Լինքոլն Քիրստեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինքոլն Քիրստեյն
անգլ.՝ Lincoln Kirstein
Ծնվել էմայիսի 4, 1907(1907-05-04)[1][2]
ԾննդավայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էհունվարի 5, 1996(1996-01-05)[4][1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Berkshire School? և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, բանաստեղծ, բարձրաշխարհիկ հեղինակություն, գրող, գործարար և արվեստի ադմինիստրատոր
ԱմուսինFidelma Cadmus Kirstein?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Արտաքին պատկերներ
պատկերներ
Լինքոլն Քիրստեյն, 1929–1930, Արվեստի թանգարան (Հյուստոն)
Լինքոլն Քիրստեյն, 1937 Պավել Չելիշչևi նկարներ, Ազգային դիմանկարների պատկերասրահ (ԱՄՆ)
Լինքոլն Քիրստեյն, մոտ 1948, նկարիչ Ջորջ Պլատ Լայնս, Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
Դիմանկար Լինքոլն Քիրստեյնի, 1950 Լյուսիան Ֆրոյդ, մասնավոր հավաքածու


Լինքոլն Էդվարդ Քիրստեյն (անգլ.՝ Lincoln Edward Kirstein, մայիսի 4, 1907(1907-05-04)[1][2], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունվարի 5, 1996(1996-01-05)[4][1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և մշակութային գործիչ, գրող, բարերար, ձեռնարկատեր։ Նա առավել հայտնի է որպես New York City Ballet-ի համահիմնադիր։ Պարի (հատկապես բալետի), լուսանկարչության, արվեստի ներկայացուցիչների կենսագրությունների մասին գրքերի հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլն Քիրսթեյնը ծնվել է Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում հրեական հարուստ ընտանիքում։ Նրա հայրական պապը հիմնել է Edward Kirstein and Sons օպտիկական ընկերությունը։ Նրա հայրը Բոստոնում «Filen's» նորաձևության հանրախանութի համասեփականատերն էր։ Նրա մայրը Stein-Bloch տեքստիլ ընկերությանը պատկանող ընտանիքից էր ։ Լինքոլնը Լյուիս Քիրստեյնի և Ռոուզ Սթայնի երեք երեխաների միջնեկն էր։ Նա ուներ մեծ քույր՝ Մինա, և կրտսեր եղբայր՝ Ջորջը[6]։ Քիրստեյնները անգլոֆիլներ էին, շատ էին կարդում, հաճախում էին բալետ, օպերա և համերգներ, ակտիվորեն մասնակցում էին մշակութային և բարեգործական միջոցառումներին[7]։

Քիրսթեյնը դպրոցում լավ չի սովորել և նույնիսկ ստիպված է եղել փոխել դպրոցը վատ առաջադիմության պատճառով[8]։ Երկու տարի Բերքշիրի դպրոցում սովորելուց հետո նա հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ, բայց ցանկանում է իր վերջին տարին ավարտել Լոնդոնում, որտեղ ապրում էր Մինան։ Ընտանեկան խորհրդում փոխզիջում է գտել. Լինքոլնը ամռանը պատք է գնար Լոնդոն, իսկ հաջորդ տարին պետք է անցկացներ՝ պատրաստվելով Հարվարդի ընդունելության քննություններին։ Եղբոր ու մոր ընկերակցությամբ նա 1924 թվականի ամռանը երկու ամիս անցկացրել է Եվրոպայում։ Այնտեղ նա հանդիպել է Բլումսբերգի խմբի անդամներին, որտեղ տեղափոխվել էր Մինան, և հատկապես մտերմացել է Ջոն Քեյնսի հետ[9]։

Հարվարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վարձու ուսուցիչների համառությանը և ջանքերին՝ Լինքոլնը ձախողել է Հարվարդի ընդունելության քննությունը երկու անգամ՝ առաջին փորձը՝ 1925 թվականի հունիսին, իսկ երկրորդը՝ երեք ամիս անց։ Ի վերջո, 1926 թվականի ամռանը19 տարեկանում ընդունվել է Հարվարդի համալսարան, մինչդեռ դիմորդների միջին տարիքը երկու-երեք տարով փոքր էր[10]։

Հարվարդում Քիրստեյնի մի քանի հոդվածներ տպագրվել են համալսարանական The Advocate ամսագրում։ Նա ցանկանցել է աշխուժացնել այս հրատարակությունը՝ հրատարակելով ավելի ավանգարդ հեղինակներ, սակայն նրան չեն ընդունել խմբագրական կազմում։ Այնուհետև նա իր ընկերոջ՝ Վարիան Ֆրայի հետ համոզել է հորը ֆինանսավորել նոր գրական եռամսյակային ամսագիր՝ Hound & Horn («Hound and Horn», Էզրա Փաունդի «The White Hart» բանաստեղծությունից)։ Ամսագիրը լույս է տեսել 1927-1934 թվականներին, երբ Քիրստեյնի ուշադրությունը կենտրոնացել է բալետի վրա։ Ընտանեկան հարստությունը օգնել են նրան մնալ ջրի երեսին մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ շատ այլ փոքր ամսագրերի հրատարակություն դադարեցվել էր։ Hound & Horn-ի հիմնական ներդրումը մշակույթի մեջ նրա գեղագիտական դիրքորոշումն էր, որն ընդգծում էր տեխնիկան և օբյեկտիվությունը, և այնուհետև անվանվել է «նոր քննադատություն»[11]։ Յուրաքանչյուր համարի կեսից ավելին նվիրված էր քննադատական հոդվածներին, գրախոսություններին, արվեստի, երաժշտության և թատրոնի աշխարհի իրադարձությունների ակնարկներին, ինչպես նաև նկարների վերարտադրմանը։

1929 թվականին Քիրստեյնը հիմնել է պատկերասրահ, որը կոչվել է Հարվարդի ժամանակակից արվեստի միություն։ Այն հաճախ անվանվել է Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման գլխավոր ուղենիշ, որի ղեկին է եղել Քիրստեյնի ընկեր Ալֆրեդ Բարը։ Թանգարանի հոգաբարձուներից մեկը նշել է. «Կարելի է վստահ լինել, որ Ժամանակակից արվեստի թանգարանը ծնվել է Հարվարդում»[12]։ Հարվարդի հասարակության կողմից կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսները տարվա ընթացքում կրկնվել են Ժամանակակից արվեստի թանգարանում։

1930 թվականի հունիսին Հարվարդն ավարտելուց հետո Քիրստեյնը հոգնել է Բոստոնից և վերջապես տեղափոխվել Նյու Յորք։

Ստեղծագործությունների համառոտ ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 – Դասական բալետ. հիմնական տեխնիկա և տերմինաբանություն (Մյուրիել Ստյուարտի հետ համահեղինակ), 9780394408200
  • 1969 - Ուիլյամ Յուջին Սմիթ. լուսանկարներ և նշումներ, 9780893815349
  • 1970 – Պար. Դասական թատրոնի պարի համառոտ պատմություն, 9780871270191
  • 1973 – Էլի Նադելման, 9780871300348
  • 1973 - Նյու Յորք քաղաքի բալետ (Մարթա Սվոուի և Ջորջ Պլատ Լայնսի լուսանկարներով), 0-394-46652-7
  • 1975 – Նիժինսկին պարում է, 9780394489612
  • 1984 – Փոլ Կադմուս, 0847807673
  • 1984 – Բալետի չորս դարը . հիսուն գլուխգործոց, 9780486246314
  • 1987 - Լինքոլն Քիրստայնի բանաստեղծությունները, 0-689-11923-2
  • 1994 – Չելիշչև, 0-942642-40

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտին Դյուբերման, Լինքոլն Քիրստեյնի աշխարհները. - Northwestern University Press, 2008. - ISBN 9780810125186
  • Ջենիֆեր Հոմանս, Բալետի պատմություն. Ապոլոնի հրեշտակները. բալետի պատմություն. - Random House Publishing Group, 2010 - ISBN 9780812968743

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]