Սոֆի Թոյբեր-Արփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Թոյբեր-Արփ
գերմ.՝ Sophie Taeuber-Arp
Sophie Taeuber.jpg
Ծնվել էհունվարի 19, 1889(1889-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԴավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա
Վախճանվել էհունվարի 13, 1943(1943-01-13)[1][2][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա[4][5]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, ճարտարապետ, պարուհի, ուսուցչուհի, նկարազարդող և տեքստիլ նկարչուհի
Ոճդադաիզմ[6]
Թեմաներգեղանկարչություն և տեքստիլ արվեստ[6]
ՈւսուցիչMaria Brinckmann?
ԱնդամակցությունAllianz
ԱմուսինԺան Արպ
Commons-logo.svg Sophie Taeuber-Arp Վիքիպահեստում

Սոֆի Հենրիեթթ Գերթրուդ Թոյբեր-ԱրփԱրփ (գերմ.՝ Sophie Henriette Gertrude Taeuber-Arp, հունվարի 19, 1889(1889-01-19)[1][2][3][…], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունվարի 13, 1943(1943-01-13)[1][2][3][…], Ցյուրիխ), շվեյցարացի արվեստագետ, գեղանկարիչ, քանդակագործ, տեքստիլ դիզայներ, կահույքի և ինտերիերի դիզայներ, ճարտարապետ և պարուհի։ Նա համարվում է 20-րդ դարի կոնկրետ արվեստի և երկրաչափական աբստրակցիայի կարևորագույն արվեստագետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի Թոյբեր-Արփը ծնվել է Դավոսում (Շվեյցարիա) և դեղագործ Էմիլ Թոյբերի և Սոֆի Թոյբեր Քրյուսի հինգերորդ զավակն է։ Մինչև հոր տուբերկուլոզից մահանալը՝ նրա ծնողները աշխատել են Դավոսի դեղատանը։ Հոր մահանալու ժամանակ Սոֆին երկու տարեկան էր, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Տրոգեն, որտեղ նրա մայրը դարձավ թոշակառու։ Սանկտ Գալլի Կիրառական արվեստների դպրոցում 1906-1910 թվականներին սովորել է տեքստիլ դիզայներություն (Gewerbeschule, Կիրառական արվեստի դպրոց)[7]։ Այնուհետև 1911 և 1913 թվականին սովորել է Մյունխենի Վիլհելմ ֆոն Ֆեբսչիցի դպրոցում։ 1911-13 թվականների միջակայքում նա մի տարի սովորել է Համբուրգի Նոր արվեստների դպրոցում (Kunstgewerbeschule)։ 1915 թվականին միացավ Schweizerischer Werkbund-ին[8]։ Նույն թվականին ընդունվել է Ցյուրիխի Լաբան

պարի դպրոց, իսկ ամռանը միացել է Ասկոնայի Մոնտե Վերիտա արվեստի կենտրոնին։ 1917 թվականին նա պարել է Սյուզան Պերրոտտետի, Մարի Վիգմանի և ուրիշ հայտնի պարողների հետ Լեբանի կողմից կազմակերպված Ասկոնայի Sun Festival-ի ժամանակ[9]։

Դադաիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Տանների պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, նա հանդիպել է դադաիզմի արվեստագետ Ժան «Հանս» Արփի հետ, ով տեղափոխվել էր Ցյուրիխ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակ չզորակոչվելու համար[8]։ Նրանք միասին բազմաթիվ նախագծերով են համագործակցել (մինչև 1943 թվականին Սոֆիի մահանալը)։ Նրանք ամուսնացել են 1922 թվականին, որից հետո Սոֆին փոխել է իր ազգանունը՝ դառնալով Թոյբեր-Արփ[10]։

Թոյբեր-Արփը 1916-1929 թվականներին Kunstgewerbeschule Zürich-ում (այժմ Ցյուրիխի արվեստի համալսարան) ուսուցանել է մանածագործություն և այլ տեքստիլ արվեստներ։ Նրա տեքստիլ և գրաֆիկ գործերը, որոնք ստեղծվել են 1916 թվականից մինչև 1920-ական թվականները, կոնստրուկտիվիզմի ամենավաղ նմուշներն են։ Դրանց են պատկանում Պիետ Մոնդրյանը և Կասմիր Մալևիչը։ Այս բարդ երկրաչափական աբստրակցիաներն արտացոլում է գույնի և ձևի միջև փոխազդեցության նուրբ պատկերացումը[7]։

Այս ժամանակաշրջանում նա Ցյուրխում դադաիզմի շարժման մասնակից էր, որի կենտրոնը Cabaret Voltaire-ն է[7]։ Նա մասնակցել է Դադա-ոգեշնչված երկայացումներին որպես պարուհի, պարուսույց և տիկնիկավար, նա նախագծել տիկնիկներ, բեմական հագուստ և հավաքածուներ ինչպես Cabaret Voltaire-ի, այնպես էլ այլ շվեյցարական և ֆրանսիական թատրոնների համար։ 1918 թվականին նա Ցյուրիխի Դադա Մանիֆեստոյում համաերգիչն էր[11]։

Նա նաև մի շարք քանդակներ է արել, որոնից են «Դադա գլուխները»՝ պատրաստված գունավոր փայտից[12]։

Թոյբեր-Արփը մտերիմ ընկերն էր նաև իր հասակակից ֆրանս-ռումինական ավանգարդ ոճի բանաստեղծ, էսսեսիստ և արվեստագետ Տրիստան Ցարան, ով Դադա շարժման կենտրոնական անդամներից մեկն էր։ 1920 թվականին Ցարան միջնորդել է չորս տասյնակ դադասիտ արվեստագետների, որոնցից էին Թոյբեր-Արփը, Ժան Արփը, Ժան Կոկտեն, Մարսել Դուշամպը և Հաննա Հյոխը։ Ցարան պլանավորում էր օգտագործել ներդրված տեքստը և պատկերները, որպեսզի ստեղծի «Dadaglobe» դադա աշխատությունը։ Պլանավորված էր ամբողջ աշխարհով 10,000 օրինակ տպագրել, սակայն նախագիծը չեղյալ հայտարարվեց, երբ 1921 թվականին գլխավոր հովանավոր Ֆրանսիս Պիկաբիան հեռացավ Ցարայից[13]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվաձև կոմպոզիցիա աբստրակտ մոտիվներով, 1922
Kompozycja, 1931
Grasse – երկրաչափական և ալիքավոր գծեր, 1940 (գունավոր մատիտ, 26 x 34.4 սմ)
Սոֆի Թոյբեր-Արփը շվեյցարական 50 ֆրանկանոցի վրա

Սոֆի Թոյբեր-Արփը միակ կինն էր, ով հայտնվել է շվեյցարական դրամի վրա․ նրա դիմանկարը 1995 թվականից 50-ֆրանկանոցի վրա է պատկերված[10]։

Թանգարանը, որը նվիրված էր[14] Սոֆի Թոյբեր-Արփին և Ժան Արփիին, բացվել է 2007 թվականին Գերմանիայի Ռոլանդեց երկաթուղային կայարանի մի հատվածում, որը մշակել է Ռիչարդ Մեյերը[10]։ «Սոֆի Թոյբեր-Արփի մաքրվող գծեր» (2015) վիդեոաշխատությունը նկարահանվել է շվեյցարիացի մեդիայի արվեստագետ Միրիամ Թիեսի կողմից[15][16]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականից Սոֆի Թոյբեր-Արփը և Ժան Արփը տեղափոխվել են Ստրասբուրգ, որտեղ երկուսն էլ ստացան ֆրանսիական քաղաքացիություն։ Ապա նրանք խմբավորեցին իրենց ժամանակը Ստրասբուրգում և Փարիզում։ Այստեղ Թոյբեր-Արփը ստացավ բազմաթիվ ինտերիեր-ձևավորման առաջարկներ։ 1927 թվականին նա Բլանչե Գաչեթի հետ միասին համահեղինակեց Welly Lowell գիրքը[10]։

Ուշ 1920-ականներին նա հիմնականում ապրել է Փարիզում և շարունակել է կատարելագործվել դիզայնի ոլորտում։ Զույգը Ֆրանսիայի քաղաքացի են դարձել 1926 թվականին[8] և 1928 թվականին նրանք տեղափոխվեցին Փարիզից դուրս՝ Մեուդոն-Վալ Ֆլեուրի, որտեղ նա դիզայնավորեց իրենց տունը և տան կահավորանքը[17]։ Նա 1923-30 թվականներին Փարիզում Salon des Surindépendents-ի ցուցադրողն էր։

1930-ական թվականներին նա Cercle et Carré խմբի անդամ էր, որը հիմնադրվել էր Մայքլ Սեուֆորի և Ժոաքուին տորրես Գարսիաայի կողմից[8]։ Ավելի ուշ նա Փարիզում հիմնադրեց կոնստրուկտիվիզմ արվեստի ուղղությունը։ Նրա ընկերներն էին արվեստագետ Սոնիա Դելաունայը, Ռոբերտ Դելաունայը, Վասիլի Լանդիսնկին, Ջոան Միրոն և Մայքլ Դաչամփը[10]։ Նա 1937-1943 թվականներին եղել է Շվեյցարացի նկարիչների միության՝ Allianz-ի անդամ[8]։ 1940 թվականին Թոյբեր-Արփը և Արփը նացիստական օկուպացիաներին ընդառաջ լքեց Փարիզը՝ տեղափոխվելով Գրասսե, որտեղ Սոնիա Դելաուայի, Ալբերտո Մեգնելլիի և ուրիշ արվեստագետների հետ համատեղ հիմնադրեց արվեստանոց։ 1942 թվականի վերջին նրանք ստիպված վերադարձան Շվեյցարիա։ 1943 թվականի սկզբին Սոֆի Թոյբեր-Արփը մահացավ շմոլ գազի թունավորումից՝ տան անսարք վառարանի պատճառով[10]։

2014 թվականին Ֆրանսիայի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում կայացած «Danser sa vie» պարային և արվեստի ցուցահանդեսում լուսանկարիչը ցուցադրել է Թոյբեր-Արփի պարերը[18]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sophie Taeuber-Arp 1889–1943. Catalogue of the exhibition in the Arp-Museum Bahnhof Rolandseck, at the Kunsthalle Tübingen (1993), at the Städtischen Galerie im Lenbachhaus München (1994). publisher: Siegfried Gohr, Verlag Gerd Hatje, Stuttgart, 1993. 3-7757-0419-1
  • Gabriele Mahn: "Sophie Taeuber-Arp", pp. 160–168, in: Karo Dame, book on the exhibition Karo Dame. Konstruktive, Konkrete und Radikale Kunst von Frauen von 1914 bis heute, Aargauer Kunsthaus Aarau, publisher: Beat Wismer, Verlag Lars Müller, Baden, 1995. 3-906700-95-X
  • Christoph Vögele. Variations. Sophie Taeuber-Arp. Arbeiten auf Papier. Book on the exhibition at the Kunstmuseum Solothurn. Heidelberg: Kehrer Verlag, 2002. 3-933257-90-5
  • Sophie Taeuber-Arp – Gestalterin, Architektin, Tänzerin. Catalogue of the exhibition at the Museum Bellerive, Zürich. publisher: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Zürich: Verlag Scheidegger & Spiess, 2007. 978-3-85881-196-7
  • Bewegung und Gleichgewicht. Sophie Taeuber-Arp 1889–1943. Book on the exhibition at the Kirchner Museum Davos and at the Arp Museum Bahnhof Rolandseck. editor: Karin Schick, Oliver Kornhoff, Astrid von Asten. Bielefeld: Kerber Verlag, 2010. 978-3-86678-320-1
  • Susanne Meyer-Büser: "Zwei Netzwerkerinnen der Avantgarde in Paris um 1930. Auf den Spuren von Florence Henri und Sophie Taeuber-Arp", in: Die andere Seite des Mondes. Künstlerinnen der Avantgarde. Book on the exhibition at the Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf (ed.), and at the Louisiana Museum of Modern Art, Humlebaek, Dänemark. Köln: DuMont Buchverlag, 2011. 978-3-8321-9391-1
  • Roswitha Mair: Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp. Berlin: Parthas Verlag, 2013. 978-3-86964-047-1
  • Sophie Taeuber-Arp – Heute ist Morgen. Comprehensive publication on the exhibition at the Aargauer Kunsthaus, Aarau, and at the Kunsthalle Bielefeld. Editor: Thomas Schmutz und Aargauer Kunsthaus, Friedrich Meschede und Kunsthalle Bielefeld. Zurich: Verlag Scheidegger & Spiess, 2014. 978-3-85881-432-6
  • West, Shearer (1996)։ The Bullfinch Guide to Art։ UK: Bloomsbury Publishing Plc։ ISBN 0-8212-2137-X 
  • Schmidt, Georg, ed. (1948). Sophie Taeuber-Arp, Holbein Verlag.
  • Vgele, Christoph, and Walburga Krupp (2003). Sophie Taeuber-Arp: Works on Paper, Kehrer Verlag.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sophie Taeuber-Arp (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sophie Taeuber-Arp — 2008.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. SIKART — 2006.
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 7,2 Schelbert Leo (մայիսի 21, 2014)։ Historical Dictionary of Switzerland։ Rowman & Littlefield Publishers։ էջ 369։ ISBN 978-1-4422-3352-2 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Gaze Delia (2013)։ Concise Dictionary of Women Artists։ Routledge։ էջեր 651–3։ ISBN 978-1-136-59901-9 
  9. Arp Jean, Hancock Jane, Poley Stefanie (1987)։ Arp, 1886–1966։ Hatje։ էջ 286 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Roswitha Mair (2013)։ Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp (German)։ Parthas Verlag Berlin։ ISBN 978-3-86964-047-1 
  11. Pappas Theoni (1999)։ Mathematical footprints: discovering mathematical impressions all around us։ Wide World Publishing/Tetra։ էջ 127 
  12. Blistène Bernard, Dennison Lisa (1998)։ Rendezvous: Masterpieces from the Centre Georges Pompidou and the Guggenheim Museums։ Guggenheim Museum Publications։ էջ 695։ ISBN 978-0-8109-6916-2 
  13. Farago Jason (հունիսի 16, 2016)։ «A Plan to Spread Dada Worldwide, Revisited at MoMA»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-03-11 
  14. arp museum։ «Hans Arp and Sophie Taeuber-Arp»։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  15. Schaumbad - Freies Atelierhaus Graz։ «100 Years of World Transition»։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  16. Myriam Thyes։ «Sophie Taeuber-Arp's Vanishing Lines»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  17. Saskia de Rothschild (14 February 2013), Glimpses of Jean Arp’s World New York Times.
  18. «Dada Dance: Sophie Taeuber’s Visceral Abstraction – Art Journal Open»։ Art Journal Open (en-US)։ հուլիսի 3, 2014։ Վերցված է 2017-03-11