Անդրե Մասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Մասոն
ֆր.՝ André Masson
ԿեղծանունMasson, Andre[1]
Ծնվել էհունվարի 4, 1896(1896-01-04)[2][3][4][…]
ԾննդավայրBalagny-sur-Thérain
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1987(1987-10-28)[2][3][4][…] (91 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, քանդակագործ, դիզայներ, գծանկարիչ և նկարազարդող
Ոճսյուրռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ2997931?
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե
Commons-logo.svg André Masson Վիքիպահեստում

Անդրե Մասոն (ֆր.՝ André Masson, հունվարի 4, 1896(1896-01-04)[2][3][4][…], Balagny-sur-Thérain - հոկտեմբերի 28, 1987(1987-10-28)[2][3][4][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Բելգիայում։ Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում Կոնստանտ Մոնտալդայի ղեկավարությամբ տասնմեկամյա հասակում սկսել է ուսումնասիրել կերպարվեստը։ 1912 թվականին հաստատվել է Փարիզում և ծանոթացել Մաքս Ժակոբի հետ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1917 թվականին ծանր վիրավորվել է և մի քանի ամիս անցկացրել հոսպիտալում, իսկ 1919 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից։ 1922 թվականին Մասոնը բնակություն է հաստատել Մոնպառնասում և որպես արվեստանոց վարձել է Բլյումե փողոցի վրա գտնվող փոքրիկ մի շինություն։ Միևնույն թվականին նրա աշխատանքներից են ձեռք բերել Գերտրուդ Սթայնը և Էռնեստ Հեմինգուեյը։ 1923 թվականին ծանոթացել է Խոան Միրոյի, Անտոնեն Արտոյի, Միշել Լեյրիսի հետ և մտել է սյուրռեալիստների խմբի մեջ (1929 թվականին խզել է հարաբերությունները Անդրե Բրետոնի հետ)։ Մասնակցել է առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսին, որը կայացել է Պիեր պատկերասրահում։ 1924 թվականին ընկերացել է Ժորժ Բատայի հետ, իսկ ավելի ուշ նկարազարդել է նրա գրքերը։ Համագործակցել է «Ացեֆալ» ամսագրի հետ և խորապես ըմբռնել է էրոսի և բռնության նրա փիլիսոփայությունը։ 1934-1936 թվականներին ապրել է Իսպանիայում, իսկ 1940-1945 թվականներին՝ ԱՄՆ-ում։

Մասոնի աշխատանքները պահվում են խոշոր թանգարաններում, այդ թվում Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքները կատարված են կուբիզմի ոճով։ Առաջին անգամ որպես բեմանկարիչ հանդես է եկել 1933 թվականին Լ․ Ֆ․ Մյասինի «Նախանշան» բալետ-սիմֆոնիայի բեմադրությունում։ Մասոնը խորապես ազդել է ԱՄՆ-ում աբստրակտ էքսպրեսիոնիզմի կազմավորման վրա։ Ֆրանսիա վերադառանլուց հետո շարունակել է աշխատել թատրոնում և զբաղվել գրքերի նկարազարդմամբ։ 1964 թվականին նկարազարդել է Փարիզի Օդեոն թատրոնի առաստաղը։ 1954 թվականին դարձել է Ազգային գեղարվեստական մրցանակի դափնեկիր։ 1958 թվականին Ժան Գրեմիյոնի Անդրեին նվիրված «Անդրե Մասոնն ու չորս բանաստեղծությունները» վավերագրական ֆիլմում նկարիչը հանդես է եկել որպես կամեո։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնը իր և գեղանկարչության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Entretiens avec Georges Charbonnier. Paris: Julliard, 1958.
  • Les années surréalistes: Correspondance 1916—1942. Paris: La Manufacture, 1990.
  • Le rebelle du surréalisme: écrits. Paris: Hermann, 1994.
  • Отблески воспоминаний [об Антонене Арто]// Иностранная литература, 1997, № 4, с.235
  • Müller-Yao M.H. Der Einfluß der Kunst der chinesischen Kalligraphie auf die westliche informelle Malerei. Bonn; Köln 1985.
  • Ades D. André Masson. New York: Rizzoli, 1994.
  • С. Зенкин. Конструирование пустоты: миф об Ацефале // Предельный Батай: Сб. статей. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2006, с. 118—131

Նկարչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Limbour G., Leiris M. André Masson et son univers. Lausanne: Les Trois collines, 1947.
  • Limbour G. André Masson, dessins. Paris: Editions Braun, 1951.
  • Passeron R. André Masson et les puissances de signe. Paris: Editions Denoël, 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]