / German Academy for Language and Literature
  13. http://americanabstractartists.org/current-members/past/
  14. 14,0 14,1 ŒUVRE (գերմ.)
  15. 15,0 15,1 15,2 https://stiftungarp.de/hans-arp-biografie/ (գերմ.)
  16. Hans Arp und Sophie Taeuber-Arp (գերմ.)
  17. Zajonz M. Ausstellung: "Hans Arp. Der Nabel der Avantgarde": Die Urform des Ovals (գերմ.) / Hrsg.: Tagesspiegel — 2015.
  18. Olbert F. Ein Charmeur und großer Freigeist (գերմ.) / Hrsg.: Frankfurter Rundschau — 2019.
  19. 19,0 19,1 https://en.wikipedia.org/wiki/Jean_Arp

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Արպ» հոդվածին։