«Ձևաբանություն (լեզվաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 11. Տող 11.


== Գրականություն ==
== Գրականություն ==
* [[Ալեքսանդր Մարգարյան]], Հայոց լեզվի քերականություն: Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ:
* [[Ալեքսանդր Մարգարյան]], Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:32, 15 Մարտի 2021-ի տարբերակ

Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։

Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։

Ընդհանուր տեղեկություններ

Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ,բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։ Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն[1]։ Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն․՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։ Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։

Գրականություն

  • Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։

Ծանոթագրություններ