Ուիլյամ Յուջին Սմիթ
Ուիլյամ Յուջին Սմիթ անգլ.՝ William Eugene Smith | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1918[1][2][3][…] կամ 1918[4] |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[5] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1978[1][2][3][…] կամ 1978[4] |
Մահվան վայր | Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Wichita North High School? և Նոտր Դամ համալսարան |
Երկեր | Tomoko Uemura in Her Bath? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող, պատերազմի լուսանկարիչ և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Magnum Photos[7] |
Երեխաներ | Kevin Smith? |
![]() |
Ուիլյամ Յուջին Սմիթ (անգլ.՝ William Eugene Smith, դեկտեմբերի 30, 1918[1][2][3][…] կամ 1918[4], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[5] - հոկտեմբերի 15, 1978[1][2][3][…] կամ 1978[4], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[5]) — ամերիկացի ֆոտոլրագրող, վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչ, հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում իր աշխատանքներով։
Սմիթը ծնվել է 1918 թ. Ուիչիտո քաղաքում (Կանզասի նահանգ, ԱՄՆ)։ Ավարտելով դպրոցը 1936 թվականին, նա սկսել է լուսանկարել Eagle և Beacon թերթերի համար: Ավելի ուշ նա տեղափոխվել է Նյու Յորք և ընդունվել է աշխատանքի Newsweek թերթում: Նա արագ դարձավ հայտնի է իր կատարելության ձգտմամբ և ճանաչելի ոճով։ Հետագայում նա ազատվել է աշխատանքից միջին ֆորմատի տեսախցիկներ օգտագործելու մերժման պատճառով և 1939 թվականին ընդունվել է աշխատանքի Life Magazine-ում որտեղ օգտվել է 35 մմ-անոց տեսախցիկներից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմիթը Ֆոտոթղթակցել էZiff-Davis Publishing-ին, իսկ ավելի ուշ՝ Life Magazine-ին։ Նա գտնվում էր առաջին գծում՝ Ամերիկա-Ճապոնական հաարձակման գծում։ Օկինավայում նա վիրավորվել էր գնդացրի կրակից։ Բուժվելուց հետո նա շարունակեց աշխատանքը Life-ում։ 1950 թվականին նա ուղարկվել է լուսաբանելու՝ Անգլիայում ընթացող ընտրությունները։ Չնայած այն հանգամանքին, որ խմբագրությունը Life-ը բացասաբար է վերաբերվել Լեյբորիստական կուսակցությանը, Սմիթը իր ռեպորտաժում արտահայտել է իր համակրանքը Քլեմենթ Էթթլիի նկատմամբ։ Արդյունքում, խմբագրությունը հրապարակել է իր լուսանկարների մի փոքր մասը միայն։
1955 թվականին Սմիթը հեռացել է Life-ից՝ որոշակի տարաձայնությունների պատճառով, կապված այն բանի հետ, թե ինչպես է Life-ը օգտագործել իր ֆոտոռեպորտաժները Ալբերտ Շվայցերի մասին, և անցել է աշխատանքի «Մագնում» ֆոտոգործակալությունում։ Այնտեղ նա սկսել է աշխատել Փիթսբուրգ վավերագրական նախագծի վրա, որը իր մեջ ներառում էր շատ լուսանկարներ։
1978 թվականին կապված թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման բարդությունների հետ, Յուջին Սմիթը վախճանվում է։
Ուիլյամի Յուջին Սմիթի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականին ստեղծվել է Ուիլյամ Յուջին Սմիթի անվան հիմնադրամ (W. Eugene Smith Fund), որն ամեն տարի պարգևատրում է լուսանկարիչների բնագավառում «մարդասիրական լուսանկարներ»-ի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 W. Eugène Smith (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Artists + Artworks
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ http://www.magnumphotos.com/C.aspx?VP3=CMS3&VF=MAGO31_9_VForm&ERID=24KL5347YF
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուիլյամի Յուջին Սմիթի հիմնադրամ(անգլերեն)
- Յուջին Սմիթ, ֆոտոների շարք «Գյուղական դոկտոր», 1948 թվական
- «Յուջին Սմիթ - լուսանկարիչ-հումանիստ» (Սերգեյ Մորոզով)
|