«Ձգողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Թերությունները ==
[[Նյուտոնի դասական ձգողության տեսություն|Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունն]] անտեսում է միջավայրի դերը և դրանով հակասում պատճառականության օրենքին։ Այն հեռազդեցության տեսություն է․ մարմիններն իրար վրա ազդում են ակնթարթորեն՝ հեռավորության վրա։ Սա հակասում է հարաբերականության սկզբունքին, որի համաձայն բոլոր տեսակի փոխազդեցությունները պետք է տարածվեն միևնույն [[լույսի արագություն|с արագությամբ]], ինչպես դա տեղի ունի էլեկտրամագնիսական երևույթներում։ Երկարատև որոնումներից հետո նշված թերություններից զերծ տեսություն ձևակերպել են Ալբերտ Այնշտայնը և [[Դեյվիդ Հիլբերտ]]ը՝ [[1916]] թվականին։ Գրավիտացիայի նոր տեսության ստեղծումը պայմանավորված է եղել մի շարք կարևոր նախադրյալներով, չհաշված իհարկե [[Նյուտոնի դասական ձգողության տեսություն|Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունը]], որը հիմնականն է։ Առաջինը փոփոխական չափականություն ունեցող տարածության՝ [[ոչ էվկլիդեսյան երկրաչափություն|ոչ էվկլիդեսյան երկրաչափության]] ստեղծումն էր (Բ․[[Բեռնարդ Ռիման]], [[1854]] թվական), երկրորդը՝ [[հարաբերականության հատուկ տեսություն]]ը (Ա․Ալբերտ Այնշտայն, [[1905]] թվական) և, վերջապես, իրական աշխարհի (մատերիա, [[տարածություն]] և [[ժամանակ]] ու [[ֆիզիկական մեծություններ]]ի քառաչափ բնույթի հայտնագործումը ([[Հերման Մինկովսկի]], [[1906]] թվական), [[տարածաժամանակ|տարածության ու ժամանակի միասնության]] փաստի բացահայտումը։ Տիեզերական ձգողության նոր տեսությունն [[Էյնշտեյն Ալբերտ|Այնշտայնն]] անվանեց հարաբերականության ընդհանուր տեսություն, որը համընդհանուր ընդունելություն գտավ։ Սակայն այդ անվանումն ունի որոշակի թերություններ՝ լիովին չի համապատասխանում տեսության բովանդակությանը, մի բան, որն արդարացիորեն քննադատել է հատկապես Վ․[[Վլադիմիր Ա․ Ֆոկը։Ֆոկ]]ը։
 
== Ձգողականության տեսության զարգացումները ==
8988

edits

Նավարկման ցանկ