Բլումսբերգ (Փենսիլվանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բլումսբերգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1797 թ.
Մակերես4,69 քառակուսի մղոն, 12,143366 կմ²
ԲԾՄ531 ֆուտ
Բնակչություն12 711 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Փոստային դասիչ17815
Պաշտոնական կայքbloomsburgpa.org(անգլ.)
Բլումսբերգ (Փենսիլվանիա) (ԱՄՆ)##
Բլումսբերգ (Փենսիլվանիա) (ԱՄՆ)

Բլումսբերգ, ոչ մեծ քաղաք ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, Կոլումբիա շրջանյի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 14 855 մարդ (2010 թվականի մարդահամարի տվյալներով)[2]։

Քաղաքի անունով է կոչվել Բլումսբերգ երկրաբանական կազմավորումը։

Բլումսբերգում են ծնվել 1967 թվականի Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հոլանդ Քեֆեր Հարթլայնը և ամերիկյան դերասանուհի Քրիստեն Ռիտտերը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է նահանգի արևելքում։ Բլումսբերգի տարածքը կազմում է 11,888 կմ², որից 11,4 կմ² ցամաքային տարածք է, իսկ մնացածը՝ ջրային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1802 թվականին Բլումսբերգի հիմնադրումը սովորաբար վերագրում են Լյուդվիգ Էյերին[3]։ Այնուամենայնիվ, այս վայրում առաջին հայտնի բնակեցումը եղել է անտառատնտեսության կետը, որը կազմակերպվել է դեռևս 1772 թվականին Ջեյմս Մաքքլյուրի կողմից։ Մինչև 19-րդ դարի կեսերը քաղաքը կոչվել է Բլում։

1870 թվականի մարտի 4-ին բնակավայրը դարձվել է Բլումսբերգ քաղաք։ Չնայած նրան, որ Փենսիլվանիայի մի շարք քաղաքներ հաճախակի անվանում են «թաուն», պաշտոնապես նրանք ունեն քաղաքի (անգլ.՝ city), բորոյի կամ թաունշիփի (անգլ.՝ township) կարգավիճակ։ Բլումսբերգը նահանգի միակ վարչատարածքային միավորն է, որն ունի «թաունի» կարգավիճակ[4] միակ վարչատարածքային կազմակերպությունը[5]։ Չնայած դրան՝ Մաքենդլս թաունշիփըը դեռևս 1975 թվականին հրապարակել է կանոնադրությունը, որը կոչվել է «Town of McCandless»[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականի մարդահավաքի արդյունքների՝ Բլումսբերգի բնակչությունը կազմում է 14 855 մարդ, այդ թվում՝ 6714 տղամարդ և 8141 կին։ Քաղաքի բնակիչների միջին տարիքը կազմում է 22 տարեկան (22,3 տղամարդկանց մոտ և 21,8 կանանց մոտ)[2]։ Բնակչության ռասայական կազմը․

Ռասայական խումբ Թիվ, մարդ Բաժին, %
Սպիտակամորթ 13 305 89,6
Աֆրոամերիկացիներ 914 6,2
Ասիացիներ 232 1,6
Հնդիկներ կամ Ալյասկայի բնիկներ 16 0,1
Օվկիանիայի բնիկներ 3 0,0
Ուրիշներ 180 1,2
Խառը ամուսնություններից ծնվածներ 205 1,4

508 մարդ Լատինական Ամերիկայի երկրների բնիկներ են[2]։

Տեղական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումսբերգի առևտրի պալատ

Քաղաքի քաղաքապետն է Վիլյամ Կրիշերը[7]։

Բլումսբերգը կառավարում է Քաղաքային խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 6 մարդ և քաղաքապետը[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տեղակայված է շրջանային նշանակություն ունեցող 8 դպրոց (այդ թվում նաև Բլումսբերգի շրջանային դպրոցը), Կոլումբիա-Մոնտուրի պրոֆեսիոնալ տեխնիկական դպրոցը և Կոլումբիայի շրջանի կենտրոնական դպրոցը, 6 մասնավոր դպրոցներ, 10 քոլեջ և համալսարան, 4 այլ կրթական հաստատություններ, ինչպես նաև ինտերնետի միջոցով կրթական ծառայություններ տրամադրող ռեսուրս։

Բլումսբերգի համլսարանն[8] ամենամեծ բուհն է քաղաքում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումսբերգում կա քաղաքային թատրոն[9], որը հիմնադրվել է 1978 թվականին։

Հանրային գրադարանը սպասարկում է ոչ միայն Բլումսբերգին, այլ նաև հարևան բնակավայրերի բնակիչներին։

Պարբերաբար անցկացվում են տոնավաճառներ։

Քաղաքում կան 19-րդ դարի ճարտարապետության մի շարք հուշարձաններ[10]։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հրապարակվում է միայն մեկ թերթ՝ «Press Enterprise (Pennsylvania)»։ Նաև աշխատում է BloomUtoday.com լրատվական կայքը։ Բլումսբերգում հասանելի են 3 ռադիոկայան, ինչպես նաև մի շարք կաբելային հեռուստաալիքներ, որոնք հեռարձակվում են Ֆիլադելֆիայից, Սքրանթոնից և Ուիլքս Բարեից։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է օդանավակայան։

Բլումսբերգով են անցնում US 11, Pennsylvania Route 42 և Pennsylvania Route 487 ավտոճանապարհները։ Ավելի հյուսիսում ընկած է Interstate 80 ավտոճանապարհի՝ Փենսելվանիայով անցնող հատվածը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 2,2 «2010 Census Town of Bloomsburg Demographic Fact Sheet» (PDF) (անգլերեն). Town of Bloomsburg, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Which Eyer founded Bloomsburg» (անգլերեն). Genealogy Trails History Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Welcome to the Town of Bloomsburg» (անգլերեն). Town of Bloomsburg, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Local Government Entities in Pennsylvania» (PDF) (անգլերեն). Pennsylvania Legislator’s Municipal Deskbook, Third Edition (2006). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  6. «McCandless History Timeline» (անգլերեն). McCandless Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  7. 7,0 7,1 «Town Council» (անգլերեն). Բրումսբերգ քաղաքի կայքը. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Bloomsburg University of Pennsylvania» (անգլերեն). Բլումսբերգի համալսարան. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Ho,e» (անգլերեն). Bloomsburg Theatre Ensemble. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Bloomsburg Historic Walking Tour» (PDF) (անգլերեն). Town of Bloomsburg, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլումսբերգ (Փենսիլվանիա)» հոդվածին։