Ամիր Հադդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր Հադդադ
Բնօրինակ անունֆր.՝ Amir Haddad
Ի ծնե անունֆր.՝ Laurent Amir Khlifa Khedider Haddad
Նաև հայտնի է որպեսAmir
Ծնվել էհունիսի 20, 1984(1984-06-20) (39 տարեկան)
Սարսել
Երկիր Ֆրանսիա և  Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Կայքamirofficiel.com
 Amir Haddad Վիքիպահեստում

Ամիր Հադդադ (ֆր.՝ Amir Haddad, եբրայերեն՝ עמיר חדד‎, հունիսի 20, 1984(1984-06-20), Սարսել[1][2]), իսրայելա-ֆրանսիական երգիչ և երգերի հեղինակ[3]։

«J'ai Cherche» երգով ներկայացրել է Ֆրանսիան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Հադդադը ծնվել է 1984 թվականի հունիսի 20-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հայրը հրեա է, իսկ մայրը՝ իսպանուհի։ Ամիրը հանդիսանում է իսրայելա-ֆրանսիացի երգիչ և երգահան։

Նա ավարտել է իր պարտադիր զինվորական ծառայությունը Իսրայելական պաշտպանության ուժերում և այնուհետև շարունակել ուսումը որպես ատամնաբույժ, սակայն երգն ու երաժշտությունը նրան ավելի էին գրավում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրիը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նա 2006 թվականին մասնակցեց Իսրայելի «Kokhav Nolad 4» երգի մրցույթին, սակայն շատ հուզված լինելու պատճառով ուշաթափվեց է բեմի վրա։

2014 թվականին նա մասնակցել է ֆրանսիական «The Voice» նախագծի 3-րդ եթերաշրջանին[4][5]։ Կույր լսումներ փուլում Ամիրը կատարեց Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգը, որի ժամանակ բոլոր չորս մարզիչներն էլ պտտվեցին, բայց նա իր մարզիչ ընտրեց Ջենիֆերին։ Ամիր Հադդադը հասավ եզրափակիչ փուլ գրավելով երրորդ տեղը։ Նա նաև հայտնվել է ֆրանսիական «Forever Gentlemen 2» ամսագրի կազմում։ Ամիրը ներկայացել է բազմաթիվ բարեգործական համերգներով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Հադդադը Եվրատեսիլ 2016-ի հարցազրույցի ժամանակ

Ամիրը ծնված օրվանից ունեցել է լսողության հետ խնդիրներ և լսում է միայն ձախ ականջով։ 2014 թվականի հուլիսի 7-ինԱմիրն ամուսնացել է իսրայելուհի Լիտալի հետ։

Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ֆրանսիական «France 2» հանրային հեռուստատեսությունը ընտրեց Ամիր Հադդադին ներկայացնելու Ֆրանսիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։ Երգը ընտրվել է «France 2» հեռուստաալիքի կողմից, այն կոչվում է «J'ai Cherche» (հայերեն՝ «Ես փնտրում էի»)։ Երգի հեղինակը հենց Ամիրն էր՝ համատեղ Նազիմ Խալեդի և Յոհան Էրամիի հետ։ Եվրատեսիլ երգի մրցույթում հայաստանյան ժյուրին Ամիրի երգին հանձնեց առավելագույն 12 միավորը և արդյունքում ֆրանսիացի երգիչը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ 2016 թվականի ապրիլի 29-ին դուրս եկավ Ամիրը նոր ալբոմը, որը կոչվում է «Au cœur de moi»:

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

անվանում Տարի Աղբյուր
2014 "Candle in the Wind" [6]
2015 "Oasis" [7]
2016 "J'ai cherché" [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Amir Haddad». Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  2. Le Parisien: Amir, le Sarcellois devenu star en Israël
  3. «Cool Israel: Le franco-israélien Amir Haddad tape dans l'œil de Jenifer». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. «Eurovision 2016 – Amir Haddad : 5 things to know about the finalist "The Voice" | Appnews.be Blogging about Anything From Hightech to Politics». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  5. «Eurovision 2016 – Amir Haddad : 5 choses à savoir sur le finaliste "The Voice"». www.purepeople.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  6. Amir - Candle In The Wind (clip officiel) - YouTube
  7. Amir Officiel - Oasis - YouTube
  8. Amir - J'ai cherché (Clip officiel) - YouTube

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]