Անդրեյ Չելիշչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Չելիշչև
Ծնվել էդեկտեմբերի 7, 1901(1901-12-07)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 5, 1994(1994-04-05) (92 տարեկան)
Մահվան վայրՆապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունգինեգործ

Անդրեյ Չելիշչև (անգլ.՝ André Tchelistcheff, դեկտեմբերի 7, 1901(1901-12-07), Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1994(1994-04-05), Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գինեգործ, որն աչքի է ընկել Կալիֆոռնիայում արտադրվող «Կաբերնեթ Սովիգնոն» գինով։ Հայտնի լինելով որպես «Ամերկյան գինեգործների դեկան»՝ մի շարք գինեգործության արդյունաբերողներ նրան համարել են իրենց մենթոր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում արիստոկրատ ընտանիքում․ Չելիշչևի հայրը եղել է Ռուսական կայսրության պալատի արդարադատության առաջնորդ։ Սովորել է Կիևի զինվորական ակադեմիայում, վերադարձել է ընտանիք, երբ 1917 թվականի ռուսական հեղափոխության պատճառով նրանք հարկադրված են եղել փախչել Մոսկվա։ 1918-1921 թվականները Չելիշչևը ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Սպիտակ շարժման մասնակից է եղել։ 1921 թվականին Ղրիմի մարտի դաշտում ձնաբուքի ժամանակ ավտոմատի կրակոցից վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո վերջապես վերամիավորվել է իր ընտանիքի հետ, որը փախուստի էր դիմել Ռուսաստանից դեպի Հարավսլավիա[1]։

Ռուսաստանը լքելուց հետո Չելիշչևը սովորել է Չեխոսլովոկիայի գյուղատնտեսական ինստիտուտում, որից հետո կրթությունը շարունակել է Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում և ազգային ագրոնոմիկայի ինստիտուտում, որտեղ ուսանել է էնոլոգիա, խմորում, մանրէաբանություն[1]։

Գինեգործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին եղել է «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերության հիմնադիր և սեփականատեր։ Ջորջ դե Լաթուրը այցելել է Ֆրանսիա նոր գինեգործ գտնելու նպատակով, ով պետք է ունենար գիտական հարուստ կենսագրություն։ Ֆրանսիայի ագրոնոմիայի ինստիտուտում ծանոթացել է այնտեղ աշխատող Չելիշչևի հետ, որը միաժամանակ հետազոտություն էր կատարում Պաստերի ինստիտուտում[1]։ Չելիշևը, ստանալով առաջարկներ աշխարհահռչակ գինեգործներից, համաձայնել է միանալ «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերությանը և սեպտեմբերին ժամանել է Նապա Վալի, Կալիֆորնիա։ 1938 թվականից եղել է ԲՎ-ի փոխնախագահը և գլխավոր գինեգործը։

Չելիշչևն իր ուժերը կենտրոնացրել է Կալիֆոռնիայի Կաբերնետ Սաուվիգնոն բարձրորակ գինու արտադրության վրա, և ստեղծել «Ջորջիս դե Լատուր Փրայվիթ Ռեզերվ» ապրանքանիշը, ծանոթացել է այդ տարածաշրջանի նոր տեխնոլոգիաներին ու կարգերին, ինչպես նաև գինու հնեցմանը՝ ֆրանսիական կաղնու տակառներում։ 1940-ական թվականների կեսերից «Փրայվիթ Ռեզերվ»-ը լայն ճանաչում է գտել և մատուցվել Սպիտակ Տան բոլոր կարևոր առիթներին։

Չելիշչևը ներդրումներ է արել սառը խմորման տեխնոլոգիայում, խաղողի այգիները ցրտից պաշտպանելու, մալոլակտիկ խմորման և որոշ տարածաշրջանների գինեործության զարգացման մեջ։

Զբաղեցրել է Բաուլյե Վայնյարդի փոխնախագահի պաշտոնը մինչև 1973 թվականին թոշակի անցնելը։ Ավելի ուշ դարձել է էնոլոգիայի խորհրդատու «Ջորդան Վայնյարդ և Վայնրի» ըկերությունում, նաև վարել է մասնավոր գինու լաբորատորիա Սբ. Հեղինեում և խորհրդակցել մի շարք գինու ընկերությունների հետ։

Փոքրամարմին այդ մարդը՝ արագ ու սուր մտքով, նրբագեղ ճաշակով, դուր է եկել Կալիֆոռնիայի գինեգործների երեք սերնդի, ովքեր սիրով նրան կոչել են «Մաեստրո»։ 2007 թվականին Չելիշչևը նշանակվել է Ամերիկայի խոհարարական ինստիտուտի «Վինտերս Հոլի» անվան պաշտոնում[2]։

Անդրեյի թոռնիկ Մարկ Չելիշչևը[1] շարունակում է «Անդրեյ Չելիշչև. Գինու ձայնը» վերնագրով վավերագրական ֆիլմը Անդրեյի մասին[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վայն Սպեքթաթոր Դիսթինգուիշդ Սերվիս» մրցանակ, 1986
  • «Վայն Ման օֆ դհը Յեար, Վայն Ինդսթրի Թեքնիքալ Սիմպոզիում», 1990
  • «Ռիդերս Չոյս» մրցանակ, «Դհը Փերսոն հու հազ դան դհը մոսթ թու Ադվանս Վայն Քուոլիթի», «Վայն Սպեքթաթոր 2000»
  • «ՔՕՓԻԱ Լայֆթայմ Աչիվմենթ» մրցանակ, 2004
  • «Վինթերս Հոլ օֆ Ֆեյմ», Մարտ 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]