Lighthouse X
Lighthouse X | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2014 |
![]() |
Lighthouse X, անիական փոփ խումբ, ձևավորվել է 2012 թվականին։ 2016 թվականին խումբը ներկայացրել է Դանիան Ստոկհոլմում անցկացվող Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում՝ «Soldiers of Love»երգով[1]։ Խմբին չի հաջողվել եզրափակիչ հասնել[2]։ Սորենն աջակցել է մահացու հիվանդություններով տառապող կամ հարազատներին կորցրած երեխաներին և մեծահասակներին, Յոհաննեսը սրտի հիվանդություն ունեցող մեծահասակներին և երեխաներին, իսկ Մարտինը ճարպակալմամբ տառապող դեռահասներին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-15 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հոկտեմբերի 13-ին Lighthouse X-ը թողարկել է իր դեբյուտային «K singlerligheden kalder» սինգլը[3]։ Երգը հասել է 37-րդ հորիզոնական Դանիական սինգլների հիթ-շքերթում[4]։ 2015 թվականի ապրիլի 16-ին նրանք թողարկեցին «Nattens gløder» սինգլը[5]։
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին փետրվարին խումբը մասնակցել և հաղթել է Dansk Melodi Grand Prix 2016 մրցույթում՝ Դանիայի ազգային ընտրությունում։ Մրցույթն անցկացվել է փետրվարի 13-ին Հորսենսում։ Խումբը ներկայացել է «Soldiers of Love» երգով։ Խումբը ելույթ է ունեցել Եվրատեսիլ 2016-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում, 2016 թվականի մայիսի 12-ին, սակայն խումբը չի անցել եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակչում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Խմբի անդամ Յոհաննես Նիմարկը ավելի վաղ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում եղել է Իտալիայի ստեղնահարը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lighthouse X vinder Melodi Grand Prix»։ Վերցված է 2016-02-13
- ↑ «Евровидение 2016 Дания: Lighthouse X с песней Soldiers of Love»։ uchastniki.com։ Վերցված է 2016-05-26
- ↑ Kærligheden Kalder - Single by Lighthouse X on iTunes
- ↑ Hung Steffen։ «Discography Lighthouse X»։ Danish Charts Portal. Hung Medien (Steffen Hung)
- ↑ Nattens Gløder - radio edit - Single by Lighthouse X on iTunes
- ↑ «Eurovision: Johannes Nymark på scenen for Italien»։ Her & Nu։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է փետրվարի 28, 2016
|