Հայնրիխ Ման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայնրիխ Ման
գերմ.՝ Heinrich Mann
Bundesarchiv Bild 183-R98911, Heinrich Mann.jpg
Ծնվել էմարտի 27, 1871(1871-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբեկ, Գերմանական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 11, 1950(1950-03-11)[4][5][6][…] (78 տարեկան) կամ մարտի 12, 1950(1950-03-12)[7] (78 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, կենսագիր, ինքնակենսագիր, արձակագիր և դրամատուրգ
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
ՊարգևներԳԴՀ ազգային մրցանակ
ԱմուսինՄարիա Կանովա[8] և Նելի Կրյոգեր[8]
ԶավակներԼեոնիե Ման[8]
Heinrich Mann Signature.jpg
Հայնրիխ Ման Վիքիքաղվածքում
Heinrich Mann Վիքիպահեստում

Հայնրիխ Ման (գերմ.՝ Heinrich Mann, մարտի 27, 1871(1871-03-27)[1][2][3][…], Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] - մարտի 11, 1950(1950-03-11)[4][5][6][…] կամ մարտի 12, 1950(1950-03-12)[7], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Թոմաս Մանի եղբայրը։

Սովորել է Բեռլինի համալսարանում։ Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926 թվականից), ապա՝ նախագահը (1930-1933)։

1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1936 թվականից եղել է Փարիզում ստեղծված գերմանական ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը։

1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) կազմավորումից հետո, 1949 թվականին, հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի անդրանիկ նախագահ։ 1900 թվականին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903 թվականին՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եղերգությունը, 1905 թվականին՝ «Վարժապետ Ունրսոոը» վեպը, որտեղ քննադատել է պրուսական «խստավարժությունը»։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկսվելուց մեկ ամիս առաջ Մանն ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրատարակված 1918-ին) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի պատկերը։ Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925)։

Մանը հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է 20-րդ դարի 10-ական թվականների սկզբներին։ 1920-1930-ական թվականներին։ Հիտլերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները։ Մանի մի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը։ «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ և գրական մաներայի խիստ բարդությամբ։ Մանի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 209 CC-BY-SA-icon-80x15.png