Սանյա Վուչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանյա Վուչիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունսերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić
Ծնվել էօգոստոսի 8, 1993(1993-08-08) (30 տարեկան)
Կրուշևաց , Սերբիա
Երկիր Սերբիա
Ժանրերռեգգի, սկա, դաբ, փանկ ռոք, ջազ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPGP-RTS?
ԱնդամակցությունHurricane և ZAA?
 Sanja Vučić Վիքիպահեստում

Սանյա Վուչիչ (սերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić, օգոստոսի 8, 1993, Սերբիա), սերբիացի երգչուհի, փանկ ռոք ժանրի ZAA խմբի մենակատար։ Եվրատեսիլ երգի մրցույթ 2016–ում ներայացրել է Սերբիան իր «Goodbye» երգով և գրավել 18–րդ հորիզոնականը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանյա Վուչիչը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 8–ին Սերբիայի Կրուշևաց քաղաքում։ Նա ավարտել է Կրուշևացի երաժշտական դպրոցի օպերայի բաժինը։ Սովորելուց հետո նա երգել է քաղաքի տարբեր երաժշտական խմբերում։

«ZAA» խումբը ստեղծվել է 2008 թվականին Կրուշևաց քաղաքում։ Սանյան խմբին միացել է 2012 թվականին։ Խմբի հետ միասին նա մոտ 200 համերգներ է ունեցել տարբեր երկրներում՝ Հարավսլավիայում, Չեխիայում, Ավստրիայում և Հունգարիայում։ 2014 թվականին խումբը հրատարակում է «What About» ալբոմը։

Հիմա Սանյան հիմնականում ապրում է Բելգրադում, որտեղ էլ նա սովորել է բանասիրական ֆակուլտետի արաբերեն լեզվի և մշակույթի բաժնում։ Վուչիչը խոսում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leon Jakov I. (մարտի 7, 2016)։ «ZAA to represent Serbia with "Goodbye"»։ eurovision.tv։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 7, 2016 
  2. «Евровидение 2016 Сербия: Санья Вучич с песней Goodbye»։ uchastniki.com։ Վերցված է 2016-05-19